Մարինա Կլիմովա (ռուս.՝ Мари́на Влади́мировна Кли́мова, հուլիսի 28, 1966(1966-07-28), Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), գեղասահորդուհի, պարեր սառույցի վրա ձևում հանդես է եկել Սերգեյ Պոնոմարենկոյի հետ։ 1992 թվականի Օլիմպիական չեմպիոն, 1988 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Օլիմպիադա-84-ի բրոնզե մեդալակիր։ Աշխարհի եռակի չեմպիոն (1989, 1990, 1992), Եվրոպայի քառակի չեմպիոն (1989-1992): ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1988): Սակայն հետո մարզիչ Տատյանա Տարասովան կտրուկ փոխեց այդ ժամանակ մոդայից դուրս գտնվող ավանգարդի ոճը անսովոր օրիգինալ խորեոգրաֆով և հագուստով։

Մարինա Կլիմովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Марина Владимировна Климова
Մասնագիտացում՝գեղասահորդուհի, սառցի վրա պարող և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 28, 1966(1966-07-28) (57 տարեկան)
Ծննդավայր՝Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Կարիերա խմբագրել

Կլիմովան սկսել է սահել Սվերդլովսկում «Юность» սահադաշտում՝ Օլեգ Վոլոկվի հետ։ Առաջին խոշոր մրցույթը նրանց համար Սվերդլովսկում 1978 թվականին կայացած ԽՍՀՄ ժողովուրդների Ձմեռային սպարտակիադան էր, որտեղ զույգը պատանիների կարգում գրավեց 3-րդ հորիզոնականը[1]։ Մինչև 1991 թվականը Կլիմովա/Պոնոմարենկո զույգը մարզիչ Նատալյա Դուբովայի ղեկավարությամբ հանդես էր գալիս ընդգծված դասական ոճում՝ հասնելով բացառիկ գեղեցկության և թեթև տեղաշարժի։ 1989 թվականից, դառնալով աշխարհահռչակ լիդերներ, Կլիմովան և Պոնոմարենկոն Դյուշենե զույգի առաջացումից հետո ձգտեցին գտնել սահքի նոր ոճ և ձևեր նոր միտումների առնչությամբ, սակայն նրանց մշտական մարզիչ Նատալյա Դուբովան կտրականապես դեմ էր։ Մարզիչի հետ ունեցած ստեղծագործական տարաձայնությունները 1991 թվականին հանգեցրին նրանց հարաբերությունների խզմանը։ Զույգի նոր մարզիչ Տատյանա Տարասովան կտրուկ փոխեց այդ ժամանակ մոդայից դուրս գտնվող ավանգարդի ոճը անսովոր օրիգինալ խորեոգրաֆով և հագուստով։

1983 թվականին կայացավ նրանց դեբյուտը մեծահասակների առաջնությունում և Եվրոպայի առաջնությունում գրավեցին 4-րդ հորիզոնականը։ Արդեն հաջորդ մրցաշրջանում Կլիմովա/Պոնոմարենկո զույգը Սարաևոյում կայացած օլիմպիական խաղերում և Բուդապեշտում՝ Եվրոպայի առաջնությանը նվաճում է բրոնզե մեդալներ։ 1986 թվականին զույգի մարզիչ Նատալյա Դուբովան նրանց համար բեմադրեց ոսկե վալս, ինչը դարձավ գեղասահքի ֆենոմեն։ Ծրագիրը հատուկ մշակված էր հենց Կլիմովա/Պոնոմարենկո զույգի համար, ովքեր չմուշկին իդեալականորեն տիրապետում էին դեռ մեծահասակների կարիերայի սկզբին։ Այսօր ոսկե վալսը պարեր սառույցի վրա ձևում մեջ դարձել է պարտադիր ծրագիր։ 1985 թվականից 1988 թվականը միջազգային ասպարեզում ամուր կերպով № 2-ն էր՝ հետելով մեկ այլ խորհրդային զույգի՝ Բեստեմյանովա/Բուկին։ Այս շրջանի բոլոր կարևոր մրցաշարերում նրանք նվաճում են արծաթե մեդալներ։ Բացառություն է կազմում 1985 թվականին Դնեպրոպետրովսկում կայացած ԽՍՀՄ առաջնությունը, որտեղ երկու առաջատար զույգեր փոխվեցին իրենց տեղերով։ Ընդհանուր առմամբ, Կլիմովա/Պոնոմարենկո զույգը նվաճել է 4 ոսկե մեդալ ազգային առաջնություններում (1985, 1986, 1989, 1990):

Օլիմպիական մրցաշրջան-1988-ից հետո Բեստեմյանովա/Բուկին զույգը լքում է սիրողական սպորտը, և Կլիմովա/Պոնոմարենկո զույգը դառնում է անվիճելի համաշխարհային առաջնորդը և ԽՍՀՄ գեղասահքի ուժեղ հավաքականի համար առաջինը։ Այնուամենայնիվ, նրանց հիմնական մրցակիցները ոչ թե հայրենակից զույգերն էին, այլ իրենց նորարարական սահքով ֆրանսիական Իզաբել/Պոլ Դյուշեներ զույգը։ Ի տարբերություն խորհրդային (հետո նաև՝ ռուսական) զույգերի դասական սահքի, ֆրանսիացիները 1988 թվականին իրենց ավանգարդ ոճով բավականին հստակ հայտարարեցին իրենց մասին՝ կատարելով իսկական հեղափոխություն գեղասահքի պահպանողական ձևում։ Չնայած ռուսական զույգի առաջատարությանը և նրանց տեխնիկական առումով, արտիստիզմով ու օրիգինալությամբ կատարյալ լինելը, այնուամենայնիվ ֆրանսիացիները սկսում են գերազանցել Կլիմովա/Պոնոմարենկո զույգին։ 1991 թվականին Իզաբել/Պոլ Դյուշեները Մյունխենում կայացած աշխարհի առաջնությունում նվաճում են ոսկե մեդալ՝ Կլիմովա/Պոնոմարենկո զույգին մղելով երկրորդ հորիզոնական։ Ռուս զույգի նոր մարզիչ Տատյանա Տարասովան որոշում է արմատապես փոխել մարզիկների ոճը՝ մոտեցնելով նրանց ֆրանսիական Դյուշեներ զույգի ինքնատիպությանը։ Կատարյալ տեխնիկայով և նոր պարային մոտիվներով զուգորդված՝ Կլիմովա/Պոնոմարենկո զույգը 1992 թվականին հաղթականորեն վերադարձնում է իր առաջատարությունը՝ հաղթելով բոլոր խոշոր մրցաշարերը, այդ թվում՝ Ալբերվիլում կայացած օլիմպիական խաղերում։ Օլիմպիական խաղերում ֆրանսիացիների հետ մրցակցությունը հասավ իր գագաթնակետին։ Իզաբել/Պոլ Դյուշեները իրենց հայրենիքում նախորդ տարվա աշխարհի առաջնության ոսկուց հետո համարվում էին ֆավորիտներ։ Չորս դատավորներ ֆրանսիացիներից խլեցին ոսկին, հինգը նախընտրեցին ռուսական զույգին։ Մրցույքն այդպես էլ ավարտվեց՝ 5-4 հաշվով Կլիմովայի և Պոնոմարերենկոյի օգտին։ Նրանք դարձան օլիմպիական չեմպիոններ։ Բրոնզը նվաճեց մեկ այլ ռուսական զույգ՝ ՈՒսովա/Ժուլին։

Կլիմովա/Պոնոմարենկո զույգի ամենամեծ՝ օլիմպիական հաջողության մասին անվանի մարզիչ Տատյանա Տարասովան հետևյալն է ասել[2].

            «...Կլիմովայի և Պոնոմարենկոյի հաղթանակն Օլիմպիադայում ամենայուրահատուկ հաղթանակն էր պարերում, քանի որ պարային զույգերը առաջին հորիզոնականից իջնելուց հետո երբեք չեն բարձրանում պատվանդանի ամենաբարձր աստիճանի վրա։ Պարերի պատմության մեջ նման օրինակներ չեն արձանագրվել։ Իսկ նրանք ոչ միայն բարձրացան, բարձրացան բոլորից շատ տարիներով, ես կասեի՝ մնացած ամբողջ կյանքի համար։ Նրանք այնքան ստեղծագործ մարդիկ են, որ չեն կորցրել հետաքրքրությունը ինքնակազմակերպման, մարզման, ամեն ինչի նկատմամբ, երաժշտության, պարապմունքների, արվեստի, ինչը սովորաբար բարձունքների հասած պրոֆեսիանալների մոտ է, համարյա չես հանդիպի...»:

1992 թվականի փայլուն մրցաշրջանից հետո Կլիմովա/Պոնոմարենկո զույգը անցավ պրոֆեսիոնալ սպորտ։

Սպորտից հետո խմբագրել

1992 թվականի Աշխարհի առաջնությունից հետո հրաժեշտ տվեցին սիրողական սպորտաձևին։ Հանդես են եկել շոուներին, երկու անգամ զբաղեցրել են երկրորդ տեղը պրոֆեսիանալների միջև աշխարհի առաջնություններում։ 2003 թվականին նրանց անունները ներառվել են ամաշխարհային գեղասահքի փառքի սրահում[3]։

2007 թվականին Մարինան ամուսնու հետ մասնակցել է Ռոսիա 1-ի կազմակերպած հեռուստաշոուին՝ «Պարեր սառույցի վրա։ Թավշյա շրջան», որտեղ զույգ էր կազմել դերասան Անատոլի Ժուրավլյովի հետ[4]։

Ապրում է Սան Խոսեում՝ ԱՄՆ-ում, գեղասահքի երեխաների մարզիչ է։

Անձնական կյանք խմբագրել

1984 թվականից ամուսնացած է զուգընկերոջ՝ Սերգեյ Պոնոմարենկոյի հետ։ ՈՒնեն երկու տղա՝ Թիմ (ծնվ.՝ 1998) և Անտոն (ծնվ.՝ 2000): Անտոնը (Էնտոնի) նույնպես հանդես է գալիս պարեր սառույցի վրա ձևում Քիրստինա Կառռեյրայի հետ։ Ներկայացնում են ԱՄՆ։

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

Մրցումներ 1983 1984 1985 1986 1987 1988 1989 1990 1991 1992 1995 1996
Ձմեռային օլիմպիական խաղեր 3 2 1
Գեղասահքի աշխարհի առաջնություն 4 2 2 2 2 1 1 2 1
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 4 3 2 2 2 1 1 1 1
Գեղասահքի աշխարհի առաջնություն պրոֆեսիոնալների միջև 2 2

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Кира Иванова. Extras. Зимняя Спартакиада народов СССР 1978». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  2. Климова-Пономаренко - Красавица и чудовище(չաշխատող հղում)
  3. Марина Климова и Сергей Пономаренко приняты в Зал славы
  4. Танцы на льду. Бархатный сезон.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել