Մարկո Բալլոտտա

իտալացի ֆուտբոլիստ

Մարկո Բալլոտտա (իտալ.՝ Marco Ballotta; ապրիլի 3, 1964(1964-04-03)[1][2], Կազալեկիո դե Ռենո, Բոլոնյա գավառ, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Ամենատարեց խաղացողը, ով մտել է Սերիա A և ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգա։ Ազգային հավաքականի համար չի խաղացել։ Իր կարիերայի ավարտին նա խաղացել է իտալական ութերորդ «Կալկարա» դիվիզիոնի ակումբում`որպես հարձակվող[3]։

Մարկո Բալլոտտա
Դիմանկար
Ծնվել էապրիլի 3, 1964(1964-04-03)[1][2] (60 տարեկան)
ԾննդավայրԿազալեկիո դե Ռենո, Բոլոնյա գավառ, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունֆուտբոլիստ
 Marco Ballotta Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Մարկոն ծնվել է Էմիլիա Ռոմանիա շրջանի Կազալեկիո դի Ռենո քաղաքում։ Նախքան «Բոկա Լազզարիո» տնային ակումբի մեծահասակների ֆուտբոլում հանդես գալը, Բալոտան միացել է «Բոլոնյա» ակումբի երիտասարդական համակարգին։ 1984 թվականի ամռանը նա միացավ «Մոդենային», որտեղ մնացել է հաջորդ վեց տարիների ընթացքում։ 1991 թվականի հունվարին նա վաճառվել է «Չեզենա»-ին, բայց այնտեղ մնաց ընդամենը վեց ամիս, մինչև կգնվեր «Պարմա»-ի կողմից, ինչպես նաև խաղալով Սերիա A-ում։

1992-1993 թվականներին Բալլոտտան գտնվում էր հիանալի մարզավիճակում, իսկ «Պարմա»-ն հաղթել է ՈՒԵՖԱ Սուպեր գավաթը, Գավաթային առաջնությունում զբաղեցրել է երրորդ տեղը։ Այնուամենայնիվ հաջորդ մրցաշրջանում նա այնքան էլ հաջող չէր խաղում և մրցաշրջանում ակումբի համար ընդամենը երեք հանդիպում է անցկացրել։ Նա ՈւԵՖԱ Սուպեր գավաթի խաղարկությունում մասնակցել է «Միլան»-ի նկատմամբ տարած հաղթանակի երկու խաղում՝ ընդհանուր 2։1 հաշվով։ Բայց Գավաթի խաղարկությունում խաղադաշտ մտավ «խաչակիրների» մեկ այլ դարպասապահ՝ Լուկա Բուչչին[4]։

Ֆուտբոլային երկարակեցության ռեկորդներ խմբագրել

  • Ամենատարեց խաղացողի ռեկորդ, ով 2005 թվականի հոկտեմբերի 23-ին իտալական Սերիա A -ում մտել է դաշտ`41 տարեկան, 6 ամսական և 20 օրականում նա խաղացել է հռոմեական դերբիում` «Ռոմա»-ի և «Լացիո»-ի միջև։ Նախորդ ռեկորդը պատկանում էր իտալացի լեգենդար դարպասապահ Դինո Ձոֆին, ով 1983 թվականի մայիսի 15-ին խաղադաշտ է մտել 41 տարեկան 2 ամսական և 17 օրականում[5]։ Դրանից հետո նրա յուրաքանչյուր մուտքը խաղադաշտում փաստացի թարմացնում էր իր նվաճումը։ Վերջին անգամ նա խաղադաշտ է դուրս եկել 2008 թվականի մայիսի 11-ին 44 տարեկան 38 օրականում։
  • Ամենատարեց խաղացողի ռեկորդ, ով խաղադաշտ է դուրս եկել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայում։ Բալլոտտան խաղադաշտ է դուրս եկել 2005 թվականի հոկտեմբերի 23-ին` 43 տարեկան 168 օրականում, երբ խաղաց հունական «Օլիմպակոս»-ի դեմ[6]։ Նախորդ ռեկորդը պատկանում էր նույնպես իտալացի, «Միլան»-ի նախկին խաղացող Ալեսսանդրո Կոստակուրտաին, ով 2006 թվականի նոյեմբերի 21-ին խաղում էր հունական ԱԵԿ-ի դեմ 40 տարեկան և 211 օրական հասակում։ Վերջին անգամ նա այս մրցաշարում խաղացել է 2007 թվականի դեկտեմբերի 11-ին, «Ռեալ»-ի դեմ` «Սանտյագո Բերնաբեու» խաղադաշտում, երբ 43 տարեկան 8 ամսական և 8 օրական էր։

Ձեռքբերումներ խմբագրել

«Մոդենա»
  • Չեմպիոնների Սերիա С`1895-1896,1989-1990
«Պարմա»
«Լացիո»

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկո Բալլոտտա» հոդվածին։