Մարի Կրայմբրերի

ռուս երգչուհի

Մարինա Վադիմի Ժադան (ուկրաիներեն՝ Марина Вадимівна Жадан, օգոստոսի 21, 1992(1992-08-21)[2], Կրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինա, հայտնի է որպես Մարի Կրայմբրերի), ուկրաինացի և ռուս երգչուհի։

Մարի Կրայմբրերի
Բնօրինակ անունուկրաիներեն՝ Марина Вадимівна Жадан
Ի ծնե անունուկրաիներեն՝ Марина Вадимівна Жадан
Նաև հայտնի է որպեսМари Краймбрери[1]
Ծնվել էօգոստոսի 21, 1992(1992-08-21)[2] (31 տարեկան)
Կրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինա
Երկիր Ռուսաստան
Ժանրերժամանակակից R&B[3] և փոփ[4]
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգչուհի, կոմպոզիտոր և բանաստեղծուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլVelvet Music[5]
Պարգևներ
Կայքkraimbrery.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Mari Kraimbrery Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1992 թվականի օգոստոսի 21-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում։ Հայրը Վադիմ Ժադանն է, մայրը` Լյուդմիլա Ժադանը, եղբայրը` Օլեգ Ժադանը։

4 տարեկանից բեմում հանդես է եկել մանկական պարային խմբի մեներգչուհի, սակայն 15 տարեկանում ստացած ծնկի վնասվածքը Մարինային ստիպել է մոռանալ պարուհի դառնալու մասին ծրագրերը։

Կրիվոյ Ռոգից տեղափոխվելով Մոսկվա՝ երիտասարդ մարդու մոտ՝ դարձել է պարուսույց։ Այդ ժամանակ սկսել է գրել երգեր։

2017 թվականին հարցազրույցներից մեկում Մարինան խոստովանել է, որ հանդիպում է Ալեքսեյ Նազարովի հետ, որն առավել հայտնի է Lx24 բեմական անվամբ։

2022 թվականին Ուկրաինայում իրավիճակի լռության պատճառով ընդգրկվել է «theylovewar» արտիստների ցանկում[10]։

Երաժշտական գործունեություն խմբագրել

Երգչուհի դառնալու մասին Մարինան մտածել է սիրելիի դավաճանությունից հետո։ Նա պրոդյուսերական կենտրոնում պարուսույց է աշխատել և դիմել է ղեկավարությանը հետևյալ առաջարկությամբ՝ նա որոշ ժամանակ աշխատելու էր անվճար, իսկ նրան թույլ էին տալու երգեր ձայնագրել։

19 տարեկանում Մարի Կրայմբրերին սկսել է հեղինակ-կատարողի գործունեությունը։ «Давай навсегда» երգը դարձել է համացանցի հիթ, այնուհետև թողարկվել են «Кеды, капюшон», «Нет никого круче нас», «Кроет», «Она тебе не идёт», «Нравлюсь ли я ему» և այլ երգեր։

2015 թվականին դուրս է եկել «Давай навсегда» երգի տեսահոլովակը։ 2016 թվականին Մարինան նկարահանվել է Lx24 երգչի «Мы останемся в городе одни» երգի տեսահոլովակում։ Մարիի առաջին ալբոմը՝ «ННКН»-ը, թողարկվել է 2017 թվականին, որտեղ ընդգրկված էր 13 երգ։ Ալբոմի ամենատարածված երգերն են «Он тоже любит дым»-ը և «Полюби меня пьяную»-ը։

Սկզբում Մարիի երգերը հնչել են միայն համացանցում, սակայն 2017 թվականից ի վեր Կրայմբրերին սկսել է հայտնվել ռադիոկայաններում և հեռուստատեսությունում։ Մարինան երկար ժամանակ չի աշխատել պրոդյուսերների հետ, քանի դեռ նրան չեն առաջարկել համագործակցություն «Velvet Music» պրոդյուսերական կենտրոնում, որի հովանու ներքո հանդես են գալիս Անդրեյ Զվոնկին, Յոլկան, Վլադիմիր Պրեսնյակովը, Աննա Պլետնյովան, Burito խմբի մեներգիչը և ուրիշներ։ Լեյբլի հետ համագործակցությունն սկսվել է «Не в адеквате» սինգլից, այնուհետև թողարկվել են «Туси сам» և «Она тебе не идёт» երգերը, որոնք հետագայում ընդգրկվել են «Переобулась» ալբոմում։ 2017 թվականի նոյեմբերի 28-ին Մարինան Մոսկվայում ունեցել է իր առաջին մենահամերգը։

2019 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ՝ «Мне так хорошо» երգը «LoveRadio» հիթ-շքերթում գրավել է 6-րդ հորիզոնականը[11]։

Երգչուհու հյուրախաղերի ժամանակացույցը ներառում է հիմնականում Ռուսաստանի խոշոր քաղաքները, երբեմն նաև Բելառուսի և Ուկրաինայի քաղաքները[12][13]։

«Пряталась в ванной» խմբագրել

«Пряталась в ванной», ուկրաինացի երգչուհի Մարի Կրայմբրերի սինգլը, որը թողարկվելէ 2020 թվականի հունվարի 31-ին Velvet Music լեյբլում[14]։ Այս սինգլում Մարի Կրայմբրերին դատում է չհաջողված սիրավեպը և փնտրում իր հետ ռեֆլեքսիայի պատասխաններ[15]։ Երգի պրոդյուսերը և հեղինակը հենց Մարի Կրայմբրերին է[16][17]։

Տեսահոլովակ խմբագրել

Տեսահոլովակը թողարկվել է 2020 թվականի մարտի 30-ին Velvet Music-ի պաշտոնական YouTube-ի էջում[18][19]։ Ռեժիսորը Սերգեյ Գրեյն է[18]։ Տեսահոլովակում վառվող տան, վանդակի, ապակե խորանարդի և առանց դեմքի մարդու կերպարների միջոցով ցուցադրվում են երգչուհու ապրումներն ու ուղերձը, որը նա ներդրել է երգի տեքստում[16]։

Հիթ-շքերթ խմբագրել

Հիթ-շքերթ (2020) Բարձրագույն
դիրք
Աշխարհ (Shazam)[20] 20
  Ռուսաստան (ՎԿ)[21] 17
  Ռուսաստան (Муз-ТВ (հեռուստաալիք))[20] 9
  Ռուսաստան (ТНТ Music)[20] 3
  Ռուսաստան (RU.TV)[20] 1
  Ռուսաստան (YouTube Music)[21] 19

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Անվանում Ինֆորմացիա Ծանոթագրություն
ННКН
Переобулась
  • Թողարկում` 2018 թվականի մարտի 30
  • Լեյբլ` Velvet Music
  • Ձևաչափ` թվային ներբեռնում

Սինգլներ խմբագրել

  • 2014 - «Парадоксы»
  • 2014 - «Двигай»
  • 2015 - «Друг» (feat. Саша Санта)
  • 2015 - «Давай навсегда»
  • 2016 - «Кроет»
  • 2016 - «Нравлюсь ли я ему»
  • 2016 - «Мы останемся в городе одни» (feat. Lx24)
  • 2016 - «Пока в городе пробки»
  • 2016 - «Письмо» (feat. ST)
  • 2017 - «Через 10 лет» (feat. Lx24)
  • 2017 - «Не в адеквате»
  • 2017 - «Туси сам»
  • 2017 - «Полюби меня пьяную»
  • 2017 - «Она тебе не идёт»
  • 2017 - «Холодно» (ЭММА М feat. Lx24 & Luxor)
  • 2018 - «Я хотела твою фамилию»
  • 2018 - «AMORE»
  • 2018 - «Это, сука, взрыв!»
  • 2018 - «На тату»
  • 2018 - «Я нашла свой почерк»
  • 2018 - «Золото» (feat. Kartashow)
  • 2019 - «31 февраля» (feat. Guf)
  • 2019 - «Я твой клад»
  • 2019 - «Мне так хорошо»
  • 2019 - «Голая в белой майке»
  • 2019 - «Мелкая здесь»
  • 2019 - «На каблучках» (feat. M.Hustler)
  • 2019 - «Спасибо за всё, мам» (feat. Ёлка)
  • 2020 - «Пряталась в ванной»

Այլ կատարողների հետ թողարկումներ խմբագրել

  • T-killah - «Давай навсегда» («Напиток»)

Տեսահոլովակներ խմբագրել

Տարի Տեսահոլովակ Ռեժիսոր Ալբոմ
2015
  • Давай навсегда
Serghey Grey
ННКН
2016
  • Он тоже любит дым
  • Нравлюсь ли я ему
  • Мы останемся в городе одни
    (Lx24 feat. Мари Краймбрери)
Зависимость
(альбом Lx24)
2017
  • Полюби меня пьяную
ННКН
  • Не в адеквате
Переобулась
  • Туси сам
  • Она тебе не идёт
2018
  • Холодно
    (ЭММА М feat. Мари Краймбрери, Lx24 & Luxor)
առանց ալբոմի
  • Красная луна
Переобулась
  • На тату
  • Это, сука, взрыв!
  • Палево
  • AMORE
TBA
  • Я нашла свой почерк
2019
  • Я твой клад
  • Мне так хорошо
  • Голая в белой майке
  • Мелкая здесь

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Савельева М. Мари Краймбрери: «Мне тысячи раз предлагали сменить имя» (ռուս.) // Hello! Russia — 2019.
  2. 2,0 2,1 Мари Краймбрери (ռուս.) // Музыка Первого — 2005.
  3. Мари Краймбрери. Биография (ռուս.)
  4. Савельева М. Мари Краймбрери: "Мне тысячи раз предлагали сменить имя" (ռուս.) // Hello! Russia — 2019.
  5. Мари Краймбрери заключила контракт с Velvet Music под дулом пистолета (Видео) // InterMedia — 2017.
  6. «Раз в жизни»: образ Мари Краймбрери на «Золотом Граммофоне» произвёл фурор (ռուս.) // Русское радио — 2020.
  7. Объявлены лауреаты музыкальной премии «Золотой граммофон» (ռուս.) // REGNUM — 2021.
  8. Дима Билан, Zivert и Люся Чеботина стали лауреатами премии RU.TV (ռուս.) // InterMedia — 2022.
  9. Anna Asti получила четыре самовара RU.TV (ռուս.) // InterMedia — 2023.
  10. «Відома уродженка Кривого Рогу підтримує путінський режим - kryvorizhski.info» (ուկրաիներեն). 2022 թ․ մարտի 28. Վերցված է 2022 թ․ մարտի 29-ին.
  11. Big Love 20.
  12. «Афиша Мари Краймбрери». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 29-ին.
  13. Офис певицы также находится в Москве. Контактные данные на сайте Мари Краймбрери. Արխիվացված 2020-08-03 Wayback Machine
  14. «Мари Краймбрери (Mari Kraimbrery) – Пряталась в ванной (Hiding in the bathroom) Lyrics». Genius (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  15. ««Пряталась в ванной»: Мари Краймбрери выпустила первый сингл в 2020-м». ТНТ Music (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  16. 16,0 16,1 «Мари Краймбрери выпустила долгожданный клип на песню «Пряталась в ванной»». Tophit (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  17. «Мари Краймбрери «Пряталась в ванной» от безвыходности (Слушать)». InterMedia (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  18. 18,0 18,1 «Мари Краймбрери - Пряталась в ванной - YouTube». Յություբ (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
  19. Артём Кучников (2020 թ․ մարտի 31). «Мари Краймбрери экранизировала сингл «Пряталась в ванной»». ТНТ Music (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 21-ին.
  20. 20,0 20,1 20,2 20,3 «Музыкальные чарты за 23 неделю: лидируют Boulevard Depo, Ольга Бузова, Cream Soda, «Хлеб» и другие». InterMedia (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  21. 21,0 21,1 «Музыкальные чарты за 05 неделю: лидируют: Скриптонит, BTS, Niletto и другие». InterMedia (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  22. Альбом «ННКН» в Apple Music
  23. Альбом «Переобулась» в Apple Music
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Կրայմբրերի» հոդվածին։