Մարիո Ցեզարինի
Մարիո Ցեզարինի (պորտ.՝ Mário Cesariny de Vasconcelos, օգոստոսի 9, 1923[1][2][3][…], Լիսաբոն, Պորտուգալիա - նոյեմբերի 26, 2006[1][2][3][…], Լիսաբոն, Պորտուգալիա ), պորտուգալացի պոետ, նկարիչ։ Համարվում է ազգային սյուրռեալիզմի առաջնորդներից մեկը։
Մարիո Ցեզարինի պորտ.՝ Mário Cesariny de Vasconcelos | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 9, 1923[1][2][3][…] |
Ծննդավայր | Լիսաբոն, Պորտուգալիա |
Վախճանվել է | նոյեմբերի 26, 2006[1][2][3][…] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Լիսաբոն, Պորտուգալիա |
Մասնագիտություն | բանաստեղծ, նկարիչ, գրող և գրական քննադատ |
Քաղաքացիություն | Պորտուգալիա |
Կրթություն | Գրան–Շոմիե ակադեմիա |
Պարգևներ | |
Mário Cesariny Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՑեզարինիի հայրը պորտուգալացի է, իսկ մայրն ունի Կորսիկա-իսպանական ծագում, ով ծնվել էր Փարիզում։ Սովորել է դեկորատիվ արվեստի Բարձրագույն դպրոցում, նաև երաժշտություն (դաշնամուր)։ 1947 թ. սովորել է Գրանդ Շոմիեր ակադեմիայում, որտեղ ծանոթացել է Բրետոնի հետ։ Նույն տարում ստեղծել է լիսաբոնական սյուրռեալիստների խումբ։ Թարգմանել է Արթուր Ռեմբոյի, Արտոյի և շատ ուրիշների ստեղծագործություններ։ Զբաղվել է պոեզիայով, գեղանկարչությամբ, բայց մշտապես ունեցել է ֆինանսական դժվարություններ։ Մինչև 1974 թ. (Մեխակների հեղափոխություն) հետապնդվել է ոստիկանության կողմից թափառական կյանք վարելու և ունեցած համասեռական հակումների համար։ Վերջին տարիներն ապրել է ավագ քրոջ հետ, ով մահացել է 2004 թ., եղել է բաց հասարակության համար, տվել է հարցազրույցներ, այդ թվում նաև անձնական կյանքի մասին։ Մահացել է շագանակագեղձի քաղցկեղից։
2005 թ. ստացել է Ազատության շքանշան, գրական մրցանակ։ Բանաստեղծությունները և արձակ ստեղծագործությունները տպագրվել են ֆրանսերեն, իսպաներեն, պորտուգալերեն լեզուներով։
Ընտրյալ գրքեր
խմբագրել- Աճպարարի դասագիրք/ Manual de Prestidigitação (1956)
- Մահացու մեղք/ Pena Capital (1957)
- Nobilíssima Visão (1959)
- Պլանիսֆերա և այլ բանաստեղծություններ/ Planisfério e Outros Poemas (1961)
- Այրված քաղաք/ A Cidade Queimada (1965)
- Vieira da Silva, Arpad Szenes ou O Castelo Surrealista (1985)
- O Virgem Negra (1989)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=153
Հղումներ
խմբագրել• Ցեզարինիի կենսագրությունը (պորտ.) Արխիվացված 2016-03-03 Wayback Machine • Ցեզարինիի ստեղծագործությունները
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիո Ցեզարինի» հոդվածին։ |