Մարտական խաչ թրով (նորվ.՝ Krigskorset med sverd), քաջության համար շնորհվող Նորվեգիայի բարձրագույն պարգևը։ Այն տրամադրվում է բացառիկ խիզախության կամ էլ ռազմական գործողության ժամանակ բացառիկ ղեկավարման համար։ Կրկնակի և բազմակի շնորհելու դեպքում Մարտական խաչի ժապավենին լրացուցիչ թրեր են ամրացվում (սկզբնական շրջանում կրկնակի շնորհման դեպքում ժապավենին բրոնզաձույլ աստղիկ էին ամրացնում)։ Մարտական խաչի գոյության ընթացքում կրկնակի պարգևատրվել են տասը անձինք և մեկ անձ պարգևատրվել է երիցս։ Միակ մարդը, ով Մարտական խաչի է արժանացել երեք թրերով (առավել ճիշտ է հնչում «Մարտական խաչ թրով՝ երկու թրերով»), համարվում է Նորվեգիայի դիմադրության շարժման մասնակից Գուննար Սյոնսթեբյուն։ «Մարտական խաչ թրով» մեդալը կարող է շնորհվել ինչպես նորվեգացիներին, այնպես էլ արտասահմանցիներին։

Մարտական խաչ թրով
Изображение орденской планки
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Տեսակխաչ, խիզախության պարգև, մեդալ և ռազմական պարգև
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվմայիսի 23, 1941
Հերթականություն
Կրտսեր պարգևԱկնառու հասարակական ներդրման համար մեդալ
 War Cross (Norway) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

«Մարտական խաչ թրով» պարգևը հիմնադրել է Նորվեգիայի թագավոր Հակոն VII-ը 1941 թվականի մայիսի 23-ին, երբ գտնվում էր Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում, քանի որ երկիրն արդ ժամանակ օկուպացրել էին Նացիստական Գերմանիայի զորքերը։

Սկզբնական ժամանակահատվածում պարգևը կարող էին շնորհել նաև ժապավենի վրա առանց թուր ամրացնելու՝ պատերազմի ժամանակ հատուկ ծառայություն իրականացնողին՝ առանց բուն պատերազմական գործողությանը մասնակցելու։ 1945 թվականի մայիսի 18-ից «Մարտական խաչ թրով» պարգևը միայն ռազմական ծառայողներին է շնորհվում՝ մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության համար։ Այդ իսկ պատճառով, դրան հաջորդող բոլոր պարգևների ժապավենի վրա ամրացվում են այդ փոքրիկ «թրերը»։ «Մարտական խաչ» առանց թրի պարգևին եկավ փոխարինելու Հակոն VII-ի սահմանած նոր շքանշանը՝ «Հակոն VII թագավորի Ազատության խաչը», որը շնորհվում է պատերազմի ժամանակ ծառայություններ մատուցած անձանց՝ առանց բուն պատերազմական գործողությանը մասնակցելու։

«Մարտական խաչ թրով» պարգևով անձինք պարգևադրվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1940-ից 1945 թվականներին։ Դրանից հետո շքանշանի շնորհումը դադարեցվում է միայն 1949 թվականին։

1996 թվականի հունիսի 26-ին «Մարտական խաչ թրով» պարգևի շնորհման պայմանները փոփոխություններ կրեցին։ Այդ պահից սկսած պարգևատրումը հնարավոր դարձավ 1945 թվականից հետո ծառություններ մատուցած անձանց համար։ 2011 թվականին «Մարտական խաչ թրով» պարգևով պարգևատրվել են երեք նորվեգացի զինծառայողներ (նրանցից մեկը՝ հետմահու) վասն քաջության և վասն բացառիկ ղեկավարման՝ Աֆղանստանում միջազգային ռազմական գործունեության ընթացքում 2009 թվականին։ Եվս երկու նորվեգացի սպաներ արժանացան այս պարգևին կրկին Աֆղանստանում խիզախ գործունեություն ծավալելու համար 2013 թվականին[1] և մի հատ էլ՝ 2014 թվականին[2]։

2014 թվականին մեկ սպա պարգևատրվեց քսան տարի առաջ Բոսնիա և Հերցեգովինայում ընթացող պատերազմի ժամանակ խիզախություն ցուցաբերելու համար[3]։

Պարգևատրվածներ խմբագրել

 
Լեյֆ Լարսենի շքանշանը, որտեղ ժապավենին ամրացված է ինչպես սուրը, այնպես էլ բրոնզաձույլ աստղիկը:

«Մարտական խաչ թրով» պարգևով պարգևատրված նորվեգացիներ.

  • Հակոն VII թագավոր
  • Ուլաֆ V արքայազն
  • Գուննար Սյոնսթեբյու (Մարտական խաչ երեք թրերով)՝ Նորվեգիայի դիմադրության շարժման մասնակից
  • Մաքս Մանուս (Մարտական խաչ երկու թրերով)՝ Նորվեգիայի դիմադրության շարժման մասնակից
  • Թուրսթեյն Ռոբյու՝ Նորվեգիայի դիմադրության շարժման մասնակից, ճանապարհորդ, «Կոն Տիկի» լաստանավի գիտարշավի մասնակից
  • Կնուտ Հաուգլանդ (Մարտական խաչ երկու թրերով)՝  Նորվեգիայի դիմադրության շարժման մասնակից, ճանապարհորդ, «Կոն Տիկի» լաստանավի գիտարշավի մասնակից

«Մարտական խաչ թրով» պարգևի շնորհման պահից պարգևատրվել են 126 արտասահմանցիներ, ինչպես նաև 7 զորամիավորումներ։ Հիմնականում պարգևատրումները իրականացվել են 1940 թվականին Նորվեգիայի պաշտմանության ժամանակ։

«Մարտական խաչ թրով» պարգևատրվածների թիվը պետությունների հաշվով՝

  • 155 —   Նորվեգիա (որոնցից 1-ը 2009 թվականին, 3-ը՝ 2011 թվականին, 2-ը՝ 2013 թվականին և 2-ը՝ 2014 թվականին)
  • 66 —   Ֆրանսիա (հիմնականում Ֆրանսիայի արտասահմանյան լեգիոնի մասնակիցներն ու Ալպիական հրաձիգները, ինչպես նաև Դմիտրի Ամիլակվարին)
  • 42 —   Միացյալ Թագավորություն (այդ թվում և Գեորգ VI թագավորն ու նրա կինը՝ Եղիսաբեթ Բոուզ Լայոնը՝ Եղիսաբեթ 2-րդի մայրը)
  • 13 —   Լեհաստան (այդ թվում նաև Վլադիսլավ Սիկորսկին)
  • 2 —   ԱՄՆ
  • 1 —   Դանիա
  • 1 —   Հունաստան (Գեորգ II թագավոր)
  • 1 —   Կանադա
  • 7 ֆրանսիական բանակի զորամիավորումներ։ Պարգևատրման արարողությունը կատարվել է Օսլոյի թագավորական պալատում՝ 1946 թվականի հունիսի 7-ին։

Նկարագիր խմբագրել

  • Նշանն իրենից ներկայացնում է բրոնզաձույլ առանց էմալի, ծայրերը «երեքնուկաձև» խաչ, որի թևերի երկարությունները կազմում են 43 և 43 միլիմետր։ Խաչի կենտրոնին պատկերված է արքայական թագակիր վահան՝ նորվեգիայի զինանշանով։ Զինանշանի վրա թագակիր առյուծն է, որի վերև բարձրացած թաթերին կացին է։ «Մարտական խաչ թրով» պարգևի դարձերեսը հարթ է։
  • ժապավենը կարմիր է, որի կենտրոնով անցնում է կապույտ գիծը՝ երկու սպիտակ եզրագծերով։ Այն Նորվեգիայի պետական դրոշի գույններն է խորհրդանշում։
  • Խաչը կրում են կրծքի ձախ հատվածին՝ մյուս պարգևներից վերև։
  • Որոշակի տեսակի հանդերձանքի վրա երբեմն անցնում եմ միայն ժապավենի փոքր թուրն ու աստղիկը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «To nye krigskors tildelt» (նորվեգերեն). Forsvaret.no. 5.04.2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 6-ին.
  2. «En helt annen historie», Aftenposten, 8. mai 2014.
  3. Tildelinger av Krigskorset med sverd, St. Olavsmedaljen med ekegren og Krigsmedaljen

Գրականություն խմբագրել

  • Erdahl, Jørgen: «Krigskorset», Militærhistorie, nr. 3, 2009, s. 58–61.
  • Gjems-Onstad, Erik (red.): Krigskorset og St. Olavsmedaljen med ekegren, Grøndahl og Dreyers Forlag, 1995, ISBN 9788250421905
  • Heder og ære. Nasjonale og internasjonale dekorasjoner brukt i Norge, bilag til Forsvarets Forum, nr. 5, 2012, Oslo: Forsvarets Forum/Forsvarets Veterantjeneste, 2012
  • Svarstad, Carsten: «Norges krigsdekorasjoner», Nordisk Numismatisk Unions medlemsblad, nr. 6, 1946, s. 97–103.
  • The War Cross – Norway's highest decoration, utstillingskatalog, Oslo: Forsvarsmuseet, 2015
  • Waage, Johan: Den høyeste heder. Beretningen om en rekke nordmenns lysende krigsinnsats til lands, til sjøs og i luften, i og uten uniform, Oslo: Dreyers forlag, 1967

Արտաքին հղումներ խմբագրել