Մարիել դե Սարնեզ
Մարիել դե Սարնեզ (ֆր.՝ Marielle Lebel de Sarnez, մարտի 27, 1951[2][3], Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ[1] - հունվարի 13, 2021[3][1], Pitié-Salpêtrière Hospital, Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[4]), ֆրանսիացի քաղաքական և պետական գործիչ, Եվրամիության և արտաքին գործերի նախարարին կից եվրոպական գործերի պատասխանատու նախարար (2017):
Մարիել դե Սարնեզ ֆր.՝ Marielle de Sarnez | |
![]() | |
Կուսակցություն՝ | Union for French Democracy? և Democratic Movement? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մարտի 27, 1951[2][3] |
Ծննդավայր | Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ[1] |
Վախճանի օր | հունվարի 13, 2021[3][1] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Pitié-Salpêtrière Hospital, Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | ֆր.՝ Marielle Lebel de Sarnez[1] |
Հայր | Olivier de Sarnez? |
Ամուսին | Philippe Augier? |
Զավակներ | Justine Augier? |
Կայք՝ | lalettredemarielledesarnez.eu |
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտելով բակալավրիատը, դարձել է Միշել Պոնիտովսկիի անկախ հանրապետականների շարժման քարտուղար:
1978 թվականին քաղաքական կարիերա է սկսել Ֆրանսիայի ժողովրդավարության միություն՝ աջակցելով Վալերի Ժիսկար դ'Էստենի նախագահական քարոզարշավին, ավելի ուշ աշխատել է ազգային կրթության նախարար Ֆրանսուա Բայրուի աշխատակազմում, իսկ 1993-1997 թվականներին գլխավորել է այն[5]:
1999 թվականին ընտրվել է Եվրոպական խորհրդարան, հետևողականորեն վերընտրվել է 2004, 2009 և 2014 թվականներին:
2001 թվականին ընտրվել է Փարիզի խորհրդի պատգամավոր 14-րդ ընտրատարածքից` Միություն ի պաշտպանություն Հանրապետության և Ֆրանսիայի ժողովրդավարության միության ցուցակով: 2006 թվականին դարձել է Ֆրանսիայի ժողովրդավարության միության Փարիզի բաժանմունքի նախագահ: 2007 թվականին պարտվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունները, 2008 թվականին վերընտրվել է մայրաքաղաքային խորհրդում Ժողովրդավարական շարժման ցուցակով և գլխավորել Փարիզի բաժանմունքը, սակայն 2010 թվականին վաղաժամկետ հանձնել է մունիցիպալ պատգամավորական պաշտոնը` որոշելով ամբողջությամբ նվիրվել եվրապատգամավորի գործունեությանը[6]:
Եղել է Ֆրանսիայի ժողովրդավարության միության նախագահ`է Ֆրանսուա Բայրունի տեղակալ, 2004 թվականին մասնակցել է Եվրոպական ժողովրդավարական կուսակցության ստեղծմանը։
2007 թվականին գլխավորել է Ֆրանսուա Բայրուի նախագահական արշավը:
2014 թվականին Փարիզի մունիցիպալ ընտրությունների ընթացքում աջակցել է Նատալի Կոսցյուշկո-Մորիզեին սոցիալիստ Անն Իդալգոյի հաղթանակը կանխելու անհաջող ձգտման մեջ[7]:
2014 թվականին կրկին ընտրվել է Փարիզի խորհրդի պատգամավոր, այժմ` 6-րդ ընտրատարածքից[8]:
2017 թվականի մայիսի 17-ին նշանակվել է Ֆիլիպի կառավարությունում եվրամիության և արտաքին գործերի նախարարին կից եվրոպական գործերի նախարարի պատասխանատու[9]:
2017 թվականի մարտի 22-ին Փարիզի դատախազությունը Մարիել դե Սարնեզի նկատմամբ հետաքննություն էր սկսել խորհրդարանական օգնականի ենթադրյալ կեղծ վարձույթի կապակցությամբ պաշտոնական դիրքը չարաշահելու կասկածանքով[10]:
2017 թվականի հունիսի 18-ին, խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում, նա ընտրվեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր` Փարիզի 11-րդ շրջանից, ստանալով ձայների 63,51%-ը, իր հանրապետական մրցակից Ֆրենսիս Սպիների 36,49%-ի դիմաց[11]:
2017 թվականի հունիսի 21-ին ժողովրդավարական շարժման առաջնորդ Ֆրանսուա Բայրուն և Մարիել դե Սարնեզը «Ֆրանսպրես» գործակալությանը հայտնել են Էդուարդ Ֆիլիպի` ընտրությունների արդյունքում ձևավորվող երկրորդ կառավարության մասնակցությունից հրաժարվելու մասին[12]:
ԸնտանիքԽմբագրել
Ամուսնալուծված է Դովիլի քաղաքապետ Ֆիլիպ Օժյեից, երկու երեխաների մայր է: Որդին` Օգոստոս Օժեն ըդգրկվել է «Առաջ, Հանրապետություն» կուսակցության ցուցակում` ըստ արտասահմանյան իններորդ ընտրատարածքի, և իր Թվիթթերի միջոցով տեղեկացրել է, որ դա սխալ է[13]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Fichier des personnes décédées
- ↑ 2,0 2,1 Répertoire national des élus — 2019.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 https://www.lemonde.fr/politique/article/2021/01/13/marielle-de-sarnez-infatigable-militante-du-courant-centriste-est-morte_6066171_823448.html
- ↑ 4,0 4,1 4,2 La députée et ancienne ministre Marielle de Sarnez est morte (ֆր.) — Paris: Bayard Presse, 2021. — ISSN 0242-6056; 2263-4894
- ↑ «Marielle de Sarnez - Gouvernement Édouard Philippe : qui sont les ministres de Macron» (ֆրանսերեն)։ Le Figaro։ 2017-05-18։ Վերցված է 2017-05-31
- ↑ «Marielle de Sarnez - Gouvernement : Marielle de Sarnez, vocation Europe» (ֆրանսերեն)։ Le Point։ 2017-05-17։ Վերցված է 2017-05-31
- ↑ «Marielle de Sarnez - Mouvement démocrate» (ֆրանսերեն)։ Le Point։ Վերցված է 2017-05-31
- ↑ «Marielle de Sarnez - Législatives : climat tendu à Paris pour Marielle de Sarnez» (ֆրանսերեն)։ Le Monde։ 2017-05-29։ Վերցված է 2017-05-31
- ↑ «La liste complète du gouvernement d’Edouard Philippe» (ֆրանսերեն)։ Le Monde։ 2017-05-17։ Վերցված է 2017-05-31
- ↑ «Marielle de Sarnez - Assistants parlementaires : visée par une enquête, Sarnez porte plainte» (ֆրանսերեն)։ Le Figaro։ 2017-05-30։ Վերցված է 2017-05-31
- ↑ «Second tour des législatives : Marielle de Sarnez (MoDem) élue députée dans la 11ème circonscription de Paris» (ֆրանսերեն)։ Europe 1։ 2017-06-18։ Վերցված է 2017-06-21
- ↑ Loris Boichot (2017-06-21)։ «François Bayrou et Marielle de Sarnez quittent le gouvernement» (ֆրանսերեն)։ Le Figaro։ Վերցված է 2017-06-21
- ↑ «Marielle De Sarnez, une fidèle de Bayrou aux Affaires européennes» (ֆրանսերեն)։ Les Echos։ 2017-05-17։ Վերցված է 2017-05-31
Արտաքին հղումներԽմբագրել
- «Marielle de Sarnez»։ Historique des législatures (ֆրանսերեն)։ Европейский парламент։ Վերցված է 2017-05-31
- «DE SARNEZ Marielle. Conseiller de Paris—6e arrondissement—Groupe UDI-Modem» (ֆրանսերեն)։ paris.fr։ Վերցված է 2017-05-31
- «Mme Marielle de Sarnez» (ֆրանսերեն)։ Национальное собрание Франции։ Վերցված է 2017-07-21