Մարկ Գրիգորյան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարկ Գրիգորյան (այլ կիրառումներ)
Մարկ Վլադիմիրի Գրիգորյան (ապրիլի 29 (մայիսի 12), 1900, Նոր Նախիջևան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 10, 1978[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, Մատենադարանի շենքի հեղինակը։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940 թ.)։ ԽՍՀՄ Պետական մրցանակ (ՀԿԿ կենտկոմի շենքի համար, 1951 թ.)։ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968 թ.)։
Մարկ Գրիգորյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 29 (մայիսի 12), 1900 |
Ծննդավայր | Նոր Նախիջևան, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունվարի 10, 1978[2] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Պարգևներ | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
1920-1922 թվականներին սովորել է Վրուբելի անվան գեղարվեստի դպրոցում։ 1928 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ճարտարապետության բաժինը։ 1937-1951 թվականներին եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը, 1951-1978 թվականներին՝ Հայարդնախագիծ ինստիտուտի տնօրեն։ Ալեքսանդր Թամանյանի հետ նախագծել է Երևանի մանկական կլինիկական հիվանդանոցը։ 1951 թվականին ղեկավարել է Երևանի գլխավոր հատակագծի նախագծումը, կազմել է Հրազդան քաղաքի 1961-1963 թվականների գլխավոր հատակագիծը։ 1959-1963 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր[3][4][5]։
Ստեղծագործական աշխատանքԽմբագրել
- Դերասանների բնակելի շենքը՝ Մաշտոցի պ.48
- Բնակելի շենքեր՝ Տերյան փ. 62, Աբովյան փ. 31, Բաղրամյան պ..20
- Մատենադարանի շենքը՝ Մաշտոցի պ.53
- «Արմենիա» հյուրանոցի շենքը՝ Հանրապետության հրապարակ (համահեղինակ՝ է. Սարապյան)
- Միությունների շենքը՝ Հանրապետության հրապարակ
- ՀՀ Ազգային ժողովի շենքը, ցանկապատը՝ Բաղրամյան պ.19
- Մարգարյանի անվ. ծննդատան շենքը՝ Մաշտոցի պ.22
- Մանկական հիվանդանոցի շենքը՝ Աբովյան փ 58
- ՀՀ Նախագահի նստավայր՝ Բաղրամյան պ.26
- Աճառյանի անվ, թ.72 դպրոցի շենքը՝ Մ. Հերացու փող. 2ա
- Սոս Սարգսյանի թատրոնի շենքը՝ Ամիրյան փ. 26
- «Արմենիա» առողջարանը՝ Աբխազիա, ք. Գագրա
- Քանաքեռ ՀԷԿ-ի շենքը
- Խաչատուր Աբովյանի հուշարձանը՝ Քանաքեռ 2-րդ փ. 4
Պարգևներ, մրցանակներԽմբագրել
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1940 թ.
- ԽՍՀՄ Պետական մրցանակ (ՀԿԿ կենտկոմի շենքի համար), 1951 թ.
- ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, 1968 թ.
- ՀԽՍՀ Պետական մրցանակ (Երևանի Հանրապետության հրապարակի ճարտարապետական անսամբլի համար), 1970 թ.
- Ռոստով քաղաքի պատվավոր քաղաքացի
- Լենինի շքանշան
- Պատվո շքանշան
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Григорян Марк Владимирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Ikonnikov A. V. Grigoryan, Mark // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T034916
- ↑ Ով ով է.հայեր (կենսագրական հանրագիտարան:Երկու հատորով),ՀՀ խմբ. հանձնաժողով՝ Հ. Մ. Այվազյան (գլխավոր խմբագիր) և ուրիշներ,Երևան,Հայկական հանրագիտարան հրատ., Հ.1, Աբալյան-Ղուշչյան, 2005։
- ↑ Григорян Марк Владимирович (Тер-Григорян Маркос Вардересович)
- ↑ «Григорян Марк Владимирович»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին։ Վերցված է 2016 թ․ փետրվարի 3
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 226)։ |