Մարկ Գրիգորյան (խմբագիր)

Մարկ Գրիգորյան, հայ խմբագիր։ 1995 թվականից եղել է Վաշինգտոնում գործող Center for Immigration Studies վերլուծական կենտրոնի գործադիր տնօրեն։ Գրիգորյանը National Review ամսագրի մշտական հեղինակն է և հանդիսանում է National Review OnlineThe Corner-ի մշտական անդամը[1]։

Մարկ Գրիգորյան
Դիմանկար
ԿրթությունՋորջթաունի համալսարան, Թաֆթսի համալսարան և Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց
 Mark Krikorian Վիքիպահեստում

Գրիգորյանը իր մշտական ելույթներով հանդես է գալիս ԱՄՆ Կոնգրեսի առաջ և հոդվածներ է գրում այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են Վաշինգտոն Փոստը, Նյու Յորք Թայմսը, Commentary ամսագիրը, National Review-ը և այլն[1][2][3][4]։ Նա ներկայացել է մի շարք ռադիո- և հեռուստահաղորդումներում, որոնցից են 60 Minutes-ը, Nightline-ը, PBS NewsHour-ը, CNN-ը, NPR[5][6][7][8]։ 2013 թվականի հունվարին ABC News-ը Գրիգորյանին ներառել է 20 լավագույն ներգաղթյալ փորձագետներից մեկը, որը ունի մեծ քանակությամբ հետևորդներ Թվիթթերում[9]։

Գրիգորյանին է վերագրվում անօրինական ներգաղթյալների ինքնաքսորումը[10]։

Վաղ կյանք խմբագրել

Գրիգորյանը ծնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ հայկական ընտանիքում։ Նրա ծնողները ծագումով հայ են եղել՝ նախկին Հայկական ԽՍՀ-ից։ Հայրը խոհարար և ռեստորանի տնօրեն է եղել։ Գրիգորյանի ընտանիքը Նյու Հեյվենից տեղափոխվել է Բոստոն, Քլիվլենդ, որից հետո կրկին եկել է Բոստոն և միշտ բնակվել է տեղի խիտ հայկական բնակավայրերում[11]։ Ծնողները իրար մեջ խոսել են անգլերենով, իսկ երեխայի հետ հաղորդակցվել են միմիայն հայերենով։ Գրիգորյանը մանկապարտեզ ընդունվելիս իմացել է միայն հայերեն[11]։

Գրիգորյանը կորցրել է աջ աչքը՝ ցանցաթաղանթի ուռուցքից, երբ ընդամենը երեխա է եղել[11]։

Կրթություն խմբագրել

Գրիգորյանը սովորել է Ջորջթաունի համալսարանի բակալավրում, իսկ մագիստրատուրա՝ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։ Հետագա երկու տարվա ընթացքում սովորել է Երևանի պետական համալսարանում[11][12]։

Կարիերա խմբագրել

Նախքան 1995 թվականի փետրվարին CIS-ին միանալը, Գրիգորյանը եղել է The Winchester Star օրաթերթի խմբագիրը և աշխատել է մարքեթինգի վերաբերյալ թվային հրատարակության ոլորտի խմբագիր։ Նա եղել է նաև Ամերիկայի ներգաղթային բարեփոխումների ֆեդերացիայի (Federation for American Immigration Reform) ամենամսյա տեղեկագրի խմբագիր[11]։

Գրքեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Mark Krikorian». Nationalreview.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  2. «Search - The Washington Post». Washington Post. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  3. «Can Dual Citizens Be Good Americans?». NYTimes.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  4. «Pods Author « Mark Krikorian « Commentary Magazine». 2015 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
  5. «60 Minutes: Lost In America». Cbsnews.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  6. «Mark Krikorian - Tag». PBS NewsHour. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  7. Moni Basu. «Waits for legal immigration long». CNN. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  8. «Why Jose Antonio Vargas Should Leave The U.S.». NPR.org. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.
  9. «Top 20 Immigration Experts on Twitter». ABC News. 2013 թ․ հունվարի 7. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.
  10. Strauss, Daniel (2016 թ․ հունվարի 19). «Chris Christie signals support for Ted Cruz's immigration strategy». Politico. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Roig-Franzia, Manuel (2013 թ․ հունիսի 17). «Mark Krikorian: The provocateur standing in the way of immigration reform». Washington Post. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  12. «Mark Krikorian - Center for Immigration Studies». CIS.org. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել