Մարվիս Ֆրեյզեր
Մարվիս Ֆրեյզեր (անգլ.՝ Marvis Frazier, հոկտեմբերի 9, 1960 կամ սեպտեմբերի 12, 1960, Բոֆորտ շրջան, Հարավային Կարոլինա, ԱՄՆ[1]), ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, ծանր քաշային կարգի ներկայացուցիչ։ Աշխարհի պատանեկան առաջնության չեմպիոն՝ ծանր քաշային կարգում։ ԱՄՆ 1980 թվականի սիրողական չեմպիոն։
Մարվիս Ֆրեյզեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1960 (63 տարեկան) կամ սեպտեմբերի 12, 1960 (63 տարեկան) |
Ծննդավայր | Բոֆորտ շրջան, Հարավային Կարոլինա, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Plymouth-Whitemarsh High School? |
Մասնագիտություն | բռնցքամարտիկ |
Ծնողներ | հայր՝ Ջո Ֆրեյզեր |
![]() |
Անձնական կյանք խմբագրել
Մարվիսը գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Ջո Ֆրեյզերի որդին է։ Նրա եղբայրը` Ջո Ֆրեյզեր-կրտսերը (Հեկտոր Ֆրեյզեր), և քույրը՝ Ժակլին Ֆրեյզեր-Լայդը նույնպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ են։ Ժակլինը միջին ծանր քաշային կարգում դարձել է աշխարհի չեմպիոն։
Կարիերան սիրողական բռնցքամարտում խմբագրել
Մարվիսը բարձր է գնահատվել, որպես հեռանկարային բռնցքամարտիկ։ 1979 թվականին եղել է «Ոսկե ձեռնոցներ» ազգային մրցաշարի հաղթող՝ գերծանր քաշային կարգում, իսկ 1980 թվականին՝ AAU (Սիրողական բռնցքամարտի ԱՄՆ ազգային առաջնություն) ազգային առաջնության չեմպիոն։ Սիրողական բռնցքամարտում իր հաշվին գրանցած ռեկորդը բաղկացած է 56 հաղթանակից և 2 պարտությունից։ Սիրողական կարիերայի լավագույն հաղթանակները եղել են Միթչ Գրինի, Ռիմ Ուիզերսպումի, Ջեյմս Սմիթի և Թոնի Թաբսի դեմ։ Վերջինս հետագայում ռևանշ է պահանջել։ Նա հաղթել է նաև սիրողական բռնցքամարտի աստղ Ջիմ Քլարկին։ 1980 թվականին պարտություն է կրել Ջեյմս Բրոադից։
1979 թվականի պատանիների աշխարհի առաջնություն խմբագրել
1979 թվականին Մարվիս Ֆրեյզերը որոշում է ընդունել մասնակցել պատանիների աշխարհի առաջնությանը։ Երկրպագուները մեծ հետաքրքրությամբ սպասում էր այդ շնորհալի մարզիկի ռինգում հայտնվելուն։ Եվ Մարվիսը արդարացրել է երկրպագուների սպասումները։
Իր 31-րդ մարտը, որը միևնույն ժամանակ նրա առաջին միջազգային մարտն էր, 18-ամյա Մարիսն ավարտին է հասցրել երկրորդ ռաունդի 30-րդ վայրկյանին՝ նոկաուտի ենթարկելով կանադացի Դանիել Գոգուենին։ Դրանից հետո Ֆրեյզերը և Յագուբկինը հայտնվել են կիսաեզրափակչում։
Պրոֆեսիոնալ կարիերա խմբագրել
Պրոֆեսիոնալ բռնցքամարտում մարզիկի նորամուտը եղել է 1980 թվականին։ Նրա առաջին մրցակիցը եղել է Ռոջեր Տրուպը, որին նոկաուտի է ենթարկել 3-րդ ռաունդում։
1983 թվականին հաղթել է Ջեյմս Բրոադին և Ջո Բագներին։ Վերջինիս հետ 1973 թվականին մենամարտել էր նաև իր հայրը։
1983 թվականի նոյեմբերի 25-ին Մարվիս Ֆրեյզերը ռինգ է բարձրացել Լարի Հոլմսի դեմ։ Ֆրեյզերի մարզչական գրասենյակը առաջնային տեղ էր տալիս մարզիկի արագաշարժությանն և երիտասարդությանը, որով նա զգալիորեն գերազանցում էր իր հակառակորդին։ Առաջին րոպեներին Ֆրեյզերը իջեցրել էր ձեռքերը կարածալքերի վրա և աշխուժորեն շարժում էր գլուխը առաջ և հետ՝ հրապուրելով Հոլմսին։ Այնուամենայնիվ Հոլմսը իր երկար աջ ձեռքով հարվածեց Ֆրեյզերին և ավելացրեց իր հաշվին 8 միավոր։ Ընդամենը առաջին ռաունդի ավարտից մի քանի վայրկյան առաջ մրցադատավորները կանգնեցրել են մարտը՝ հաղթանակը տալով Հոլմսին, որը տեխնիկական նոկաուտի էր ենթարկել իր հակառակորդին։ Սպորտային մի շարք լրագրողներ քննադատում էին Մարվիսի հայր-մարզիչ Ջո Ֆրեյզերին։
Հոլմսից պարտություն կրելուց հետո նա շարունակել է իր կարիերան։ Հաջորդ վեց մարտը ավարտել է հաղթանակներով։ Դրանց թվում էր նաև աշխարհի ապագա չեմպիոնների՝ Բերնարդ Բենտոնի և Ջեյմս Սմիթի դեմ տարած հաղթանաները։ Կարևոր էին նաև Խոսե Ռիբալտի, Ջեյմս Տիլիսի և անհաղթելի Ֆունսո Բանջոյի դեմ մղված հաղթանակները։
1986 թվականի հուլիսի Ֆրեյզերը ռինգում հանդիպել է Մայք Թայսոնի հետ։ Առաջին ռաունդի սկզբին Թայսոնը հակառակորդին նետել է անկյուն և նրան հասցրել է աջ ապերկոտ, ինչից հետո Ֆրեյզերը ցնցվել է։ Օգտվելով այդ առիթից՝ Թայսոնը միանգամից հասցրել է մի քանի ուժեղ հարված, որից Ֆրեյզերը ընկել է գետնին։ Մրցադատավորը սկսել է հաշվել, բայց տեսնելով, որ Ֆրեյզերն անզգայորեն պառկած է, դադարեցրել է հաշիվը։ Դա ծանր նոկաուտ է եղել։ Ֆրեյզերը ուշքի է եկել մի քանի րոպե անց։ Ֆրեյզերին նոկաուտի ենթարկելու համար Թայսոնին անհրաժեշտ է եղել միայն 30 վայրկյան։ Այդ մարտը Թայսոնի պրոֆեսիոնալ կարիերայում եղել է ամենակարճը։ Մարտից հետո Ֆրեյզերը ունեցել է ևս երեք մարտ՝ քիչ հայտնի բռնցքամարտիկների դեմ։ 1988 թվականին նա անց է կացրել իր վերջին հանդիպումը՝ հաղթելով Ֆիլիպ Բրաունին։ Դրանից հետո նա ավարտել է իր կարիերան՝ 19 հաղթանակ և 2 պարտություն արդյունքով։
Բռնցքամարտից հետո խմբագրել
Բռնցքամարտիկի կարիերան ավարտելուց հետո նա նշանակվել է նախարար և եղել է Բանտային միջազգային ասոցիացիայի ակտիվ անդամ։
Ջեյմս Փիթերի հետ «Հանդիպե՛ք Մարվիս Ֆրեյզերին։ Ծխող Ջոյի որդու պատմությունը» (անգլ.՝ «Meet Marvis Frazier: The Story of the Son of Smokin' Joe») գիրքի համահեղինակն է, որը լույս է տեսել 2013 թվականին[2]։
Մարտերի արդյունքներ խմբագրել
Մարտ | Տարեթիվ | Հակառակորդ | Մարտի վայր | Ռաունդներ | Լրացուցիչ տեղեկություն | Արդյունք |
---|---|---|---|---|---|---|
21 | 1988 թվական հոկտեմբերի 27 | Ֆիլիպ Բրաուն | Convention Center, Տուսոն, Արիզոնա, ԱՄՆ | 10 | UD | Հաղթանակ |
20 | 1987 թվական օգոստոսի 10 | Ռոբերտ Էվանս | Hilton, Սեկոկուս, Նյու Ջերսի, ԱՄՆ | 10 | UD | Հաղթանակ |
19 | 1987 թվական հունվարի 1 | Թոմ Ֆիշեր | Hilton, Սեկոկուս, Նյու Ջերսի, ԱՄՆ | 10 | TKO2 | Հաղթանակ |
18 | 1986 թվական հուլիսի 26 | Մայք Թայսոն | Civic Center, Նյու Յորք, ԱՄՆ | 10 | TKO1 | Պարտություն |
17 | 1986 թվական փետրվարի 23 | Ջեյմս Սմիթ | Auditorium, Ռիչմոնդ (Կալիֆոռնիա), Կալիֆոռնիա, ԱՄՆ | 10 | UD | Հաղթանակ |
16 | 1985 թվական սեպտեմբերի 11 | Խոսե Ռիբալտ | Trump Casino Hotel, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ | 10 | MD | Հաղթանակ |
15 | 1985 թվական մայիսի 20 | Ջեյմս Տիլիս | Lawlor Events Center, Ռինո, Նևադա, ԱՄՆ | 10 | UD | Հաղթանակ |
14 | 1984 թվական դեկտեմբերի 5 | Ֆունսո Բանջո | Alexandra Pavilion, Մասվել Հիլ, Լոնդոն, Մեծ Բրիտանիա | 10 | PTS | Հաղթանակ |
13 | 1984 թվական հոկտեմբերի 23 | Բերնարդ Բենտոն | Atlantis Hotel & Casino, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ | 10 | UD | Հաղթանակ |
12 | 1984 թվական սեպտեմբերի 25 | Դևիդ Ստարկի | Halloran Plaza Hotel, Պենսակուեն, Նյու Ջերսի, ԱՄՆ | 8 | TKO1 | Հաղթանակ |
11 | 1983 թվական նոյեմբերի 25 | Լարի Հոլմս | Սիզարս Պելաս, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ | 12 | ТКО1 | Պարտություն |
10 | 1983 թվական հունիսի 4 | Ջո Բագներ | Sands Casino Hotel, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ | 10 | UD | Հաղթանակ |
9 | 1983 թվական ապրիլի 10 | Ջեյմս Բրոադ | Resorts International, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ | 10 | UD | Հաղթանակ |
8 | 1983 թվական մարտի 7 | Մայք Կոեն | Sheraton Charleston Hotel, Չարլսթոն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ | 10 | TKO2 | Հաղթանակ |
7 | 1983 թվական փետրվարի 8 | Ամոս Հեյնս | Tropicana Hotel & Casino, Ատլանտիկ Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ | 10 | TKO5 | Հաղթանակ |
6 | 1981 թվական սեպտեմբերի 16 | Գայ Կազալե | Caesars Palace, Outdoor Arena, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ | 8 | RTD4 | Հաղթանակ |
5 | 1981 թվական օգոստոսի 22 | Տոնի Պուլու | Showboat Hotel & Casino, Լաս Վեգաս, Նևադա, ԱՄՆ | 6 | UD | Հաղթանակ |
4 | 1981 թվական մայիսի 11 | Սթիվ Զոուսկի | Մեդիոսան կվեր Գարդենн, Նյու Յորք, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ | 6 | KO6 | Հաղթանակ |
3 | 1981 թվական ապրիլի 10 | Մելվին Էփս | Felt Forum, Նյու Յորք, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ | 6 | UD | Հաղթանակ |
2 | 1980 թվական հոկտեմբերի 10 | Դեննիս Ռիվերս | Felt Forum, Նյու Յորք, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ | 4 | ТКО2 | Հաղթանակ |
1 | 1980 թվական սեպտեմբերի 12 | Ռոջեր Տրուպա | Felt Forum, Նյու Յորք, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ | 4 | ТКО3 | Հաղթանակ |
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «Meet Marvis Frazier» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2013-09-15-ին։ Վերցված է 2013-08-15
Արտաքին հղումներ խմբագրել
- Մարվիս և Ջո Ֆրեյզերների լուսանկարը akboxing.ru կայքում
- Մարվիս Ֆրեյզեր(անգլ.) — պրոֆեսիոնալ մենամարտերի վիճակագրություն BoxRec կայքում։