Սոֆյա Աննա Բուշ

ամերիկացի դերասանուհի

Սոֆյա Աննա Բուշ (անգլ.՝ Sophia Anna Bush, հուլիսի 8, 1982(1982-07-08)[1], Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), թատրոնի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի։

Սոֆյա Աննա Բուշ
Ծնվել էհուլիսի 8, 1982(1982-07-08)[1] (41 տարեկան)
ԾննդավայրՓասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
ԿրթությունUSC Annenberg School for Communication and Journalism և Կիրառական արվեստների USC դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստառեժիսոր
Ամուսին(ներ)Grant Hughes? և Չադ Մայքլ Մյուրեյ
Համատեղ ապրող(ներ)Ջեսսի Սոֆեր, Օսթին Նիքոլս, James Lafferty?, Չադ Մայքլ Մյուրեյ և Էշլին Հարիս
sophiabush.com

Կարիերա խմբագրել

Փասադենայում (Կալիֆոռնիա) ծնվածը՝ Սոֆյան, իր կարիերան սկսել է դպրոցական տարիներին, երբ հաճախում էր թատերական խմբակ։ «Օրիորդ Փասադա» տիտղոսն ստանալուց հետո Հոլիվուդը սկսեց ճանաչել Սոֆյային։ Նրա առաջին դերը եղել է «Վան Վայլդեր՝ երեկույթների թագավոր» (Van Wilder, 2002) ֆիլմում։ Սոֆյան այդ ֆիլմում եղել է քոլեջի նորեկ, ով սենյակ էր տրամադրել Ռայանա Ռեյնոլդսա կերպարին։ Սոֆյան նաև կատարել է Բրուկ Դեվիսի դերը՝ «Մի ծառի բլրակ» ֆիլմում։ Նա նաև խաղացել է «Բոցավառման կետը» (Point of Origin, 2002) ֆիլմում։ Սոֆյան հայտնվել է նաև «Մարմնի մասեր» (Nip/Tuck) դրամայի 3 էպիզոդներում։ Նաև հանդես է եկել «Սաբրինա՝ փոքրիկ կախարդուհի» ֆիլմում, որպես հյուր։ Սպորտային ֆիլում՝ «Սուպերքրոս»-ում, ևս խաղացել է, սակայն այս անգամ գլխավոր դերերից մեկում։

Ավելի նոր ֆիլմերից են՝ «Ջոն Տակերը պետք է մեռնի» (John Tucker must die, 2006), «Մնալ կենդանի» (Stay Alive, 2006), «Ուղեկիցը» (The Hitcher, 2007): Սոֆյան այդ ֆիլմերում խաղացել է հոլիվուդյան հայտնի դերասանների հետ՝ Շոն Բին, Ջեսսի Մտկլաֆ, Բրիտտանի Սնոու և Ֆրենկի Մունիս։

2013 թվականին նկարահանվել է Passion Pit խմբի «Carried Away» երգի տեսահոլովակում։

2014 թվականի հունվարի 4-ին «Լեգենդների ավերիչները» ֆիլմում նկարահանվել է և եղել է արքայադուստր Լեիի դերում[3][4]։

 

Փաստեր խմբագրել

  • Ամուսինը (նախկին)՝ Չադ Մայկ Մուրեյը Սոֆյայի հետ ծանոթացել է «Մի ծառի բլրակ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ 2005 թվականի ապրիլի 16-ին նրանք ամուսնանում են, 2006 թվականին նարանք հայտնում են իրենց բաժանման մասին։
  • 2011 թվականի հունվարի 8-ին Տուսոնում կայացած ԱՄՆ ներկայացուցիչների ժողովում հարձակում են կատարում Գաբրիել Գիֆորդսի վրա, սակայն արդյունքում մահանում է նրա իննամյա զարմուհին՝ Սոֆի Բուշ Քրիստինե Գրինը (անգլ.՝ Christina Taylor Green)[5]:
  • Բուսակեր[6]

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Բնօրինակ անվանումը Դեր
2002 Van Wilder Սալլի
2002 Point of Origin Կերրի
2003 The Flannerys Կետի Ֆլեների
2003 Sabrina, the Teenage Witch Ֆեյտ Մակկենզի
2003 Learning Curves Բետ
2003 Nip/Tuck Ռիդլի
2003-2012 One Tree Hill Բռուկ Դևիս
2005 Supercross Զոի Լենգ
2006 Stay Alive Օկտոբեր
2006 John Tucker Must Die Բետ
2007 The Hitcher Գրեյս
2008 The Narrows Կետի Պոպովիչ
2009 Table for Three Մերի
2010 Southern Discomfort Հեյլի
2011 Phineas and Ferb Սառա
2011 Chalet Girl Հլոյա
2011 Mob Wives Կլառա Ֆաչիլո
2012 Mob Wives 2: The Christening Կլառա Ֆաչիլո
2012 Partners Էլի
2013-2015 Chicago Fire Էրին Լինդսի
2014-2016 Chicago PD Էրին Լինդսի
 
Սոֆյա Բուշը 2009 թվականին

Մրցանականեր և անվանակարգումներ խմբագրել

Թվական Մրցանակ Կատեգորիա Ֆիլմ կամ սերիալ Արդյունք
2005 Teen Choice Awards Լավագույն դերասանուհի դրամատիկիական սերիալում Մի ծառի բլրակ Նոմինացիա
2006 Teen Choice Awards Լավագույն դերասանուհի դրամատիկիական սերիալում Մի ծառի բլրակ Նոմինացիա
2007 Teen Choice Awards Լավագույն դերասանուհի կատակերգության մեջ Մեռիր, Ջոն Թակեր Հաղթանակ
2007 Teen Choice Awards Լավագույն դերասանուհի սարսափ ֆիլմում Ուղեկիցը Հաղթանակ
2007 Teen Choice Awards Женский прорыв Ուղեկիցը և Մեռիր, Ջոն Թակեր Հաղթանակ
2007 Vail Film Festival Բարձրացող աստղ Հաղթանակ
2008 Teen Choice Awards Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում Մի ծառի բլրակ Հաղթանակ
2010 Reality Care Achievement Awards Young Philanthropist Achievement Award Շահել է բարեգործության համար Նոմինացիա
2010 Global Green USA Sustainable Design Awards Entertainment Design Շահել է բարեգործության համար Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1013972821 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. «MythBusters: Sophia Bush as Princess Leia» (անգլերեն). Discovery Channel. 4.1.2014. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.
  4. Anna Chan. (Jan. 3, 2014). «'MythBusters' takes a swing at iconic star 'Star Wars' scene» (անգլերեն). www.today.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.
  5. 9-Year-Old Girl Killed In Arizona Shooting Cousin Of Actress Sophia Bush(անգլ.)
  6. Sophia Bush: Hollywood’s Next Celeb Vegetarian?(անգլ.)

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Աննա Բուշ» հոդվածին։