Հիպոկրատի երդում (լատ. Iusiurandum Hippocraticum)՝ պատմականորեն ընդունված բարոյական և դեոնտոլոգիական սկզբունքների ամբողջություն է, որով երդվում են բոլոր բժիշկները` բժշկական գործունեությունը սկսելուց առաջ։ Փաստացի տվյալների համաձայն` երդման տեքստի հեղինակը հույն բժիշկ, բժշկագիտության հայր Հիպոկրատն է կամ իր աշակերտներից մեկը։

Հիպոկրատ
12-րդ դար, Բյուզանդական կայսրություն: Երդման տեքստի ձեռագիրը

Երդման տեքստը

խմբագրել

Երդման տեքստը հայերենով

խմբագրել
  • Երդվում եմ բժշկության աստված Ապոլլոնի, առողջության հովանավոր Ասկլեպիասի և այլ աստվածների ու դիցուհիների անունով՝ նրանց վկայակոչելով, որ ես կկատարեմ այս երդումը և գրավոր պարտականությունը, որքան ներեն ուժերս ու թելադրի խիղճս։
  • Բժշկության արվեստ ինձ սովորեցնող ուսուցչիս երդվում եմ պաշտել ծնողներիս հավասար, նրա հետ կիսել իմ ողջ կարողությունը ու հոգալ նրա կարիքները, նրա որդիներին համարել իմ եղբայրները, և եթե նրանք կամենան, սովորեցնել բժշկական արվեստ անվարձահատույց և առանց գրավոր պայմանագրի։ Իմ բոլոր գիտելիքները, դասախոսությունները և այլ դասավանդման եղանակները երդվում եմ հաղորդել իմ որդիներին, իմ ուսուցչի որդիներին, աշակերտներիս ու նրանցից բացի ոչ ոքի։
  • Երդվում եմ օգնել հիվանդներին խղճիս համաձայն, որքան ներեն ուժերս՝ խուսափելով նրանց որևէ վնաս կամ չարիք պատճառելուց։
  • Երդվում եմ երբեք ոչ ոքի չտալ մահաբեր թույն կամ աջակցել այդ գործում, ով էլ որ խնդրի այդ մասին։ Երդվում եմ նույնպես երբեք չտալ կանանց վիժեցնող դեղամիջոց։
  • Երդվում եմ լինել բարոյապես մաքուր ու բարեպաշտ առօրյա կյանքում և արվեստիս մեջ։
  • Երդվում եմ երբեք չկատարել կտրվածքներ քարային հիվանդությամբ տառապող մարդկանց, այն թողնելով այդ գործով զբաղվող մարդկանց։
  • Ինչ տուն էլ որ ես մտնեմ, երդվում եմ այդ անել միայն հիվանդի բարօրության համար, զերծ մնալով որևէ անարդար գործից, սեռական կապերից կանանց կամ տղամարդկանց հետ, միևնույն է, լինեն նրանք ազատ թե ստրուկ, և այլ արատներից։
  • Ինչ էլ որ ես տեսնեմ կամ լսեմ իմ բժշկական գործունեության ընթացքում կամ նրանից դուրս, մասնավոր կյանքում, որ չպետք է հրապարակ հանվի, երդվում եմ լռության մատնել ու այն համարել սրբազան գաղտնիք։
  • Եթե այս երդումը ես բարեխղճորեն կատարեմ ու այն երբեք չդրժեմ, թող ինձ բաժին ընկնի երջանկություն կյանքում, հաջողություն արվեստիս մեջ, և մարդկանց հարգանքը հավիտյանս հավիտենից։ Իսկ եթե ես դրժեմ երդումս, թող ինձ բաժին ընկնի դրա հակառակը։

Երդման տեքստը բնօրինակ լեզվով` հունարենով (հին հունարենի իոնիկ բարբառով)

խմբագրել

«Ὄμνυμι Ἀπόλλωνα ἰητρὸν, καὶ Ἀσκληπιὸν, καὶ Ὑγείαν, καὶ Πανάκειαν, καὶ θεοὺς πάντας τε καὶ πάσας, ἵστορας ποιεύμενος, ἐπιτελέα ποιήσειν κατὰ δύναμιν καὶ κρίσιν ἐμὴν ὅρκον τόνδε καὶ ξυγγραφὴν τήνδε. Ἡγήσασθαι μὲν τὸν διδάξαντά με τὴν τέχνην ταύτην ἴσα γενέτῃσιν ἐμοῖσι, καὶ βίου κοινώσασθαι, καὶ χρεῶν χρηίζοντι μετάδοσιν ποιήσασθαι, καὶ γένος τὸ ἐξ ωὐτέου ἀδελφοῖς ἴσον ἐπικρινέειν ἄῤῥεσι, καὶ διδάξειν τὴν τέχνην ταύτην, ἢν χρηίζωσι μανθάνειν, ἄνευ μισθοῦ καὶ ξυγγραφῆς, παραγγελίης τε καὶ ἀκροήσιος καὶ τῆς λοιπῆς ἁπάσης μαθήσιος μετάδοσιν ποιήσασθαι υἱοῖσί τε ἐμοῖσι, καὶ τοῖσι τοῦ ἐμὲ διδάξαντος, καὶ μαθηταῖσι συγγεγραμμένοισί τε καὶ ὡρκισμένοις νόμῳ ἰητρικῷ, ἄλλῳ δὲ οὐδενί. Διαιτήμασί τε χρήσομαι ἐπ' ὠφελείῃ καμνόντων κατὰ δύναμιν καὶ κρίσιν ἐμὴν, ἐπὶ δηλήσει δὲ καὶ ἀδικίῃ εἴρξειν. Οὐ δώσω δὲ οὐδὲ φάρμακον οὐδενὶ αἰτηθεὶς θανάσιμον, οὐδὲ ὑφηγήσομαι ξυμβουλίην τοιήνδε. Ὁμοίως δὲ οὐδὲ γυναικὶ πεσσὸν φθόριον δώσω. Ἁγνῶς δὲ καὶ ὁσίως διατηρήσω βίον τὸν ἐμὸν καὶ τέχνην τὴν ἐμήν. Οὐ τεμέω δὲ οὐδὲ μὴν λιθιῶντας, ἐκχωρήσω δὲ ἐργάτῃσιν ἀνδράσι πρήξιος τῆσδε. Ἐς οἰκίας δὲ ὁκόσας ἂν ἐσίω, ἐσελεύσομαι ἐπ' ὠφελείῃ καμνόντων, ἐκτὸς ἐὼν πάσης ἀδικίης ἑκουσίης καὶ φθορίης, τῆς τε ἄλλης καὶ ἀφροδισίων ἔργων ἐπί τε γυναικείων σωμάτων καὶ ἀνδρῴων, ἐλευθέρων τε καὶ δούλων. Ἃ δ' ἂν ἐν θεραπείῃ ἢ ἴδω, ἢ ἀκούσω, ἢ καὶ ἄνευ θεραπηίης κατὰ βίον ἀνθρώπων, ἃ μὴ χρή ποτε ἐκλαλέεσθαι ἔξω, σιγήσομαι, ἄῤῥητα ἡγεύμενος εἶναι τὰ τοιαῦτα. Ὅρκον μὲν οὖν μοι τόνδε ἐπιτελέα ποιέοντι, καὶ μὴ ξυγχέοντι, εἴη ἐπαύρασθαι καὶ βίου καὶ τέχνης δοξαζομένῳ παρὰ πᾶσιν ἀνθρώποις ἐς τὸν αἰεὶ χρόνον. παραβαίνοντι δὲ καὶ ἐπιορκοῦντι, τἀναντία τουτέων»

Apollinem medicum et Aesculapium Hygeamque ac Panacaeam iuro deosque omnes itemque deas testes facio me hoc iusiurandum et hanc contestationem pro viribus et iudicio meo integrum servaturum esse։ Praeceptorem, qui me hanc edocuit artem, parentum loco habiturum, vitam communicaturum eaque, quibus opus habuerit, impertiturum; eos item, qui ex eo nati sunt, pro fratribus masculis iudicare artemque hanc si discere voluerint, absque mercede et pacto edocturum, praeceptionum ac auditionum reliquaeque totius disciplinae participes facturum; tum meos, tum praeceptoris mei filios, immo et discipulos, qui mihi scripto caverint et medico iureiurando addicti fuerint, alium vero praeter hos nullum. Ceterum quod ad aegros pertinet sanandos, diaetam ipsis constituam pro facultate et iudicio meo commodam, omneque detrimentum et iniuriam ab eis prohibebo. Neque vero ullius preces apud me validae erunt, ut cuipiam venenum sim propinaturus neque etiam ad hanc rem consilium dabo. Similiter autem neque mulieri talum vulvae subditicium ad corrumpendum conceptum vel fetum dabo. Porro caste et sancte vitam et artem meam conservabo. Nec vero calculo laborantes secabo, sed viris chirurgiae operariis eius rei faciendae locum dabo. In quascumque domus ingrediar, ob utilitatem aegrotantium intrabo. Ab omnique iniuria voluntaria inferenda et corruptione cum alia, tum praesertim operum veneriorum abstinebo, sive muliebria sive virilia, liberorumve hominum et servorum corpora mihi contigerint curanda. Quaecumque vero inter curandum videro aut audivero, immo etiam ad medicandum non adhibitus in communi hominum vita cognovero, ea siquidem efferre non contulerit, tacebo et tamquam arcana apud me continebo. Hoc igitur iusiurandum mihi integre servanti et non confundenti contingat et vita et arte feliciter frui et apud omnes homines in perpetuum gloriam meam celebrari. Transgredienti autem et peieranti his contraria eveniant.

Գրականություն

խմբագրել
  • Բժշկական էթիկա։ Աստվածատրյան Վ. Ա., Հարությունյան Ա. Մ.։ Երևան 1984