Մարի-Կատրին Լը Ժյումել դը Բաղնըվիլ, դ՛Օլնուայի բարոնուհի (ֆր.՝ Marie-Catherine Le Jumel de Barneville, 1652[1], Բարնևիլ լա Բերտրան - հունվարի 14, 1705(1705-01-14)[2][3][4], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[5]), ֆրանսուհի գրող, ֆրանսիական դասական հեքիաթների հեղինակ։ Գրական ստեղծագործության աշխատանքը նման է Ժան դը լա Ֆոնտենի աշխատանքին՝ 17-րդ դարի ֆրանսիական ապարանքի և հասարակության թաքնված քննադատության պատճառով։

Մարի-Կատրին դ՛Օլնուա
ֆր.՝ Marie-Catherine d’Aulnoy
Դիմանկար
Ծնվել է1652[1]
ԾննդավայրԲարնևիլ լա Բերտրան
Մահացել էհունվարի 14, 1705(1705-01-14)[2][3][4]
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[5]
Քաղաքացիություն Ֆրանսիայի թագավորություն
Մայրենի լեզուֆրանսերեն
ԵրկերLa Chatte blanche?, The Yellow Dwarf?, Finette Cendron?, Prince Sprite?, The Blue Bird?, La Biche au bois?, The Green Serpent?, The Beauty with Golden Hair? և Fortunée?
Մասնագիտությունգրող, գրական սալոնի տեր, վիպասան և ժողովրդական հեքիաթների բանահավաք
ԱնդամությունGalileiana Academy of Arts and Science?
 Madame d'Aulnoy Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարի-Կատրինը նորմանդական ազնվականության փոքր ներկայացուցիչ էր։ Հայրը՝ Կլոդ Լը Ժյումելը[6], ով մտերիմ էր Նորմանդիայի լավագույն ընտանիքների հետ, երկար ժամանակ ծառայել էր Լյուի 14-րդի բանակում։ Մայրը՝ Ժյուդիթ Անժելիկ Լը Կուստըլիեն[7], գիտնական Մաղի Բղյունոյի զարմուհին էր։ Ինչպես ժամանակի սովորույթն էր թելադրում, Մարի Կատրինը, ով դեռ չէր բոլորել իր 16 ամյակը, 1666 թ. մարտի 8-ին, ծնողների թելադրանքով ամուսնանում է Ֆղանսուա դը լա Մոտի՝ Բղիում դ՛Օլնուայի բարոնի հետ։ Ամուսնական կյանքի ընթացքում նրանք ունեցան չորս երեխա։ Երեք տարի անց՝ 1669 թ., որոշելով ազատվել ամուսնուց, Մարի-Կատրինը, նրա մայրն ու երկու հանցակից (երկու ազնվականներ, որոնցից մեկը հավանաբար նրա մայրիկի սիրեկանն էր), օգտվում են (ամուսնու) ծառայողական դիրքի չարաշահմամբ դրամական միջոցների յուրացման փաստից, որն ամուսնու մեքենայությունների արդյունքն էր, համարվում էր հանցագործություն և պատժվում մահապատժով այդ ժամանակահատվածում։ Ամուսնուն ձերբակալում են Բաստիլում՝ Կոլբեղի հրամանի հիման վրա և այնուհետև ազատ արձակում։ Նա դեռ նոր էր արդարացվել իր դեմ արված զրպարտություններից, երբ նրան դատապարտում են՝ համարելով նախկին դավաճան, իսկ հետագայում նորեն արդարացվում է 1670 թ.: Նրա կնոջ «ընկերները» զրպարտության համար դատապարտվում են գլխատման։ Դավադրության բացահայտվելուց հետո բարոնուհին փախչում է և թաքնվում եկեղեցու դիակառքում։ Փախչելով դատապարտությունից՝ նա հավանաբար ճամփորդել է Եվրոպայում՝ 1672-73 թթ. Ֆլանդրիայում և 1675 թ.՝ Անգլիայում։ Փարիզ վերադառնալուց հետո՝ 1676 կամ 1677 թ.[8] նա 1678 թ. դեկտեմբերին մեկնում է Իսպանիա, ուր նրա մայրը՝ Գյուդանի կոմսուհին, բնակվում է այնտեղ մինչ 1685 թ. Ֆրանսիա իր վերադառնալը՝ Լուի 14-րդի օգտին «արքունիքին մատուցած ծառայությունների համար»։ 1682 թ. մի այլ ճամփորդություն է անում Անգլիա՝ մինչ 1685 թ. Ֆրանսիա վերջնական վերադարձը։ Իր մատուցած ծառայությունների շնորհիվ նա իրավունք է ստանում վերադառնալ Ֆրանսիա։ 1700 թ. օգոստոսի 21-ին մահանում է նրա ամուսինը, ով արդեն մսխել էր իր և կնոջ ունեցվածքը։ Ամուսնու մահից հետո նա ստանում է ցավակցական հետևյալ գրությունը.

«Մխիթարանքս այն է, որ Դուք միշտ ունենաք այնքան ունեցվածք, որպեսզի շրջանցեք այն անձին, որը Ձեզ պարտք էր»[9]։

1690 թ., Փարիզում հաստատվելուց հետո, բարոնուհի դ՛Օլնուան գրական ակումբ է բացում, որի շնորհիվ ծանոթանում է այդ ժամանակվա երևելիների հետ։ Նույն թվականից սկսած տպագրում է իր պատմությունները՝ «Իսպանիայի արքունիքի մասին հիշողությունները», «Իպոլիտի պատմությունը», «Դուգլասի կոմսը կամ Իսպանիայի ճամփորդության հարաբերությունը» (տպագրվել են 1691 թ.), «Ֆրանսիայի արքունիքի արկածների հիշողությունները» (տպագրվել է 1692 թ.), «Արքունիքի բազմաթիվ մեծ արքայազների հիշողությունները» (1696 թ.): Այս գրական ստեղծագորոծությունների և դրանց հաջորդած հեքիաթների շնորհիվ Մարի-Կատրինը ճանաչում ձեռք բերեց։ Ֆրանսիայում տպագրված առաջին հեքիաթը «Երանության կղզի»-ն էր[10]։ Սա, որը ներառված էր «Իպոլիտի պատմություն» և «Դուգլասի կոմսը» ստեղծագործությունների մեջ, սկիզբ դրեց հեքիաթագրության ոճի զարգացմանը։ Մի շարք ստեղծագործություններ՝ Կապույտ թռչունը, Ոսկեզոծ վարսերով գեղեցկուհին, Սպիտակ կատուն և այլն արտացոլում են այդ ժամանակվա հայտնի ավանդույթները և հասցեագրված են բարեկիրթ հասարակության չափահաս ընթերցողներին։

Այս հեքիաթները, որոնք վիպական արկածների վրա են հիմնված, հստակորեն նկատելի են հովվական, թատրոնի և ժամանակակից վեպի ազդեցությունները, չափից ավելի խառնում են շինծուությունը, որը հատկապես ընկալելի է արտահայտված ճաշակում, որը նա բաժանում է Լա Ֆոնտենի հետ և որն ընկալելի է նորաբանություններով, բնական անբռնազբոս վիճակով, ռեալիզմով և դաժանությամբ։

Մարի-Կատրինը Պադուի Ղիկովղատի ակադեմիա ընդունված յոթերորդ կինն էր, ով հայտնի էր «պերճախոս» և «Կլիո՝ պատմության մուսա» մականուններով։

Ծանոթագրություններ խմբագրել