Մարկոս Ալոնսո (ֆուտբոլիստ)

իսպանացի ֆուտբոլիստ

Մարկոս Ալոնսո Պենյա (իսպ.՝ Marcos Alonso Peña, հոկտեմբերի 1, 1959, Սանտանդեր, Իսպանիափետրվարի 9, 2023), իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հայտնի է իր ելույթներով «Ատլետիկո Մադրիդ», «Բարսելոնա» ակումբներում և Իսպանիայի հավաքականի կազմում։ Խաղացողի կարիերան ավարտելուց հետո մարզել է մի շարք իսպանական ակումբներ։ Ֆուտբոլիստի որդին է Մարկոս Ալոնսո Իմասան, հայրը՝ Մարկոս Ալոնսո Մենդոսան։

Մարկոս Ալոնսո
իսպ.՝ Marcos Alonso Peña
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 1, 1959(1959-10-01)[1][2]
Ծննդավայր Սանտանդեր, Իսպանիա
Մահվան ամսաթիվ փետրվարի 9, 2023(2023-02-09)[3][4][5] (63 տարեկան)
Հասակ 176 սանտիմետր
Դիրք եզրային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
Իսպանիա Ռեալ Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1977-1979 Իսպանիա Ռասինգ (Սանտանդեր) 51 (5)
1979-1982 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 90 (10)
1982-1987 Իսպանիա Բարսելոնա 124 (28)
1987-1989 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 29 (2)
1989-1990 Իսպանիա Լոգրոնես 8 (1)
1990-1991 Իսպանիա Ռասինգ (Սանտանդեր)
Ազգային հավաքական
1981-1985 Իսպանիա Իսպանիա 22 (1)
Մարզչական կարիերա
1995-1996 Իսպանիա Ռայո Վայեկանո
1996-1998 Իսպանիա Ռասինգ (Սանտանդեր)
1998-2000 Իսպանիա Սևիլյա
2000-2001 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
2002 Իսպանիա Ռեալ Սալագոսա
2005-2006 Իսպանիա Ռեալ Վալյադոլիդ
2006 Իսպանիա Մալագա
2008 Իսպանիա Գրանադա 74
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Ալոնսոն «Ռեալ Մադրիդ» ակումբի սան է։ Պրոֆեսիոնալ մակարդակում իր դեբյուտը նա կատարել է «Ռասինգ Սանտանդեր» ակումբում 1977 թվականին, երկու տարի հետո տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո» ակումբ, իսկ 1982 թվականին սկսել է խաղալ «Բարսելոնա» ակումբում, որի կազմում անցկացրել է հինգ մրցաշրջան, որոնք եղել են նրա լավագույնը նրա կարիերայում։ Այդ տարիներին նա թիմի հետ միասին նվաճել է Իսպանիայի բոլոր հիմնական տիտղոսները և հասել ՈՒԵՖԱ Չեմպիոնների գավաթի խաղարկության երզրափակիչ։ «Բարսելոնա» ակումբից հետո նա վերադարձել է «Ատլետիկո Մադրիդ», սակայն նրա կարիերան անկում էր ապրում, և շուտով նա ավարտել է իր կարիերան «Ռասինգ Սանտանդեր» ակումբում։

Կարիերան հավաքականում խմբագրել

Ալոնսոն Իսպանիայի ազգային հավաքականում իր դեբյուտը նշել է 1981 թվականի մարտի 25-ին՝ Անգլիայի հավաքականի դեմ խաղում։ Հավաքականի կազմում նա անցկացրել է ընդհանուր առմամբ 22 խաղ և խփել մեկ գոլ՝ գրավելով Իսլանդիայի հավաքականի դարպասը։ Իսպանիայի հավաքականի կազմում Մարկոս Ալոնսոն մասնակցել է 1984 թվականի Եվրոպայի առաջնությանը, որում Իսպանիան հասել է մինչև եզրափակիչ։

Մարզչական կարիերա խմբագրել

Խաղացողի կարիերան ավարտելուց մի քանի տարի անց Ալոնսոն դարձել է «Ռայո Վալեկանո» ակումբի մարզիչը, ապա մարզել է մի շարք հայտնի իսպանական ակումբներ, որոնց թվում էին «Սևիլյան», «Ատլետիկո Մադրիդը», «Ռեալ Սարագոսան», «Ռեալ Վալյադոլիդը», «Մալագան»[6], սակայն այդքան էլ մեծ հաջողություն չի ունեցել։ 2008 թվականին նա ղեկավարել է «Գրանադա-74» ակումբը, որը հետագայում դադարեցրել է իր գոյությունը։

Անձնական կյանք խմբագրել

Մարկոս Ալոնսոյի հայրը՝ Մարկոս Ալոնսո Իմասը, նույնպես եղել է ֆուտբոլիստ, 1950-1960-ական թվականներին խաղացել է Մադրիդի «Ռեալում»։ Նրա որդին՝ Մարկոս Ալոնսո Մենդոսան, նույնպես խաղացել է ակումբի երիտասարդական համակարգում և Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականում[7][8] ։

Ձեռքբերումներ խմբագրել

Բարսելոնա

Իսպանիայի հավաքականում

  • Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր (1) - 1984

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  2. FBref.com(բազմ․)
  3. Fallece Marcos Alonso Peña (իսպ.)
  4. SDNA Μάρκος Αλόνσο Πένια (հուն.)
  5. Muere Marcos Alonso a los 63 años (իսպ.)RTVE, 2023.
  6. Barbado, J.C. (2006 թ․ հոկտեմբերի 30). «Marcos Alonso, destituído» [Marcos Alonso, dismissed]. Mundo Deportivo (իսպաներեն). Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին.
  7. Bryan, Paul (2009 թ․ հունիսի 30). «Spain unveil provisional party». UEFA. Վերցված է 2010 թ․ ապրիլի 26-ին.
  8. Bhardwaj, Vaishali (2018 թ․ մարտի 27). «From grandfather, to father to son: Chelsea's Marcos Alonso makes football history with Spain debut». London Evening Standard. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել