Մարինա Մաքսիմիլիան Բլյումին
Մարինա Մաքսիմիլիան Բլյումին (եբրայերեն՝ מארינה מקסימיליאן בלומין, դեկտեմբերի 15, 1987[1], Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ծննդյամբ` Մարինա Իգորևնա Բլյումինա իսրայելցի երգչուհի և դերասանուհի, մեծ հռչակ և լայն հայտնիություն է ձեռք բերել այն բանից հետո, երբ «Կոխավ Նոլադ» («Աստղ ծնվեց») իսրայելական հեռուստատեսական շոույի հինգերորդ եթերաշրջանում զբաղեցրել է երկրորդ տեղը[3][4][5][6]։
Մարինա Մաքսիմիլիան Բլյումին | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1987[1] (36 տարեկան) |
Ծննդավայր | Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Իսրայել |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և թատրոնի դերասանուհի |
Ամուսին | Guy Mentesh?[2] |
Marina Maximilian Blumin Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Մարինա Բլյումինը ծնվել է 1987 թվականի դեկտեմբերի 15-ին Դնիպրո քաղաքում։ Երեք տարեկան հասակում նա ծնողների հետ հայրենադարձվել է Իսրայել։ Վաղ տարիներից նրա մայրը` Ալլան, սովորեցրել է Մարինային նվագել դաշնամուր և երգել երգչախմբում։ Հետագայում (յոթ տարեկան հասակում) Մարինան գնացել է երաժշտական դպրոց, որտեղ դասավանդել է իր մայրը։ Երգել է երաժշտական դպրոցի երգչախմբում, այնուհետև դարձել է դրա մենակատարուհին։ Տաս տարեկան հասակում երաժշտական դպրոցում (երրորդ դասարան) սովորելու ժամանակ մասնակցել է «Բրավո» մրցանակաբաշխությանը, որտեղ ստացել է վկայական և շահել է «Բրավո Աստղ» մրցանակը։ Տասներկու տարեկան հասակում մասնակցել է «Ոսկե Խանուկիա» մրցանակաբաշխությանը և դարձել է մրցանակաբաշխության դափնեկիր։ Տասնչորս տարեկան հասակից պրոֆեսիոնալ բեմում ելույթ է ունենում զանազան երգացանկով, այդ թվում դասական ստեղծագործություններով, ինքնօրինակ և սեփական մշակումներով ջազ, սեփական ստեղծագործություններով։ Կատարել է երգեր աշխարհի տաս լեզուներով։ Սեփական երգերը գրում և կատարում է երեք լեզվով` եբրայերեն, անգլերեն և ռուսերեն։ 2013 թվականին թողարկել է սեփական ստեղծագործությունների անգլերեն լեզվով «Step Into Мy World» սկավառակը, որը մեկ տարվա ընթացքում դարձել է «ոսկի»։ Իսրայելում բազմաթիվ համերգներից բացի, հաջողությամբ ելույթ է ունեցել հյուրախաղերով Եվրոպայի 14 երկրներում, Ամերիկաում և Չինաստանում։ 2014 թվականին Իսրայելում ստացել է «Տարվա երգչուհի» կոչումը։ Երգչուհին գործնականորեն ամեն տարի թարմացնում է իր երգացանկը և թողարկում է նոր կոնցեպտուալ համերգ։
Երիտասարդ տաղանդավոր երգչուհուն, երաժշտության և տեքստի հեղինակ Մարինային հետաքրքրում է արվեստի տարբեր ուղղություններ։ Նա մեծ հաջողությամբ դրսևորել է իրեն որպես դերասանուհի։ Մասնակցել է «Կամերային թատրոն»-ի երկու ներկայացումների։ Կինեմատոգրաֆիական ժանրում նկարահանվել է երեկ բազմասերիանոց հեռուստատեսային ֆիլմերում և երկու լիամետրաժ կինոնկարում։ Հեռուստատեսությունում եղել է երաժշտական շոուի գլխավորը և «Երեկոյան ակումբ» հեռուստանախագծի հաղորդավար։
Դիսկոգրաֆիա խմբագրել
Սինգլներ խմբագրել
- 2008 թվական` «Mi Haya Ma’amin» (Boaz Mauda-յի հետ միասին)
- 2010 թվական «Amok Batal»
- 2013 թվական` «Two Pigs»
- 2013 թվական` «Tango»
- 2018 թվական` «Glow Now»
Ալբոմներ խմբագրել
- «Step into My World»
- «Armonot Ashan»
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ אלבום חתונה: תמונות ראשונות מהחתונה של מארינה מקסימיליאן וגיא מנטש (երբ.) / ל. לוי-קופלמן — ידיעות אחרונות, 2022.
- ↑ Samantha Wilson Israel. — Bradt Travel Guides, 2018-05-14. — 356 с. — ISBN 978-1-78477-087-7 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 22-ին.
- ↑ A. T. Magazine. «In Her Own Hands: an interview with Marina Maximilian Blumin». Time Out Israel (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Marina Maximilian Blumin - Vogue.it». www.vogue.it (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Stepping out». The Jerusalem Post | JPost.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 16-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Մարինա Բլյումինան imdb.com կայքում
- Պաշտոնական ալիք youtube.com ում
- Մարինա Մաքսիմիլիան Բլյումինա։ «Ես չեմ հիշում նրան առանց երաժշտության» Արխիվացված 2018-08-21 Wayback Machine
- Դեմք № 6: Մարինա Բլյումինա
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարինա Մաքսիմիլիան Բլյումին» հոդվածին։ |