Մարինա Կուրչևսկայա

Մարինա Վադիմովնա Կուրչևսկայա (ռուս.՝ Марина Вадимовна Курчевская, հոկտեմբերի 20, 1956(1956-10-20), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս նկարիչ, բեմադրող նկարիչ։ ՌԴ նկարիչների միության, «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի անդամ։

Մարինա Կուրչևսկայա
Марина Курчевская крупным планом Дом кино Екатеринбург 2 декабря 2020 года.jpg
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 20, 1956(1956-10-20) (66 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտություն՝մուլտիպլիկատոր և բեմանկարիչ
IMDb։ID 2443007

ԿենսագրությունԽմբագրել

Մարինա Կուրչևսկայան ծնվել է 1956 թվականի հոկտեմբերի 20-ին Մոսկվայում։ 1976 թվականին ավարտել է 1905 թվականի հիշատակի գեղարվեստի ուսումնարանը։ 1977 թվականից մինչև 1982 թվականը սովորել է ՎԳԻԿ-ում (Իվան Իվանով-Վանոյի արվեստանոց)։

1982 թվականից աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, 2000 թվականից՝ «Մարդը և ժամանակը» (ռուս.՝ «Человек и время»), 2002 թվականից՝ «Անիմոս» ստուդիայում։ Սկսել է աշխատել իր հոր՝ Վադիմ Կուրչևսկու ֆիլմերում («Զինվորական կապա», «Նապաստակի պոչ», «Լեգենդ Սալիերիի մասին», «Ազատագրված Դոն Կիխոտը»)։ Աշխատել է տիկնիկային անիմացիայի բնագավառում, ակտիվորեն մասնակցել է ամենատարբեր ցուցահանդեսների ու փառատոնների, համերգների ու պարահանդեսների։ Աշխատել է գրքային գրաֆիկայի ոլորտում, մասնակցել է տիկնիկային ներկայացումների բեմադրությունների։ Եղել է մի շարք անիմացիոն փառատոնների դիզայներ-ձևավորող Նինա Վինոգրադովայի հետ միասին, ինչպիսիք են՝ Անիմացիոն կինոյի ռուսական բաց փառատոն, «Крок» անիմացիոն կինոյի միջազգային փառատոն։

ԸնտանիքԽմբագրել

Հայրը՝ Վադիմ Կուրչևսկի

Ամուսինը՝ Վադիմ Ժուկ

ՖիլմագրությունԽմբագրել

Բեմադրող նկարիչԽմբագրել

Վավերագրական կինոԽմբագրել

Մարինա Կուրչևսկայան նկարահանվել է վավերագրական սերիալում՝

  • 2006 – «Հրաշքների ֆաբրիկա» («Բեմադրող նկարիչ» սերիա)[1]

ՄրցանակներԽմբագրել

  • 2005 - Անիմացիոն կինոյի X բաց ռուսական փառատոն Սուզդալայում. փառատոնի մրցանակ «Մանկական լավագույն ֆիլմի համար» - «Մկան մասին», ռեժիսոր Մարիա Մուատ և նկարիչ Մարինա Կուրչևսկայա[2]։
  • 2007 - «Պատուհան դեպի Եվրոպա» ռուսական կինոյի XV փառատոնի «Անիմացիա» բաժնում՝ «Տոնի նախազգացման համար» դիպլոմով պարգևատրվել է «Ձյունանուշիկ» ֆիլմի բեմադրող նկարիչ Մարինա Կուրչևսկայան (ռեժ.՝ Մարիա Մուատ)[3]։
  • 2008 - Անիմացիոն կինոյի XIII ռուսական բաց փառատոն Սուզդալայում, մրցանակ «Լավագույն պատկերային լուծման» համար - «Он и она», բեմադրող նկարիչ՝ Մարինա Կուրչևսկայան, ռեժիսոր Մարիա Մուատ[4]։
  • 2012 - ռուսական անիմացիոն կինոյի բաց փառատոն Սուզդալայում - Կազմկոմիտեի՝ Սլավա Մայասովի անվան մրցանակ փառատոնի անփոփոխ բեմադրող նկարիչներ Մարինա Կուրչևսկայային և Նինա Վինոգրադովային[5]։
  • 2012 - Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության շնորհակալագիր ռուսական անիմացիայի բնագավառում ունեցած մեծ ավանդի, երկարամյա արդյունավետ աշխատանքի և մուլտիպլիկացիոն կինոյի 100-ամյակի կապակցությամբ[6]։
  • 2014 - Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր՝ աշխատանքային հաջողությունների, Ռուսաստանի Դաշնության սոցիալ-տնտեսական զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, հումանիտար ոլորտում ունեցած վաստակի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի և ակտիվ հասարակական գործունեության համար[7]։

ՑուցահանդեսներԽմբագրել

  • 2001 – Կինոյի թանգարանում բացվել է «Взрослые игры в куклы» ցուցահանդեսը։ Նրա հեղինակներն են անիմացիոն կինոյի ռուս հայտնի նկարիչներ Նինա Վինոգրադովան և Մարինա Կուրչևսկայան[8]։
  • 2005 – «Русская классика — детям» ցուցահանդեսը բացվել է «Իզոպարկ» մանկական պետական պատկերասրահում։ Ցուցահանդեսը նվիրված է «Անիմոս» ստուդիայի համանուն նախագծին։ Նինա Վինոգրադովան, Մարինա Կուրչևսկայան, Վերա Պիունովան և Եկատերինա Բոգաչևան ներկայացրել են իրենց տիկնիկները, նկարները և գեղանկարչական աշխատանքները[9]։
  • 2007 – «Անիմոս» ստուդիան կազմակերպել է «Անեմոմանիա» ցուցահանդեսը «Իզոպարկ» պատկերասրահում։ Մասնակցել են Նինա Վինոգրադովան, Մարինա Կուրչևսկայան և ստուդիայի այլ վարպետներ[10]։
  • 2017 – Մոսկվայում՝ Կինոարվեստի Ս. Մ. Էյզենշտեյնի անվան գրադարանում բացվել է Նինա Վինոգրադովայի և Մարինա Կուրչևսկայայի ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են անիմացիոն ֆիլմերի էսքիզներ և կերպարներ, գծանկարներ, գրաֆիկա և փայտե տիկնիկներ[11]։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 377—378. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներԽմբագրել