Մարկ Մարտել (անգլ.՝ Marc Martel; նոյեմբերի 16, 1976(1976-11-16), Մոնրեալ), կանադացի քրիստոնեական ռոք երաժիշտ։ Մարտելը ծնվել է Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում՝ Մայքլ Մարտելի և Բարբարա Բերեսֆորդ Մարտելի ընտանիքում։ Նա հաճախել է Բրիրքրեսթի քոլեջ և ճեմարանը Սասկաչևանում, որտեղ 1999 թվականին ձևավորել է Downhere խումբն իր սենյակակից Ջեյսոն Ջերմենի հետ։

Մարկ Մարտել
Մարկ Մարտելի ելույթը 2013 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Marc Martel
Ծնվել էնոյեմբերի 16, 1976(1976-11-16) (47 տարեկան)
Մոնրեալ
Երկիր Կանադա
ԺանրերՌոք, քրիստոնեական ռոք, փոփ
Մասնագիտություներգիչ և երաժիշտ
Գործիքներկիթառ, վոկալ և դաշնամուր
Գործունեություն1999-այժմ
ԿրթությունBriercrest College and Seminary?
ԿապվածDownhere, Քուին
Պարգևներ
Կայքmarcmartelmusic.com
 Marc Martel Վիքիպահեստում

Downhere (1993-2012) խմբագրել

Downhere խումբը մշակում էր իր հնչողությունը շրջագայելով Բրիրքրեսթի քոլեջի անունից։ Չորս տարի անց, խումբը վերահաստատվել է Նեշվիլում, որտեղ պայմանագիր է կնքել Word Records-ի հետ։ Downhere-ը որոշ մրցանակներ են հաղթել, ներառյալ Juno Awards-ը, Covenant Awards-ը և Dove Award-ը։ Նրանք 10 ալբոմ են թողարկել, ներառյալ «On the Altar of Love»-ը, մինչև արձակուրդի գնալը 2013 թվականի հունվարի 1-ին[1]։

Սոլո կարիերա (2013-այժմ) խմբագրել

2011 թվականի սեպտեմբերին Մարտելը մասնակցել է Ռոջեր Թեյլորի Քուինի հարգանքի տուրքի (անգլ.՝ Queen tribute) պաշտոնական նախագծին՝ Queen Extravaganza-յին, տեսահոլովակով, որտեղ Մարտելը երգում է Քուինի հայտնի «Somebody to Love» երգը։ Այն հավաքել է ավելի քան մեկ միլիոն դիտում ՅուԹյուբում մի քանի օրվա ընթացքում[2][3] և 2020 թվականի մայիսի դրությամբ ունի ավելի քան 21 միլիոն դիտում։ Սրա շնորհիվ տեսահոլովակի թողարկման հաջորդ շաբաթ նա հայտնվել է Էլեն ԴեՋեներեսի շոուում։ Մարտելը դարձել է մրցույթի հաղթողներից մեկը[4][5][6], որը 2012 թվականին վեցշաբաթյա շրջագայության է հանգեցրել The Queen Extravaganza-յի հետ[7]։ The Queen Extravaganza-ն շարունակել է Մարտելի հետ շրջագայությունը մինչև 2016 թվականի վերջը։

2013 թվականի փետրվարի 1-ին Մարտելը թողարկել է «Prelude» մինի ալբոմը[8]։ Այն ձայնագրվել է Նեշվիլում և Լոս Անջելեսում պրոդյուսեր Ջոն Ֆիլդսի հետ։ Նրա առաջին ստուդիական ալբոմը՝ «Impersonator»-ը թողարկվել է 2014 թվականի սեպտեմբերի 30-ին[9]։2016 թվականին նա մասնակցել է «Last Christmas»-ում, որն ընդգրկվել է Just Dance 2017 տեսախաղում[10]։ 2016 թվականի նոյեմբերի 18-ին թողարկվել է «The Silent Night» մինի ալբոմը՝ սուրբծննդյան երգերի հավաքածուն[11]։

2017 թվականին Մարտելը լքել է Queen Extravaganza-ն և միացել Ultimate Queen Celebration-ին[12]։

2019 թվականին նա ձայնագրել է «Silver Bells»-ի նոր տարբերակը Էմի Գրանտի և Մայքլ Սմիթի հետ միասին, որը զբաղեցրել է Billboard Christian AC Monitor[13] և Mediabase Christian AC չարթերի առաջին հորիզոնականը։ Այն դարձել է Մարտելի կարիերայում առաջին համար մեկ երգը[14]։ Նա նվագակցել է Գրանտին և Սմիթին իրենց ամենամյա Սուրբծննդյան շրջագայությանը (անգլ.՝ Christmas Tour

Մարտելի վոկալն օգտագործվել է Քուինի մասին կենսագրական ֆիլմում՝ «Բոհեմական ռապսոդիա»-յում (2018)[15]։ Ֆիլմի պրոդյուեր Գրեմ Քինգը հաստատել է ֆիլմի համար Մարկ Մարտելի կողմից ձայնագրված վոկալը Rolling Stone-ի հոդվածում․

Ֆիլմում երգեցողությամբ տեսարանների մեծ մասը հենվում է կամ Քուինի մասթեր ձայնագրությունների, կամ Մարկ Մարտելի նոր ձայնագրությունների վրա՝ կանադացի քրիստոնեական ռոք երգչի, որի ձայնը գրեթե նույնական է հանգուցյալ ֆրոնտմենի ձայնին։ «Դուք բառացիորեն կարող եք փակել ձեր աչքերը, և դա Ֆրեդին է», ասում է Քինգը։ «Եվ դա շատ դժվար է անել»[16]։

FilmJournal International-ի հետ հարցազրույցի ժամանակ նա ավելի շատ մանրամասնություններ է բացահայտել ֆիլմի ստեղծման մեջ Մարտելի ներդրման մասին․

Ռամին մի քիչ երգում է ֆիլմում, և ակնհայտորեն այստեղ շատ Ֆրեդի Մերկուրի կա, և շատ Մարկ Մարտել։ Նա տեսահոլովակ է ուղարկել Բրայան Մեյի և Ռոջեր Թեյլորին, և նա հնչում է ճիշտ որպես Ֆրեդի Մերկուրին։ Մենք գիտեինք, որ մեզ անհրաժեշտ է մեկը, որին մենք կարող էինք օգտագործել այն մասերի համար, որոնք Ռամին չէր կարող կատարել, իսկ Ֆրեդին արդեն չի կատարել։ Այսպիսով, Էբբի Ռեուդ ձայնագրման ստուդիայում մենք անցկացրել ենք մոտ երկուսուկես ամիս Մարկի և Ռամիի հետ, ձայնագրելով հատվածներ, որոնք, ինչպես մենք գիտեինք, մեզ անհրաժեշտ էին։ Դժվար է գտնել մեկին, ով կարող է երգել Ֆրեդի Մերկուրիի նման, և ես վստահ չեմ, որ ֆիլմը կկայանար, եթե մենք չունենայինք Մարկին[17]։

Մարտելը ապրում է Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում, իր կնոջ՝ Քրիսթալի հետ[18]։

Նա նաև ձայնային աշխատանք է կատարել 2016 թվականի Five Nights at Freddy's World տեսախաղում որպես Ուիթերդ Ֆոքսի[19]։

Սկավառակագրություն խմբագրել

Downhere-ի հետ

  • downhere (անկախ, 1999)[20][21]
  • downhere (2001)
  • So Much for Substitutes (2003)
  • Wide-Eyed and Mystified (2006)
  • Wide-Eyed and Simplified (2007)
  • Thunder After Lightning (The Uncut Demos) (2007)
  • Thank You for Coming (The Live Bootlegs) (2008)
  • Ending Is Beginning (2008, ակնարկ[22])
  • How Many Kings: Songs for Christmas (2009)
  • Two at a Time: Sneak Peeks & B-Sides (2010)[23]
  • On the Altar of Love (2011)

Սոլո

  • The Prelude մինի ալբոմ (2013)
  • The Silent Night մինի ալբոմ (2016)
  • Impersonator (2014)
  • Live at the High Watt (2016)
  • A Night at the Apollo (2017)
  • The First Noel մինի ալբոմ (2017)
  • My Way Vol. 1 մինի ալբոմ (2018)
  • Thunderbolt & Lightning (2018)
  • Christmas is Here մինի ալբոմ (2018)
  • The Christmas Collection (2019)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «A Letter From Us To You».
  2. «Canadian singer Marc Martel goes viral with Freddie Mercury imitation | National Post». Arts.nationalpost.com. 2011 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.
  3. «Marc Martel: Freddie Mercury Impression Makes For A Very Viral Video». Huffingtonpost.ca. 2011 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.
  4. «The Band». Queen Extravaganza. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.
  5. «Marc Martel a Winner of The Queen Extravaganza Contest (VIDEO)». Christianpost.com. 2011 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.
  6. Mark Moring (2011 թ․ դեկտեմբերի 8). «Christianity Today Entertainment Blog: Downhere's Marc Martel wins Queen Contest». Christianity Today. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.
  7. «Media». Queen Extravaganza. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
  8. «iTunes - Music - The Prelude EP by Marc Martel». Itunes.apple.com. 2013 թ․ փետրվարի 1. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
  9. «Hear It First! Queen Extravaganza Frontman Marc Martel Marches to His Own Drum on 'Ringo Starr'». yahoo.com.
  10. «Just Dance Now Credits». justdancenow.com. August 2017.
  11. «Marc Martel Announces 'The Silent Night EP'». newreleasetoday.com.
  12. «The Ultimate Queen Celebration - Our Story». theultimatequeencelebration.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
  13. «Billboard Chart History - Marc Martel». billboard.com.
  14. «Amy Grant, Michael W. Smith, Marc Martel's 'Silver Bells' Garners No.1 Spot on Charts». newreleasetoday.com.
  15. «Bryan Singer Will Be the Credited Director on 'Bohemian Rhapsody'». collider.com. 2018 թ․ հունիսի 12.
  16. «Freddie Goes to Hollywood: How 'Bohemian Rhapsody' Finally Got Made». RollingStone. 2018 թ․ հուլիսի 10. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 27-ին.
  17. «King & Queen: Producer Graham King recounts his 10-year effort to bring Freddie Mercury's story to the screen». FilmJournal International. 2018 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  18. «Marc Martel Artist Profile | Biography And Discography». NewReleaseTuesday.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 29-ին.
  19. MeetTheVoiceActors (2018 թ․ ապրիլի 9). «Five Nights at Freddy's World Characters Voice Actors». Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին – via YouTube.
  20. «Down to earth with downhere». Jesus Freak Hideout. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 2-ին.
  21. Monger, James Christopher. «(Biography) Downhere > Biography». Allmusic. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 2-ին.
  22. Breimeier, Russ (2008 թ․ սեպտեմբերի 22). «(Review) Ending Is Beginning». Christianity Today. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 11-ին.
  23. «Downhere Discography». Jesus Freak Hideout. Վերցված է 2010 թ․ մայիսի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել