ST (ռեփեր)
Ալեքսանդր Անդրեևիչ Ստեպանով (ռուս.՝ Александр Андреевич Степанов, սեպտեմբերի 23, 1988, Մոսկվա, ԽՍՀՄ), ավելի հայտնի է ST բեմական անվանումով։ Ռուս ռեփեր, Phlatline միության նախկին անդամ, «Կռիվ հարգանքի համար» շոուի առաջին եթերաշրջանի եզրափակչի մասնակից։
ST | |
---|---|
Բնօրինակ անուն | Александр Андреевич Степанов |
Ի ծնե անուն | Ալեքսանդր Անդրեևիչ Ստեպանով |
Նաև հայտնի է որպես | ST, Հարյուրը հարյուրից, $t Soulja |
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1988 (36 տարեկան) Մոսկվա |
Երկիր | Ռուսաստան |
Ժանրեր | ռեփ, հիփ-հոփ |
Մասնագիտություն | Ռեփ կատարող, տեքստերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | KingRing (2006–2007 թվականներ), Phlatline (2007–2011 թվականներ), Invisible Management (2012–2013 թվականներ) |
Կապված | Բասթա, Guf, Marselle, Dino MC 47, «Իմաստային հալուցինացիաներ» |
Կայք | stoizsta.ru |
ST (rapper) Վիքիպահեստում |
2011 թվականից մինչև 2013 թվականի դեկտեմբերը Dino MC 47-ի հետ վարել է RapInfo հեռուստահաղորդումը։
2013 թվականի Муз-ТВ-ի մրցանակաբաշխության ժամանակ առաջադրվել է «Լավագույն հիփ-հոփ ծրագիր» անվանակարգում։ Ինչպես նաև հանդիսանում է «Սպարտակ Մոսկվա» ֆուտբոլային ակումբի երկրպագու, որին նվիրել է իր երգերից մի քանիսը։
Կենսագրություն
խմբագրելSouljar's Family
խմբագրելԻր առաջին ձայնագրությունը կատարել է 2003 թվականին Souljar's Family-ի կազմում, որի կազմի մեջ եղել են ST-ն (այդ ժամանակ $t Soulja), Shodi-ն և Lil’ Soulja-ն։
KingRing
խմբագրելԻսկ 2006 թվականին նրա ստեղծագործությունը գրավեց Սերյոգայի՝ KingRing լեյբլի ղեկավարի ուշադրությունը, որն էլ նույն պահին ST-ին առաջարկեց պայմանագիր կնքել պրոդյուսերական ընկերության հետ։
Արագ գրավելով ունկնդիրների ուշադրությունն ու սերը, ռեփերը դարձավ Մոսկվայի լավագույն ակումբների ամենասպասված հյուրը, ինչպես նաև բազմաթիվ զանգվածային միջոցառումների մասնակից («Կոֆեմոլկա» միջոցառումը, RMA-ում և «Զոլոտոյ Գրամոֆոն»-ում Սերյոգայի հետ համատեղ ելույթը, «Splash!» հիփ-հոփ միջոցառումը և ուրիշներ)։ 2008 թվականին ST-ն լքել է KingRing լեյբլը։
Phlatline
խմբագրել2007 թվականին սկսում է ակտիվ համագործակցությունը Ռուսաստանում առաջին հիփ-հոփ-գործակալության՝ Phlatline-ի հետ։ Նույն թվականի հոկտեմբերին, «Մոնոլիտ» ձայնագրման ստուդիայի հետ համատեղ, երգիչը թողարկում է իր դեբյուտային ալբոմը՝ «Հարյուրը հարյուրից»։
Ալբոմը ST-ին բերում է էլ ավելի շատ ճանաչում, նա դառնում է մայրաքաղաքի հեղինակային ակումբների պատվավոր հյուր (B-Club, ЖАРА, R&B cafe, Black October DJ Bar, Diamond Hall, Bar Fly), սկսում է մասնակցել տարբեր տեսակի մասսայական միջոցառումներին և երաժշտական մրցանակաբաշխություններին։
Phlatline-ի աջակցությամբ նկարահանվում են ST-ի բազմաթիվ տեսահոլովակներ, որոնք երկար ժամանակ գտնվում են այնպիսի հայտնի հեռուստաալիքների եթերում, ինչպիսիք են A-One, RU.TV, Music Box, «Муз-ТВ» и MTV: Այն ժամանակվա նրա ամենահայտնի տեսահոլովակներից մեկն է հանդիսանում «Պիտեր-Մոսկվա» («Питер-Москва») երգի հիման վրա տեսահոլովակը, նաև նրա հաշվին են «BEEF», «Respect», «Սիրահարվել» («Влюбиться»), «Ուրիշ կերպ» («По-другому») (Գուֆի մասնակցությամբ), «We Made It Remix» և «Քո տան մեջ» («В твоём доме»)։
Փետրվարի 11-ին անց են կացվում ST-ի նոր հոլովակի նկարահանումները «Աղջիկը արվարձանից» («Девочка с периферии») տրեկի հիման վրա՝ «Իրականը» («На100ящий») ալբոմից։ Տրեկի պրոդյուսերն էր Nel-ը՝ «Marselle» խմբից, իսկ կրկներգը կատարող դերասանուհի Ալեքսանդրա Ստրելցովան կատարում է գլխավոր հերոսուհու դերը։
«Աղջիկը արվարձանից»-ը կմտնի ST-ի «Իրականը» երկրորդ ալբոմի տրեկ-ցուցակի մեջ, որի թողարկումը նախատեսված է դեկտեմբերի սկզբին։
Տեսահոլովակի նկարահանման ռեժիսորն է հանդիսանում Սարիկ Անդրեասյանը, որը նկարահանել է «Լոպուխի» և «Ծառայողական սիրավեպ»-ի ժամանակակից տարբերակը։
2011 թվականի մարտի 31-ին, անհայտ պատճառներով, նա լքում է Phlatline լեյբլը, երգիչներ Marselle-ի և DJ Booch-ի հետ միասին[1]։
Invisible Management / «Մշակույթի հանրախանութ» («Универсам Культуры»)
խմբագրել2012 թվականին ST-ն սկսում է համագործակցությունը «Մշակույթի հանրախանութ» ՍՊԸ-ի հետ։
«Մշակույթի հանրախանութ»-ը անկախ ընկերություն է, որը ստեղծվել է 2005 թվականին Գրիգորի Զորինի և Ասյա Կալյասինայի կողմից։
Հետագա երեք տարիների ընթացքում ընկերությունը ուժգնորեն աշխատում է շուկայում իր արտիստների կարգավիճակի ամրապնդմամբ և զարգացմամբ, ինչպես նաև գտնվում էր նոր տաղանդների ակտիվ փնտրտուքում։
«Rap’N’Roll» և նոր փուլ ստեղծագործ աշխատանքներում
խմբագրելԱմառային շրջանի ամենաեռուն փուլում, երբ ամբողջ ժամանակակից երիտասարդությունը փորձում է բաց չթողնել լիցքաթափվելու և «ամբողջ ծրագրով» հանգստանալու հնարավորությունը, ST-ն ուղևորվում է օվկիանոսից այն կողմ՝ Լոս Անջելես քաղաք։ Դրա առիթն է հանդիսանում ռադիոեթերը պայթեցրած և արդեն հիթ դարձած «Rap’N’Roll» տրեկի հեսահոլովակի ծրագրավորված նկարահանումները։ Ակումբային հիփ-հոփ սինգլ, ժանրին բնորոշ առույգ ռեչիտատիվ շարժուն բիտի ազդեցությամբ։
Նկարահանման գործընթացի ղեկավարությունը իր վրա վերցրեց Motion Family-ն։ «Rap’N’Roll»-ը առաջին սինգլն է ռեփ-կատարող ST-ի «Գնդակադիմացկուն» («Пуленепробиваемый») անվանումով երրորդ ստուդիական ալբոմից։
«Գնում եմ դեպի հատակ» («Иду ко дну»)
խմբագրել2012 թվականի դեկտեմբերի 22-ին թողարկվում է «Գնում եմ դեպի հատակ» երգի տեսահոլովակը։ Երգը դեռ մինչև էկրանացումը մեծ արձագանք ունեցավ հիփ-հոփ-ընկերակցությունում։ Անմիջապես տրեկի թողարկումից հետո պարզվեց, որ նրա հեսահոլովակը արդեն նկարահանված է և գտնվում է պոստ-պրոդակշնում։ Հոլովակի վրա աշխատանքներ է իրականացրել «2rbina 2rista» պրոդյուսերական խումբը։ Ինքը՝ ST-ն ասում է, որ այդ տրեկը ամենաանձնականն է այն բոլորից, որոնք կմտնեն ապագա ալբոմի մեջ։
«Գնդակադիմացկուն» («Пуленепробиваемый») ալբոմի թողարկումը կայացավ 2013 թվականի մարտի 5-ին, իսկ ներկայացումը կայացավ մարտի 9-ին։
Սեպտեմբերի 23-ին, իր ծննդյան օրը, Ալեքսանդրը մատուցում է «Beef» երգի վերափոխվաց տարբերակի տեսահոլովակը, որի բնօրինակը թողարկվել էր դեռևս 2008 թվականին[2]։
2013 թվականի վերջին Ալեքսանդրը դադարեցնում է համագործակցությունը Invisible Management ընկերության հետ[3]։
2014 թվականին մասնակցություն է ունենում «Versus Battle» ինտերնետ-շոուին[4]։ Թողարկումը եթեր է հեռարձակվում 2014 թվականի մարտի 9-ին։ Նրա ընդիմախոսն է հանդիսանում պիտերյան ռեփեր Գարրի Տոպորը, որը այդ նույն նախագծում ջախջախել էր այնպիսի հայտնի հիփ-հոփ կատարողների, ինչպիսին են Billy Milligan-ը, Czar-ը և Noize MC-ին։ Մրցամարտը ավարտվում է ST-ի հաղթանակով։
«Կռիվ Հարգանքի համար»
խմբագրել2008 թվականին Ալեքսանդրը իրեն վառ կերպով դրսևորեց «Կռիվ հարգանքի համար» («БиTVа за респект» (Муз-ТВ)) ռեալիթի շոուում և դարձել է այսօրվա դրությամբ ռուսական հեռուստատեսության պատմության մեջ ամենահիշվող Հիփ-հոփ հեռուստանախագծի եզրափակչի մասնակից[5]։
- Նախընտրական փուլ, Mad-a ընդդեմ ST (հաղթանակ)
- 1/4 եզրափակիչ, D.masta ընդդեմ ST (հաղթանակ)
- 1/2 եզրափակիչ, L’One ընդդեմ ST (հաղթանակ ըստ հանդիսատեսի ձայների)
- Եզրափակիչ. Ант ընդդեմ ST (պարտություն. 49 % ST-ի օգտին ընդդեմ 51 % Ант-ի օգտին)
Versus Battle
խմբագրել- Versus Battle 2x2, Գարրի Տոպոր ընդդեմ ST (հաղթանակ 1:2 հաշվով)
- Versus Battle All Stars: ST ընդդեմ D.Masta (հաղթել է ST-ն)
Սկավառակագրություն
խմբագրելՍտուդիական ալբոմներ
խմբագրել- 2008 թվական - «Հարյուրը հարյուրից» («Сто из ста»)
- 2011 թվական - «Իրականը» («На100ящий»)
- 2013 թվական - «Գնդակադիմացկուն» («Пуленепробиваемый»)
- 2015 թվական - «Ձեռագիր» («Почерк»)
Միքստեյպեր
խմբագրել- 2008 թվական - «Մենք ակումբում ենք» («Мы в клубе») (L’One-ի հետ համատեղ)
- 2008 թվական - «Ռուսերենի դասեր» («Уроки русского»)
- 2008 թվական - «Russian Club Bangers» (DJ Booch-ի հետ համատեղ)
- 2009 թվական - «Ուրախանալու ժամանակն է» («Пора порадоваться») (DisbalanZ-ի հետ համատեղ)
- 2009 թվական - «Պիտեր-Մոսկվա» («Питер-Москва») (DJ Pill.One-ի հետ համատեղ)
- 2009 թվական - Phlatline In Da Building (Marselle խմբի հետ համատեղ)
- 2010 թվական - «Ասա ինձ, ո՞վ» («Скажи мне, кто?») (DJ Maxxx-ի հետ համատեղ)
Հավաքածուներ
խմբագրել- 2013 թվական - 25
Մինի ալբոմներ
խմբագրել2010 թվական - «Խոկկու» («Хокку»)
Մասնակցություն
խմբագրել- 2007 թվական - «Ես ռեփ եմ» («Я - рэп») (ST1M’-ի ալբոմը)։ Երգ 09։ «Во даю» (Սերյոգայի մասնակցությամբ)։
- 2007 թվական - I Am The Russian Dream vol.1 (Phlatline-ի միքստեյպ/պրոմո-հավաքածու)
- 2008 թվական - Poetry Nights (DJ Nik-One-ի միքստեյպ)։ Երգ 13։ «All вand» (մասնակցությամբ 5Плюх-ի, MC Молодой-ի, Le Truk-ի, Mezza Morta-ի)։
- 2008 թվական - «Լույսի ռազմիկները vol.1» (GLSS լեյբլի ալբոմ)։ Երգ 01։ «Ինտրո» («Интро»), 10: «Լույսի ռազմիկներն այստեղ» («Войны света здесь») (մասնակցությամբ 5Плюх-ի), 17։ «Երազանք» («Мечта») (մասնակցությամբ L’One-ի, Մաշա Մալինովսկայաի)։
- 2008 թվական - Mars (Marselle խմբի ալբոմ)։ Երգ 13. «Հեյ Yo» («Хэй Yo»)։
- 2008 թվական - Mars Mic ON (Marselle խմբի միքստեյպ)։ Երգ 04։ «Ինչպիսին կլինեմ ես» («Каким буду я»)։
- 2008 թվական - Mars FM (Marselle խմբի միքստեյպ)։ Երգ 11։ «Շրջվիր» («Оглянись»)։
- 2008 թվական - Novi Den (Kadi և Zoit-ի համատեղ ալբոմը)։
- 2009 թվական - «Նավթ» (Dino MC 47-ի ալբոմ)։ Երգ 11։ «Բայեր» («Глаголы») (մասնակցությամբ Ռոմա Ժիգանի, 5Плюх-ի), 17։ «Տուր ինձ իմ mic…» («Дай мне мой mic…»)։
- 2009 թվական - «Լույսի ռազմիկները vol.2» (GLSS լեյբլի հավաքածու)։ Երգեր 04։ «Մի անգամ աշխարհը կծռվի» («Однажды мир прогнётся»), 20. «Բայեր» («Глаголы») (մասնակցությամբ Dino MC 47-ի, Ռոմա Ժիգանի, 5Плюх-ի)։
- 2010 թվական - «Դելյուգա» («Делюга») (Ռոմա Ժիգանի և Տրիբալաի համատեղ մաքսի-սինգլը)։ Երգ 07. «Բայներ» («Глаголы») (մասնակցությամբ Dino MC 47-ի, 5Плюх-ի)։
- 2010 թվական - 3G (Ջի Վիլկսի ալբոմ)։ Բոնուս տրեկ 09։ «Արևազատություն» («Солнцесвобода»)։
- 2010 թվական - «Ալբոմ չէ» («Не альбом») (Artik’a-ի հավաքածու)։ Երգ 05։ «Այնպես ինչպես ես» («Так как я») (մասնակցությամբ L’One-ի, Կեքսի, Իլյա Կիրեևի)։
- 2010 թվական - «Մոսկվա 2010» («Москва 2010») (Miko-ի ալբոմ)։ Երգեր 05. «Մոսկվա» («Москва») (մասնակցությամբ Dino MC 47-ի, Ռոմա Ժիգանի, Նաստյա Կոչետկովայի), 18։ «Պատասխանելու համար» («В ответе за») (մասնակցությամբ Dino MC 47-ի, Նաստյա Կոչետկովայի)։
- 2010 թվական - «Ուրիշները 2» («Другие 2») (Գիգիի և Մետա Կվոտի համատեղ մինի-ալբոմը)։ Երգ 02։ «Կրիմինալ չէ» («Не криминал»)։
- 2011 թվական - Ein Fall für Zwei (альбом DJ Sweap և DJ Pfund 500-ի ալբոմ)։
- 2011 թվական - The Show by MaxiGnom (MaxiGnom’а-ի ալբոմ)։
- 2012 թվական - «Բնակության միջավայր» («Среда обитания») (Dino MC 47-ի ալբոմ)։ Երգ 03։ «Մենք շարունակում ենք Rock&Roll-ը»(«Мы продолжаем Rock&Roll»), 17: «Պատասխանելու համար» («В ответе за») (մասնակցությամբ Նաստյա Կոչետկովայի)։
- 2012 թվական - «Ամերիկական 2» («Американщина 2») (Կարանդաշի ալբոմը)։ Երգ 16։ «Տիտանիկ» («Титаник») (մասնակցությամբ Luina-ի)։
- 2012 թվական - «Հին գաղտնիքներ» («Старые тайны») (Պտախայի ազբոմը)։ Սկիտ 22։ «Մինուսոկի համար» («За минусок»)։
- 2013 թվական - «Էպիզոդ 3» («EP’зод 3») («Նոր Միություն» խմբի մինի-ալբոմ)։ «Վզակապից կարճ» («Короче поводка») երգ։
- 2013 թվական - «Սոմատիկա» («Соматика») (Գիգիի ազբոմ)։ «Շնորհավոր Նոր տարի, մայրիկ» («С новым годом, мама») երգ (մասնակցությամբ Խամիլի)։
- 2013 թվական - «Ցանկանում են, որ լինեն բոլոր ընկերները» («Хочу, чтоб были все друзья») (4atty-ի հավաքածու)։ «Ծխում եմ, ռեփ եմ կարդում» («Курю, читаю рэп») երգ (մասնակցությամբ 5Плюх-ի, Jenee-ի)։
- 2013 թվական - #4eva (Cosmostars խմբի ալբոմ)։ «Ես երբեք չեմ թողնի խմելը» («Я никогда не брошу пить») երգ (մասնակցությամբ L’One-ի, Կարանդաշի)։
- 2014 թվական - «#Քարհանք» («#Каменоломня») (DJ Philchansky և DJ Daveed-ի միքստեյպ)։ «#ST» երգ։
- 2014 թվական - XO (Nel’a-ի մինի-ալբոմ)։ «Rock’n’Roll» երգ։
- 2014 թվական - Decamerone («Վինտաժ» խմբի ալբոմ)։ «ЛР» երգ։
Սինգլներ
խմբագրել- «Կուտի» («Скушает») (ինտերներ-ռելիզ)
- «Ծխում եմ, ռեփ եմ կարդում» («Курю, читаю рэп»)
- «Արթնացրու իմ մեջ երաժշտությունը» («Разбуди во мне музыку»)
- «Ուղղակի ամուր բռնիր իմ ձեռքը» («Просто держи мою руку крепче»)
- «Rap’N’Roll»
- «Գնում եմ դեպի հատակ» («Иду ко дну»)
- «Շնորհավոր Նոր տարի, մայրիկ» («С новым годом, мама») (մասնակցությամբ Գիգայի և Խամիլի)
- «Գնդակադիմացկուն» («Пуленепробиваемый»)
- «Ես երբեք չեմ թողնի խմելը» («Я никогда не брошу пить») (մասնակցությամբ L’One-ի, Կարանդաշի, Cosmostars-ի)
- «Ճակատագրի հեգնանքը» («Ирония судьбы») (մասնակցությամբ Անդրեյ Grizz-lee-ի)
- «Ժպտալ քեզ հետ» («Улыбаться с тобой») (մասնակցությամբ «Մոխիտո»-ի)
- «Նամակ կնոջը» («Письмо к женщине») (Стих Ս. Ա. Եսենինի բանաստեղծությամբ)
Տեսագրություններ
խմբագրելՏեսահոլովակներ
խմբագրել- 2007 թվական - «Ես ռեփ եմ» (Long mix) (ST1M, СД, Սերյոգա, Միշա Կրուպին, Լիոն, Artik («Караты»), Վալաչի (G-Style)
- 2008 թվական - «Beef»
- 2008 թվական - «Respect»
- 2008 թվական - «Russian Club Bangers» / «We Made It» (Linkin Park & Busta Rhymes instr.)
- 2009 թվական - «Սիրահարվել» («Влюбиться»)
- 2009 թվական - «Պիտեր-Մոսկվա» («Питер-Москва»)
- 2009 թվական - «Այլ կերպ» («По-другому») (Guf)
- 2009 թվական - «Քո տան մեջ» («В твоём доме») (Marselle)
- 2010 թվական - «Մայրիկ» («Мама»)
- 2010 թվական - «20 տող» («20 строк») (DJ Maxxx)
- 2010 թվական - «Ասա ինձ, ո՞վ» («Скажи мне, кто?») (DJ Maxxx)
- 2010 թվական - «Ռեփը չի դրոշմվում» («Рэп не штампуется») (Nel)
- 2011 թվական - «Աղջիկն արվարձանից» («Девочка с периферии») (Ալեքսանդր Ստրելցով)
- 2011 թվական - «Կապիր իմ աչքերը» («Завяжи мои глаза»)
- 2011 թվական - «Նա-նա-նա» («На-на-на») (Իլյա Կիրեև)
- 2011 թվական - «So High» (DJ Sweap և DJ Pfund500)
- 2011 թվական - «Միայնակը» («Одиночка»)
- 2011 թվական - «Հույս» («Надежда») (OZ)
- 2011 թվական - «Ծխում եմ, ռեփ եմ կարդում» («Курю, читаю рэп»)
- 2012 թվական - «Մարիխուանա» («Марихуана») (Լինդա)
- 2012 թվական - «Դայակները» («Няньки»)
- 2012 թվական - «Ուղղակի ամուր բռնիր իմ ձեռքը» («Просто держи мою руку крепче»)
- 2012 թվական - «#Դեհաջողություն» («#Давайдосвидания») (Տիմատի, L’One, Nel, Jenee, 5 Плюх, Միշա Կրուպին)
- 2012 թվական - «Մենք շարունակում ենք Rock&Roll-ը» («Мы продолжаем Rock&Roll») (Dino MC 47, DJ Kid)
- 2012 թվական - «#Ծխում եմ ռեփ եմ կարդում» («#Курючитаюрэп») (5 Плюх, Jenee, 4atty)
- 2012 թվական - «Rap’N’Roll»
- 2012 թվական - «Տիտանիկ» («Титаник») (Կարանդաշ, Luina)
- 2012 թվական - «Շնորհավոր Նոր տարի, մայրիկ» («С новым годом, мама») (Գիգա և Խամիլ)
- 2012 թվական - «Գնում եմ դեպի հատակ» («Иду ко дну»)
- 2013 թվական - «Գնդակադիմացկուն» («Пуленепробиваемый»)
- 2013 թվական - «Արոսի» («Рябина»)
- 2013 թվական - «ՔիչՔիչ» («МалоМало») (L’One, DJ Pill.One)
- 2013 թվական - «Թռչել» («Лететь»)
- 2013 թվական - «Ամեն ինչ լավ կլինի» («Будет всё гуд») (MC T, Անդրեյ Grizz-lee)
- 2013 թվական - «Ես երբեք չեմ թողնի խմելը» (Cosmostars, L’One, Կարանդաշ)
- 2013 թվական - «Ճակատագրի հեգնանքը» («Ирония судьбы») (Անդրեյ Grizz-lee)
- 2013 թվական - «Beef /2013» (Noises)
- 2013 թվական - «Այդքան կարևոր» (Տրիբալ)
- 2014 թվական - «Slam» (DJ Pill.One)
- 2014 թվական - «Ժպտալ քեզ հետ» («Улыбаться с тобой») («Մոխիտո»)
- 2014 թվական - «Ոտնակներ» («Педали») (DJ Kid, Stewart)
- 2014 թվական - «Rock’n’Roll» (Nel)
- 2014 թվական - «Փյունիկ» («Феникс») (Տրիբալ, Անդրեյ Կիլլա)
- 2014 թվական - «Էսթետներ» («Эстеты») (Մարթա Կոտ)
- 2014 թվական - «Ես այստեղ եմ» («Я здесь») (Big Som, Morison)
- 2015 թվական - «Մերձշոուբիզ» («Околошоубиз»)
- 2015 թվական - «Ջրի տակ» («Под водой») («Պիցցա»)
Մասնակցություն հեսահոլովակներում
խմբագրելՖիլմագրություն
խմբագրելՍաունդտրեկ
խմբագրել- 2009 թվական - «Լոպուխի» («Лопухи»)
- 2012 թվական - «Դայակներ» («Няньки»)
- 2012 թվական - «Շնորհավոր Նոր տարի, մայրիկներ» («С новым годом, мамы!»)
- 2013 թվական - «Սեր մեծ քաղաքում 3» («Любовь в большом городе 3»)
Որպես դերասան
խմբագրել- 2011 թվական - «Հղին» («Беременный») - Էպիզոդիկ դեր, ծխող երիտասարդ, որը մտածում էր, որ հալուցինացիաներ ունի։
- 2013 թվական - Օդնոկլասնիկի.ռու՝ սեղմիր հաջողության կոճակը - Էպիզոդիկ դեր, մեկը ամբոխից, որը շանը այգում բաց էր թողնում հրթիռի վրա։
- 2014 թվական - «ЦАО Фильм» - Կամեո։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Guf’-ի հետ ձայնագրել է «Ուրիշ կերպ», «Հոդված», «Դե ի՞նչ» տրեկները, որոնք համապատասխանաբար ընդգրկվել են ST-ի երեք համարակալված ալբոմների ցանկում։ Ելույթ է ունեցել նրա հարսանիքին։ ST-ն ծնվել է նույն օրը, ինչ Guf’-ը (սեպտեմբերի 23), սակայն Դիլմաթովը Ստեպանովից մեծ է ինը տարով։ 2009 թվականին թողարկված «Ուրիշ կերպ» տեսահոլովակը հարմարեցված էր երկու կատարողների ծննդյան օրվան[6]։
- «Իմաստային հալուցինացիաներ» («Смысловые галлюцинации») խմբի հետ վերաձայնագրել է «Հավերժ երիտասարդ» («Вечно молодой») տրեկը՝ նվիրված Սերգեյ Բոդրով-կրտսերին։
- Ապրում է Կուտուզովի պողոտայում (Մոսկվա)։
- Հունվարի 10-ին СТС հեռուստաալիքով եթեր է հեռարձակվել «Բիթի պոեզիա» համերգային շոուն, որտեղ ռեփերները կարդում էին դասական-բանաստեղծների բանաստեղծությունները սեփական մինուսի ներքո։ ST կարդաց Սերգեյ Ալեքսանդրովիչ Եսենինի «Նամակ կնոջը» բանաստեղծությունը՝ Nel’-ի մինուսի ներքո, որով առաջացրեց բուռն ծափահարություններ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ST и Marselle прекратили сотрудничество с Phlatline. Кратко. Rap.ru.
- ↑ «ST, Noises «Beef /2013». Видео. Rap.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Johnyboy и ST сменили продюсера. Новости. Rap.ru». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Вышел новый Versus: Гарри Топор против ST. Новости. Rap.ru.
- ↑ Ант - чемпион «Битвы за респект» на Муз-ТВ проверено|20|6|2010
- ↑ «Интервью с ST, DJ Pill.One и Phlatline. Культура. Geometria.ru». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
Աղբյուրներ
խմբագրել- ST Արխիվացված 2009-03-27 Wayback Machine на A-ONE
- ST Թվիթթերում
- ST էջը Յություբ տեսահոսթինգում
- ST Ֆեյսբուքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ST (ռեփեր)» հոդվածին։ |