Նապաստակի պոչիկը
Նապաստակի պոչը (ռուս.՝ Заячий хвостик), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որը ստեղծել է ռեժիսոր Վադիմ Կուրչևսկին, «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում, 1984 թվականին՝ ըստ Լյուդմիլա Պետրուշևսկայայի համանուն հեքիաթի մոտիվների։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | դետեկտիվ |
Ռեժիսոր | Վադիմ Կուրչևսկի |
Սցենարիստ | Լյուդմիլա Պետրուշևսկայա |
Երաժշտություն | Վիկտոր Բաբուշկին |
Օպերատոր | Ալեքսանդր Վիխանսկի |
Երկիր | ![]() |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 555 s |
Թվական | 1984 |
Սյուժե
խմբագրելՀայրիկ–նապաստակն իր համար շքեղ պոչ է ձեռք բերում, որպեսզի թափահարի այն ու իր փոքրիկ նապաստակներին ցույց տա ճանապարհը։ Բոլորը նախանձում են նրա պոչին. գողը ցանկանում է գողանալ այն` հաջողության համար, պճնասեր կինը` դիմափոշու համար, գլխարկ կարող վարպետը` պոնպոնների համար, իսկ նկարիչը` վրձինների համար։ Անսպասելիորեն նապաստակի պոչիկն անհետանում է, և նապաստակը գնում է ոստիկանություն։ Պարզվում է, որ նույնկերպ անսպասելի երաժշտական դպրոցում անհետացել է ռոյալը։ Միլիցիոները կանչում է շանը, և վերջինս բոլորին հետքով տանում է անտառ։ Անտառում նրանք տեսնում են պարող դաշնամուրին` նապաստակի պոչի հետ և նրանց հետ ուրախացող փոքրիկ նապաստակներին։ Պարզվում է, որ ռոյալը նախանձել է նապաստակի պոչին ու պոկել է այն։ Այն բանից հետո, երբ նապաստակը հետ է վերցնում իր պոչը, իսկ ռոյալը վերադարձնում են երաժշտական դպրոց, նապաստակները տխրում են։ Այդ ժամանակ նապաստակն իր պոչիկը կախում է երաժշտական դպրոցի մուտքի դռան վրա, և ուրախացած փոքրիկ նապաստակները ներս են վազում։
Հեղինակներ
խմբագրելՍցենարի հեղինակ | Լյուդմիլա Պետրուշևսկայա |
Կինոռեժիսոր | Վադիմ Կուրչևսկի |
Բեմադրող նկարիչ | Մարինա Կուրչևսկայա |
Կինոօպերատոր | Ալեքսանդր Վիխանսկի |
Կոմպոզիտոր | Վիկտոր Բաբուշկին |
Հնչյունային օպերատոր | Վլադիմիր Կուտուզով |
Մոնտաժող | Նադեժդա Տրեշովա |
Խմբագիր | Ռաիսա Ֆրիչինսկայա |
Նկարիչ մուլտիպլիկատորներ | Իրինա Կասիլ, Նատալիայ Տիմոֆեևա, Ռոման Միտրոֆանով |
Տեքստը կարդում է | Սերգեյ Յուրսկին |
Տիկնիկները և դեկորացիաները պատրաստել են | Վլադիմիր Աբակումով, Վլադիմիր Ալիսով, Նատալյա Բարկովսկայա, Վիկտոր Գրիշին, Նատալյա Գրինբերգ, Աննա Վետյուկովա, Գ․ Կոլտունով, Նինա Մոլևա, Վալենտին Լադիգին, Լիլիանա Լյուտինսկայա, Նիկոլայ Մենչուկով, Ալեքսանդր Մաքսիմով, Վալերի Պետրով, Սեմյոն Էտլիս |
Նկարահանող խմբի տնօրեն | Գրիգորի Խմարա |
Տեսահոլովակ
խմբագրելՄուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի «Սուտլիկ նապաստակը» մուլտֆիլմերի հավաքածուում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Петрушевская Людмила Заячий хвостик. — М.: Астрель, 2012. — 48 с. — («СОЮЗМУЛЬТФИЛЬМ представляет: впервые — легендарные мультфильмы в книгах!»). — ISBN 978-5-271-44864-5