Ապերկոտ (անգլ.՝ uppercut), դասական հարված ավանդական բռնցքամարտում։ Շատ հզոր և արդյունավետ հարված, որը հասցվում է արմունկում ծալված ձեռքով ներքին հետագիծիծ, ներքևից վերև, ընդ որում բռունցքը պտտվում է ներս։ Օգտագործվում է մերձամարտում։ Ապերկոտ անվանումը գալիս է անգլերեն բառակապակցությունից, որը թարգմանվում է որպես «կոտրել ներքևից վերև»։

Ապերկոտ
Ապերկոտը Բռնցքամարտում

Ապերկոտը սովորաբար ձգտում են հասցնել հակառակորդի կզակին (բայց երբեմն դիպչում են քթին կամ հոնքին), բայց երբեմն նաև իրանին (հատկապես արևային հանգույցին) երբ այն մոտ է հորիզոնական վիճակին։ Ապերկոտը քրոսի հետ մեկ տեղ համարվում է երկու առավել հզոր հարվածները։

Ապերկոտը կորցնում է էներգիայի զգալի մասը հակառակորդների միջև հեռավորության ավելացման դեպքում, քանի որ ձեռքը քիչ է թեքված արմունկում և չի կարող արդյունավետ կերպով փոխանցել հարձակվողի մարմնի աճող շարժման ուժը[1]։

Ապերկոտը օգտագործվում է նաև այլ մարտարվեստներում՝ ձեռնամարտ, քիքբոքսինգ, մուայ-թայ և այլն։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Ամենամանրամասն հոդվածն ապերկոտի մասին
  • Ապերկոտի նկարագրությունը
  • «Հարվածներ» (ռուսերեն) — Азбука "BoxingClub". Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2008 հոկտեմբերի 7-ին. {{cite web}}: External link in |description= (օգնություն)
  • Ապերկոտի նկարագրությունը Արխիվացված 2018-01-24 Wayback Machine