Մարինիկա Բաբանազարովա (ռուս.՝ Мари́ника Мара́товна Бабаназа́рова, ի ծնե՝ Նուրմուհամեդովա, սեպտեմբերի 7, 1955(1955-09-07)), խորհրդային և ուզբեկ թանգարանային աշխատող, արվեստագետ։ Նուկուսում Ի. Սավիցկու անվան պետական գեղարվեստական թանգարանի տնօրեն (1984-2015)։ Մարինիկա Բաբանազարովայի տնօրինության ժամանակ թանգարանն ստացել է միջազգային ճանաչում և փոխաբերական «Լուվր անապատում» անվանումը՝ օտարերկրացիների համար անսպասելի տեղում ռուսական ավանգարդի հավաքածուի համար։

Մարինիկա Բաբանազարովա
Ծնվել էսեպտեմբերի 7, 1955(1955-09-07) (68 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունարվեստագետ
Հաստատություն(ներ)Ուզբեկստանի ազգային համալսարան
Ալմա մատերՈւզբեկստանի ազգային համալսարան
Պարգևներ
Արվեստի և գրականության շքանշան

Կենսագրություն խմբագրել

  Արտաքին պատկերներ
  Մարինիկա Բաբանազարովա
  Ուզբեկստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Ֆրանսուա Գոթյեն Մարինիկա Բաբանազարովային է հանձնում արվեստի և գրականության ասպետի շքանշանը (2013)

Մարինիկա Բաբանազարովան ծնվել է 1955 թվականի սեպտեմբերի 7-ին խորհրդային և ուզբեկ բանասեր, Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Մարատ Նորմուհամեդովի ընտանիքում[1]։

Ավարտել է Տաշքենդի պետական համալսարանի ռոմանո-գերմանական բանասիրության ֆակուլտետը՝ «անգլիական բանասիրություն» մասնագիտությամբ և հեռակա կարգով՝ Տաշքենդի Ա. Օստրովսկու անվան թատերա-գեղարվեստական ինստիտուտը արվեստաբանի մասնագիտությամբ[փա՞ստ]՝ «Իգոր Սավիցկի. նկարիչ, արվեստագետ, թանգարանի ստեղծող» թեմայով դիպլոմայինով[2]։

1977-1983 թվականներին անգլերեն է դասավանդել Նուկուսի պետական համալսարանում[3]։

1983-1984 թվականներին աշխատել է Նուկուսում Կարակալպակյան արվեստի պետական թանգարանում՝ որպես գիտական քարտուղար և գլխավոր պահապան (ներկայումս ՝ Ի. Սավիցկու անվան արվեստի պետական թանգարան)[փա՞ստ]։

1984 թվականից մինչև 2015 թվականի սեպտեմբերն աշխատել է Կարակալպակյան արվեստի պետական թանգարանի տնօրեն[փա՞ստ]։ Թանգարանի տնօրեն է դարձել նրա հիմնադիր, հոր ընկեր Իգոր Սավիցկու մահից հետո[4]։ Մարինիկա Բաբանազարովայի տնօրինության ժամանակ թանգարանը ստացել է միջազգային ճանաչում[5] և փոխաբերական «Լուվր անապատում» անվանումը՝ օտարերկրացիների համար անսպասելի տեղում ռուսական ավանգարդի հավաքածուի համար[6]։

Վերապատրաստվել է Լուվրում (1998), Բրիտանական թանգարանում (2000), թանգարանային գործ է ուսումնասիրել ԱՄՆ-ում (2002), Ֆրանսիայում (1998), Ավստրիայում (2002), Շվեդիայում (1999, 2003) և Հոլանդիայում (2007)։

1998 թվականից մինչև 2015 թվականը եղել է Ուզբեկստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ[7]։

Տիրապետում է ռուսերենին, անգլերենին և ֆրանսերենին։

Ընտանիք խմբագրել

  • Հայր՝ Մարատ Նուրմուհամեդով, խորհրդային և ուզբեկ բանասեր, Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ուզբեկական ԽՍՀ-ի գիտությունների ակադեմիայի Կարակալպակների բաժանմունքի ղեկավար, Ուզբեկական ԽՍՀ-ի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ[8]։

Մրցանակներ և կոչումներ խմբագրել

Մատենագրություն խմբագրել

Գրքեր խմբագրել

  • Авангард, остановленный на бегу. Книга про то, как на берегах Аральского моря пропала художница Вера Ермолаева, а потом пропало и море: Альбом / Авторы-составители С. М. Турутина, А. Б. Лошеньков, С. П. Дьяченко; Авторы статей Ковтун, Евгений Фёдорович, М. М. Бабаназарова, Э. Д. Газиева; Фотограф А. Ф. Сягин; Художники С. П. Дьяченко, А. Б. Лошеньков, А. Ф. Сягин. — Л.: Аврора, 1989. — 288 с.
  • Бабаназарова М., Хакимов А. Авангард XX века. Из собрания Государственного музея искусств Республики Каракалпакстан. Альбом-каталог. — Ташкент, 2003.
  • Бабаназарова Мариника. Игорь Савицкий: художник, собиратель, основатель музея / [Книга издана на трёх языках: русском, английском, французском]. — Лондон: Silk Road Publishing House, 2011. — 80 с.
  • Галеев Ильдар, Бабаназарова Мариника, Коровай Ирина. Венок Савицкому: Живопись, рисунок, фотографии, документы / Составитель Ильдар Галеев. — Галеев Галерея, 2011. — 204 с. — 500 экз. — ISBN 978-5-905368-01-1

Հոդվածներ խմբագրել

  • Бабаназарова М. М. Лысенко Василий Александрович // Энциклопедия русского авангарда: Изобразительное искусство. Архитектура / Авторы-составители Ракитин, Василий Иванович, Сарабьянов, Андрей Дмитриевич; Научный редактор А. Д. Сарабьянов. — М.: RA, Global Expert & Service Team, 2013. — Т. II: Биографии. Л—Я. — С. 47. — ISBN 978-5-902801-11-5.
  • Бабаназарова М. М. Савицкий Игорь Витальевич // Энциклопедия русского авангарда: Изобразительное искусство. Архитектура / Авторы-составители Ракитин, Василий Иванович, Сарабьянов, Андрей Дмитриевич; Научный редактор А. Д. Сарабьянов. — М.: RA, Global Expert & Service Team, 2013. — Т. II: Биографии. Л—Я. — С. 335. — ISBN 978-5-902801-11-5.

Հարցազրույց խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Бабаназарова Мариника Маратовна». ЦентрАзия. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 3-ին.
  2. Чешкова Лидия. (1990). «Шесть сезонов и вся оставшаяся жизнь». Вокруг света. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.
  3. Директор музея Савицкого награждена французским орденом // Газета.uz. — 16 июля 2013 года.
  4. Музей Савицкого. Искусство, которое делает нас лучше // Advantour. — 21 февраля 2012 года.
  5. Музей Савицкого — хранитель бесценного наследия // UzDaily.uz. — 21 февраля 2012 года.
  6. ««Лувр в пустыне» готовится выставить шедевры, которых еще никто не видел». 2015 թ․ մարտի 28. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
  7. «Центральная избирательная комиссия Республики Узбекистан». Центральная избирательная комиссия Республики Узбекистан. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 3-ին.
  8. Фаворов Пётр. Нукус ангела // Афиша. — 1 мая 2008 года. Архивировано из первоисточника 7 Ապրիլի 2015.
  9. Санаева Тамара. Мариника Бабаназарова — кавалер ордена Франции // Письма о Ташкенте. — 16 июля 2013 года.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել