ԱԵԿ Աթենք, հունական ֆուտբոլային ակումբ Նեա Ֆիլադելֆիայից՝ Աթենքի մերձակայքից։

ԱԵԿ Աթենք
Ամբողջական անուն Αθλητική Ένωσις Κωνσταντινουπόλεως
Ատլիտիկի Ենոսիս Կոնստանտինոպոլեոս
(Կոստանդնուպոլիսի Ատլետիկ Միություն)
Մականուն(ներ) Enosis (Միություն)

Κιτρινόμαυροι (Դեղին-սևեր) Dikefalos Aetos (Երկգլխանի արծիվ)

Հիմնադրում ապրիլի 13, 1924
Երկիր  Հունաստան
Մարզադաշտ Աթենքի Օլիմպիական մարզադաշտ
Տարողունակություն 69,618
Տեր Դիմիտրիս Մելիսանիդիս
Նախագահ Եվանգելոս Ասլանիդիս
Մարզիչ Մանոլո Խիմենես
Կայք
Լիգա Հունաստանի Սուպերլիգա
2020-21 4-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

ԱԵԿ-ը ստեղծվել է 1924 թվականին Կոստանդնուպոլիսից Աթենք եկած հույն փախստականների կողմից։ Օլիմպիակոսի և Պանատինաիկոսի հետ մեկտեղ ԱԵԿ-ը համարվում է Հունաստանի 3 ամենահաջողակ ակումբներից մեկը։

ԱԵԿ-ը 12 անգամ հաղթել է Հունաստանի առաջնությունը, 16 անգամ՝ Հունաստանի գավաթը, 1 անգամ՝ Հունաստանի լիգայի գավաթը և 3 անգամ՝ Հունաստանի սուպերգավաթը[1][2]։ Ակումբի լավագույն արդյունքը եվրոպական առաջնություններում եղել է ՈՒԵՖԱ գավաթի կիսաեզրափակիչը 1976-1977 մրցաշրջանում։ Բացի դրանից 1968-1969 մրցաշրջանում նրանք հասել են Եվրոպական գավաթի քառորդ եզրափակիչ, իսկ 1996-1997 և 1997-1998 մրցաշրջաններում ՝ ՈՒԵՖԱ Գավաթակիրների գավաթի քառորդ եզրափակիչ։

Նվաճումներ խմբագրել

Ազգային խմբագրել

Միջազգային խմբագրել

Տեղական խմբագրել

  • Աթենքի առաջնություն
    • Հաղթող (4). 1940, 1946, 1947, 1950

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Agreement heralds new era in football». uefa.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 21-ին.
  2. https://www.worldfootball.net/winner/gre-supercup/

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԱԵԿ Աթենք ՖԱ» հոդվածին։