Մարիլեյդի Պաուլինո (իսպ.՝ Marileidy Paulino, հոկտեմբերի 25, 1996(1996-10-25)[1], Nizao, Peravia Province, Դոմինիկյան Հանրապետություն[2]), դոմինիկացի աթլետ, 2020 թվականի Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր 400 մետր մրցավազքում, աշխարհի կրկնակի չեմպիոն 4x400 մետր խառը փոխանցումավազքում (2022 թվական) և 400 մետր մրցավազքում (2023 թվական):

Մարիլեյդի Պաուլինո
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝իսպ.՝ Marileidy Paulino
Մասնագիտացում՝մարզիկ
Երկիր՝ Դոմինիկյան Հանրապետություն
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 25, 1996(1996-10-25)[1] (28 տարեկան)
Ծննդավայր՝Nizao, Peravia Province, Դոմինիկյան Հանրապետություն[2]
Հասակ՝172 սանտիմետր

Կենսագրություն և սպորտային կարիերա

խմբագրել

Ծնվել է 1996 թվականի հոկտեմբերի 25-ին Դոմինիկյան Հանրապետության Պերավիա նահանգի Նիզաո քաղաքում։

Սպորտով սկսել է զբաղվել դպրոցական տարիներին։ Զբաղվել է վոլեյբոլով և հանդբոլով, սակայն հետո վերջնականապես ընտրել է աթլետիկան:

Նրա ընտանիքը աղքատ էր, և այդ պատճառով նա առաջիկա ժամանակում աթլետիկայով զբաղվում էր ոտաբոբիկ։ 2021 թվականից նա ֆիզիկական դաստիարակություն է սովորում Սանտո Դոմինգոյի ինքնավար համալսարանում[3]։

Նա եֆրեյտոր է Դոմինիկյան ռազմաօդային ուժերում[4]։

2015 թվականին մասնակցել է Դոմինիկյան Հանրապետության III պատանեկան խաղերին՝ 100 մետր վազքում 12,70 միավորով նվաճելով արծաթե մեդալ՝ ներկայացնելով իր Պերավիա նահանգը։

2016 թվականին Սան Սալվադորում կայացած NACAC-ի մինչև 23 տարեկանների առաջնությունում նա զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը 100 մետր վազքում՝ 12.02 ժամանակով մրցավազքում և հինգերորդը եզրափակիչում՝ 11.98 ժամանակով։ Պաուլինոն վազել է 24.43 200 մ նախնական փուլում և 24.00 եզրափակիչում՝ զբաղեցնելով վեցերորդ հորիզոնականը[5]:

2017 թվականին մասնակցել է 200 մետր վազքում Թայպեյի ամառային ունիվերսիադայում, որտեղ 24.13 ժամանակով զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը, իսկ 23.95-ը՝ կիսաեզրափակիչում 11-րդ տեղը, սակայն եզրափակչի ուղեգիր չի նվաճել։ Նա հանդես է եկել նաև 4x100 մետր փոխանցումավազքում, սակայն նրա թիմը որակազրկվել է նախնական փուլում[6]։

2019 թվականին նա մասնակցել է աշխարհի առաջնությանը, սակայն չի կարողացել դուրս գալ եզրափակիչ։ Նույն թվականին նա նվաճել է երկու արծաթ և երկու բրոնզե մեդալ Ռազմական համաշխարհային խաղերում։ Նա մասնակցել է 200 մետր մրցատարածությունում՝ որակավորվելով 23,58 վազքով, 23,46՝ կիսաեզրափակչում և 23,18 եզրափակչում՝ նվաճելով արծաթե մեդալ[7]։

2020 թվականին Պաուլինոն աթլետիկայի ազգային ֆեդերացիայի կողմից արժանացել է «Տարվա լավագույն մարզիկ» մրցանակին[8]։

Տոկիոյի Օլիմպիադա 2020

խմբագրել

Օլիմպիական խաղերում նա երկու արծաթե մեդալ է նվաճել 400 մետր մրցավազքում և 4x400 մետր խառը փոխանցումավազքում[9]։

Նա դարձել է առաջին դոմինիկացի մարզուհին, ով Օլիմպիական խաղերում մեկից ավելի մեդալ է նվաճել։ Նա վազել է «Աստված իմ հույսն է, Ամեն» արահայտությամբ, որը գրված էր նրա սպորտային կոշիկների վրա[10]։

2023 թվականին Բուդապեշտում կայացած աթլետիկայի աշխարհի առաջնությունում Պաուլինոն ոսկի է նվաճել 400 մ վազքում՝ 48,76 ազգային ռեկորդով:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 World Athletics database
  2. 2,0 2,1 2,2 https://listindiario.com/el-deporte/2021/04/06/664510/marileidy-paulino-tiene-su-meta-a-largo-plazo-rescatar-ninos-huerfanos
  3. «Marileidy Paulino sueña con tener un gran debut en los Juegos Olímpicos». Արխիվացված է օրիգինալից 2021-08-06-ին. Վերցված է 2021-08-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Atletas dominicanos ganan plata y dos bronce en los juegos mundiales militares». Արխիվացված է օրիգինալից 2021-08-18-ին. Վերցված է 2021-08-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «IX CAMPEONATO / CHAMPIONSHIPS NACAC U23» (PDF). Արխիվացված է օրիգինալից 2021-07-31-ին. Վերցված է 2021-08-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «WOMEN'S 4X100M RELAY» (PDF). Արխիվացված է օրիգինալից 2021-08-06-ին. Վերցված է 2021-08-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «MARILEIDY PAULINO: NUEVO FENÓMENO EN EL CARIBE HISPANO». Արխիվացված է օրիգինալից 2021-08-06-ին. Վերցված է 2021-08-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Pirón optimista trabaja para ir a Tokio 2020». Արխիվացված է օրիգինալից 2021-08-06-ին. Վերցված է 2021-08-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Marileidy Paulino y Anabel Medina, primeras medallistas olímpicas de RD». Արխիվացված է օրիգինալից 2021-08-18-ին. Վերցված է 2021-08-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. ««Dios es mi esperanza. Amén», lo que está grabado en los tenis de correr de Marileidy Paulino». Արխիվացված է օրիգինալից 2021-08-14-ին. Վերցված է 2021-08-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիլեյդի Պաուլինո» հոդվածին։