Անահիտ Տոնապետյան-Դեմոպուլոս

լեզվաբան, հայագետ

Անահիտ Տօնապետեան-Դեմոպուլոս (ապրիլի 18, 1962(1962-04-18)[1], 6th arrondissement of Lyon, Լիոն[1]), լեզվաբան, հայագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1991 թ.), պրոֆեսոր։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (28.12.2011 թ.)։

Անահիտ Տոնապետյան-Դեմոպուլոս
Ծնվել էապրիլի 18, 1962(1962-04-18)[1] (61 տարեկան)
Ֆրանսիա Ֆրանսիա Լիոն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԱզգությունՀայ
ՄասնագիտությունԼեզվաբանություն
Հաստատություն(ներ)Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ, Բեյրութի ամերիկյան համալսարան, Faits de Langues?, French National Research Institute for Sustainable Development? և Bibliothèque interuniversitaire des langues orientales?[2]
Պաշտոն(ներ)Q15639454?, publication manager?, senior lecturer?, համալսարանի պրոֆեսոր և տնօրեն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ և Q51783909?
Ալմա մատերՓարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտ
Սորբոնի համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1991) և հաբիլիտացիա (2000)
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն, Արևելահայերեն, ռուսերեն, արևմտահայերեն, հունարեն և անգլերեն
Գիտական ղեկավարClaude Hagège?
Եղել է գիտական ղեկավարÉlisabeth Mouradian?
Պարգևներ
Կայքa.donabedian.free.fr

Կենսագրություն խմբագրել

Անահիտը ծնվել է 1962 թվականին Ֆրանսիայի Լիոն քաղաքում։ 1984 թվականին ավարտել է Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտը, 1987 թվականին՝ Սորբոնի համալսարանը։ 1991 թվականից Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտի հայագիտության ամբիոնի վարիչն է։ Զբաղվում է արևելահայերենի քերականության, ընդհանուր լեզվաբանության հետ հայերենի բաղդատմանը, հայերենի բարբառների համադրմանը, արևելահայերենը որպես սփյուռքի լեզու ճանաչելու հարցերով [«Վաղակատարը և հարակատարը արևմտահայերենում» («Հայագիտության V միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու», անգլերեն, 1996, էջ 149-166) «Վերլուծական ժխտականը և վաղակատարն արևմտահայերենում» INALCO[4], ժողովածու, ֆրանսերեն, 1999, N 1, էջ 23-41, «Լեզվական քաղաքականությունը Հայաստանում` Խորհրդային Միությունից մինչև անկախ Հայաստան» («Լեզու և պետություն», ժողովածու, ֆրանսերեն, Փարիզ, 1998, էջ 171-185)] հարցերով։

1999 թվականին Փարիզում կազմակերպել է Հայագիտության VI միջազգային գիտաժողովը[5][6]։

Պարգևներ խմբագրել

  • Պատվո լեգիոնի շքանշան (Ֆրանսիա)[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Lyon Municipal Archives — 1320.
  2. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  3. https://www.legifrance.gouv.fr/affichTexte.do?cidTexte=JORFTEXT000028861183&categorieLien=id
  4. «Anaid DONABEDIAN-DEMOPOULOS». Inalco (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  5. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  6. Անահիտ Տոնապետյան, ՀՀ ԳԱԱ, Արտասահմանյան անդամներ
  7. «Պատուոյ Լեգէոն Շքանշանի Յանձնում Անահիտ Տօնապետեանին». Asbarez - Armenian (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել