«Բուք» (ռուս.՝ «Метель»), 2010 թվականի «Պչելա» ստուդիայի արտադրության ռուսական տիկնիկային մուլտֆիլմ[1]։ «Ռուսական դասականը երեխաներին» նախագծում Մարիա Մուտը ստեղծել է Ա․ Ս․ Պուշկինի համանուն պատմվածքի հիման վրա[2]։

Բուք
Տեսակկինոնկար
Ժանրընտանեկան ֆիլմ
ՌեժիսորՄարիա Մուատ
ՍցենարիստՎլադիմիր Գոլովանով
Երկիր Ռուսաստան
Տևողություն13 րոպե
Թվական2010

Դիպաշար

խմբագրել

Գործողությունների սկիզբը համընկնում է 1811 թվականին, շարունակվում է ռուսական բանակի արտասահմանյան արշավանքից հետո։

Նյութապես ապահովված կալվածատիրոջ Մարյա Գավրիլովային (Մաշենկա) դաստիարակել էին ֆրանսիական վեպերով։ Նա սիրահարված էր երիատասարդ, ռոմանտիկ, բանակային պրապորշչիկ և ոչ այդքան հարուստ հարևան Վլադիմիր Նիկոլաևիչին։ Նա ասել էր, որ սիրահարված է Մաշային, բայց աղջկա ծնողները դեմ էին։ Եվ այդ ժամանակ Վլադիմիրը առաջարկում է փախչել և թաքուն պսակվել հարևան գյուղում, նա համոզված էր, որ իրենց կներեն։

Պսակադրության օրը շատ ուժեղ բուք էր սկսել։ Մաշան ժամանակին է հասնում եկեղեցի, իսկ Վլադիմիրը շեղվում է ճանապաարհից և մոլորվում է ձյունի պտտահողմում։ Եկեղեցի է մտնում ամբողջը ձյան մեջ սպա։ Քահանան հարցնում է․ «Թույլ կտաք սկսե՞լ։ Հարսնացուն արդեն սպասելուց հոգնել է»։ Սպան մոտենում է Մաշային և նրանք ամուսնաանում են։ Սպան ծիծաղում է, նստում ձիու վրա և փախչում։ Երբ բուքն ավարտվում է, Վլադիմիրը հասնում է «դատարկ» եկեղեցի և իմանում է, թե ինչ էր կատարվել։ Վլադիմիրը գնում է բանակ և մահանում է 1812 թվականի պատերազմում։ Մաշան ստանում է նամակ։ Երբ պատերազմը ավարտվում է հաղթանակով, վիրավոր սպային տանում են բուժման, բայց նա ընկնում է սայլակառքից։ Փոստակառապանը տանում է նրան տուն, որտեղ ապրում է Մաշան։ Երբ սպան կազդուրվում է, նա փորձում է խոսել Մաշայի հետ։ Նա պատմում է, թե ինչպես է ամուսնացել է բքի ժամանակ և չգիտի որտեղ և ով է իր կինը, ինչպես է պսակադրության ժամանակ նա բացականչել․ «Ահ, նա չէ, նա չէ»։ Մաշան լսում է և հուզված ասում․ «Աստված իմ, այդ դու՛ք եք եղել», այնուհետև ավելացրեց․ «Իսկ նա ես էի»։ Սպան բռնում է աղջկա ձեռքերը և սկսում համբուրել։

Հեղինակներ

խմբագրել
  • Սցենարի հեղինակ՝ Վլագիմիր Գոլոբանով
  • Ռեժիսոր՝ Մարիա Մուատ
  • Բեմադրող նկարիչ՝ Մարինա Կուրչևսկայա
  • Համակարգչային գրաֆիկայի նկարիչ՝ Սվետլանա Անդրիանովա
  • Անիմատորներ՝ Միլանա Ֆեդոսեևա, Ֆազիլ Գասանով
  • Օպերատոր՝ Ալեքսանդ Պետչ
  • Պրոդյուսեր՝ Վլադիմիր Գասիև
  • Ձայնային ռեժիսոր՝ Վլադիսլավ Տարասով
  • Ֆիլմում օգտագործվել է Նիկոլո Պագանինիի, Կասպարա Ֆյուրստենաուի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Տեոբելդա Բյոմայի, Դմիտրի Բորտնյանսկու երաժշտությունը։
  • Դերերը հնչունավորել են Իրինա Պեգովան, Իվան Վակուլենկոն, Նիկիտա Տյունինը։
  • Հեղինակները ներկայացված են մուլտֆիլմի լուսագրերում։

Փառատոններ և կինոմրցանակներ

խմբագրել
  • 2011 թվական՝ Անսի 35-րդ միջազգային անիմացիոն փառատոնում մասնակցել է կարճամետրաժ ֆիլմերի մրցույթին[3]։
  • 2012 թվական՝ 2011 թվականի «Ոսկե արծիվ» մրցանակ, որպես լավագույն անմացոն ֆիլմ (առաջադրում)։
  • 2012 թվական՝ 2011 թվականի «Նիկի» մրցանակ՝ որպես լավագույն անիմացոն ֆիլմ (առաջադրում)։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել