Ջեսսալին Գիլսիգ (անգլ.՝ Jessalyn Gilsig, նոյեմբերի 30, 1971(1971-11-30)[1][2], Մոնրեալ), կանադացի կինոդերասանուհի, իր դերերով հայտնի է «Բոստոնական դպրոցը», «Մարմնի մասը» և «Glee» հեռուստասերիալներից, որտեղ նա խաղացել է Ուիլ Շուստյորի կնոջ դերը։ Նա նաև խաղացել է «Նյու-Յորքի ոստիկանությունը», «Փախուստ բանտից» և «Հերոսները» ֆիլմերի, ինչպես նաև շատ այլ ֆիլմերի մի քանի սերիաներում։

Ջեսսալին Գիլսիգ
անգլ.՝ Jessalyn Gilsig
Ծնվել էնոյեմբերի 30, 1971(1971-11-30)[1][2] (52 տարեկան)
ԾննդավայրՄոնրեալ
ԿրթությունՀարվարդի համալսարան, ՄաքԳիլի համալսարան, Trafalgar School for Girls? և Institute for Advanced Theatre Training?
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Ջեսսալինը ծնվել է Մոնրելաում` Քվեբեկ պրովինցիայում, ինժեներ Տոբի Գիլսինգի ու Քլերի ընտանիքում, որը աշխատում էր որպես գրող և թարգմանիչ[3]։ Նա սկսել է խաղալ 12 տարեկան հասակից։ Ջեսսալինը սովորել է աղջիկների համար նախատեսված միջնակարգ դպրոցում` Տրաֆալգարայում, Մոնրելաի կենտրոնում։ Հետո նա հաճախում է ամերիկյան ռեպերտուարական թատրոն` Հարվարդի համալսարանում և 1989 թվականից մինչև 1993 թվականը սովորում է ՄաքԳիլի համալսարանում, որը 1993 թվականին ավարտում է հումանիտար գիտությունների` մասնավորապես անգլերենի դասընթացի բակալավր աստիճանով[4]։ Նա ամուսնացած է եղել պրոդյուսեր Բոբի Սելմոնի հետ (2005-2010), որից աղջիկ է ունեցել` Պենելոպեն, որը ծնվել է 2006 թվականի սեպտեմբերի 26-ին։ Ջեսսալինը հրեական արմատներ է ունեցել` հոր կողմից, որի պատճառով իր հարսանիքը եղել է ավանդական հրեական հարսանիք[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանումը հայերենով Օրիգինալ անվանում Դեր Ծանոթագրություն
1984 Դիմակահանդես Masacarade Հնչյունավորում
1989 Տան ճամփան The Journey Home կարճամետրաժ ֆիլմ
Ջեքնայֆ Jacknife Նրա ընկերուհին
1991 Փոքրիկ թռչող արջուկներ The Little Flying Bears Թինա Հնչյունավորում
Երիտասարդ Ռոբին Հուդ Young Robin Hood Հերտրուդա Գրիզվոլդսկայա Հնչյունավորում
1992 Գուլիվերի ճանապարհորդութունը Gulliver's Travels Ֆոլիա Հնչյունավորում
1998 Կախարդական գնդակ. Կամելոտայի որոնումը Quest For Camelot Քեյլի Հնչյունավորում
Ձիերի գաղթը The Horse Whisperer Լյուսի, Էննի օգնականը
2000 Բոստոնական դպրոցը Boston Public Լորեն Դեվիս 44 սերիա, 2000-2003
2003 Առանց թախիծ Without A Trace Ուիտնի Ռիդեր Սերիա. «Գաղտնի»
Մարմնի մաս Nip/Tuck Ջինա Ռուսսո 17 սերիա, 2003-2008
2005 Փախուստ բանտից Prison Break Լիզա Ռիքս 4 սերիա
2007 Հերոսները Heroes Մերեդիտ Գորդոն 10 սերիա, 2007-2008
Ուրբաթ երեկոյի կրակները Friday Night Lights Շելլի Հեյզ 6 սերիա, 2007-2008
Ջրհեղեղ Flood Սամանտա Մորիսոն
Destination: Infestation Դոկտոր Ռոսս
2008 XIII. Դավադրություն XIII Քիմ Ռաուլենդ 2 սերիա
Արձակել Prom Night Կարեն Տերներ
C.S.I. CSI: NY Ջորդան Գեյթս 3 սերիա
2009 Glee Glee Թերի Շուստյոր 13 սերիա
Խորթ հայր The Stepfather Ջուլի Քինգ
2013 Վիկինգներ Vikings Սիգգի` Յարլի կինը

Լրացուցիչ գրականություն խմբագրել

  • Rohan, Virginia. "Gilsig Goes 'Public' And Grapples With Racism." Chicago Tribune. 6 Feb 2001: 8.
  • Stebbins, Sarah. "School Ties." InStyle. Summer 2005: 272-273.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. Jessalyn Gilsig Biography (1971-)
  4. «Grateful for a Gleeful gig». McGill News. 2010 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 19-ին.
  5. Celebrity Jews - Gilsig and Gitelman

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեսսալին Գիլսիգ» հոդվածին։