Մարկոս Սեննա
Մարկոս Անտոնիո Սեննա դա Սիլվա (պորտ.՝ Marcos Antônio Senna da Silva), նաև հայտնի է պարզապես Սեննա (հուլիսի 17, 1976[2][3][4], Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլացի և իսպանացի ֆուտբոլիստ, որը հանդես է եկել կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։
Քաղաքացիությունը | Բրազիլիա և Իսպանիա[1] | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 17, 1976[2][3][4] (47 տարեկան) | ||
Ծննդավայր | Սան Պաուլո, Բրազիլիա | ||
Հասակ | 177 սանտիմետր | ||
Քաշ | 70 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Իր պրոֆեսիոնալ կարիերայի մեծ մասն անցկացրել է իսպանական «Վիլյառեալ» թիմում[5], 11 մրցաշրջաններում անցկացնելով 363 պաշտոնական հանդիպում, որոնցից 10 մրցաշրջան թիմն անցկացրել Է Լա Լիգայում և խփել 33 գոլ։ Իր կարիերան նա ավարտել է «Նյու Յորք Կոսմոս» թիմում, որի հետ երկու անգամ հաղթել է Սոկկեր Բոուլը։
Ծնունդով Բրազիլիայից Սեննան հանդես է եկել Իսպանիայի հավաքականում, որի կազմում հանդես է եկել չորս տարի՝ խաղալով 2006 թվականի աշխարհի առաջնությունում և 2008 թվականի Եվրոպայի առաջնությունում, որը նա հաղթել Է Իսպանիայի հավաքականի կազմում (մեկնարկային կազմում է եղել բոլոր խաղերում, բացառությամբ խմբային փուլի վերջին հանդիպման)[6]։ Նա դարձավ առաջին բրազիլացին, ով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը[7]։
Սեննան հայտնի էր հեռահար փոխանցում կատարելու, դարպասին հեռահար հարվածներ հասցնելու ունակությամբ, ինչպես նաև 11 մետրանոցների վարպետ էր։
Կարիերա խմբագրել
2002 թվականից մինչև 2013 թվականը խաղացել է «Վիլյառեալում» հենակետային կիսապաշտպանի դիրքում, հանդես է եկել Իսպանիայի հավաքականում։ Սեննան հայտնի է որպես լավ փոխանցող, տիրապետում է պատշաճ հեռահար հարվածի։ 2012 թվականին «Վիլյառեալի»՝ Սեգունդա մեկնելուց հետո, Մարկոսի՝ դժվարին պահին ակումբում մնալու ցանկության համար նրա պատվին անվանեցին «Էլ Մադրիգալ» մարզադաշտի տրիբունաներից մեկը[8]։
Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2015 թվականի նոյեմբերին՝ հաղթելով «Նյու Յորք Կոսմոսի» կազմում Հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգայի (NASL) փլեյ-օֆի եզրափակիչում[9]։
2016 թվականի փետրվարին սկսել է աշխատել «Վիլյառեալում»՝ ինստիտուցիոնալ հարաբերությունների դեպարտամենտում[10]։
Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող Մարկոս Ասունսաոյի զարմիկը (1998-2000)։
Ձեռքբերումներ խմբագրել
Իսպանիա Վիլյառեալ
- Ինտերտոտոյի գավաթի հաղթող 2003
- Ինտերտոտոյի գավաթի հաղթող 2004
Իսպանիա Իսպանիայի Հավաքական
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն 2008
- Ընդգրկված է ՖԻՖԱ-ի վարկածով 2008 թվականի Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականում։
- Իսպանիայի տարվա ֆուտբոլիստ․ 2008
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ https://www.emol.com/noticias/deportes/2008/04/10/299875/marcos-senna-pellegrini-es-el-mejor-tecnico-que-he-tenido-en-mi-carrera.html
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 4,0 4,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Cosmos sign Villarreal legend Marcos Senna
- ↑ «Los 11 jugadores nacidos fuera de España con más partidos» (իսպաներեն). Diario AS. 2016 թ․ սեպտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Маркос Сенна - первый бразилец - чемпион Европы». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Столбовский, Константин (2017 թ․ սեպտեմբերի 4). «Кто хочет стать легионером? Измена Родине, против которой нет возражений». AiF (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 30-ին.
- ↑ Graham, Bryan Armen (2015 թ․ նոյեմբերի 16). «New York Cosmos bid farewell to Raúl with NASL title victory». The Guardian (բրիտանական անգլերեն). 0261-3077. Վերցված է 2024 թ․ մարտի 30-ին.
- ↑ «Маркос Сенна будет работать в «Вильярреале»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 8-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկոս Սեննա» հոդվածին։ |