Մարիա Քորելլի (իտալ.՝ Maria Corelli, անգլ.՝ Marie Corelli, իրականում Մերի Մակկեյ (անգլ.՝ Mary Mackay); մայիսի 1, 1855(1855-05-01)[2][3][4], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 21, 1924(1924-04-21)[5][6], Ստրատֆորդ ըփոն Էյվոն, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի գրող: Իտալիայում ստացավ Քորելլի կեղծանունը:

Մարիա Քորելլի
անգլ.՝ Marie Corelli
Portrait of Marie Corelli.jpg
Ծննդյան անունանգլ.՝ Mary McKay և անգլ.՝ Mary Mackay[1]
Ծնվել էմայիսի 1, 1855(1855-05-01)[2][3][4]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էապրիլի 21, 1924(1924-04-21)[5][6] (68 տարեկան)
Վախճանի վայրՍտրատֆորդ ըփոն Էյվոն, Ուորիքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Գրական անունMary Corelli[7]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և վիպասան
Լեզուանգլերեն[2]
Ազգությունանգլիացիներ
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Marie Corelli Վիքիպահեստում

Կյանք և ստեղծագործությունԽմբագրել

Մարիա Քորելլին ծնվել է շոտլանդացի պոետ Չառլզ Մակկեյի ընտանիքում:

Քորելլիի առաջին գիրքը՝ «Վեպ երկու աշխարհների մասին» (անգլ.՝ «A Romance of Two Worlds», 1886), մեծ հաջողություն ունեցավ: Նրան հաջորդեցին «Վենդետտա», «Թելմա», «Վարավվա», «Սատանայի վիշտը» (անգլ.՝ «The sorrows of Satan», 1895) գրքերը: Վերջինս էկրանավորվել է Գրիֆիտի և Դրեյերի կողմից:

Մարիա Քորելլիի արձակը հագեցած է օկուլտական գաղափարներով՝ հիպնոս, հոգու վերաբնակեցում, աստղային մարմիններ և այլն[8]: Քորելլիի վեպերը համապատասխանում էին հասարակ ընթերցողի ճաշակին: 1890-ական թվականներին նրա գրքերը ավելի մեծ քանակով էին սպառվում, քան Քիփլինգի, Կոնան Դոյլի և Ուելսի ստեղագործությունները միասին վերցրած[9]:

Գրողի ստեղծագործությունները երբեմն քննադատվում էին հերոսների գռեհկության, վատորակ երկխոսությունների, սյուժեի ձգձգվելու պատճառով: Անգլիացի լուրջ քննադատները Քորելիին բացասաբար էին վերաբերվում, սակայն վիպասանը նրանց դեմ կատաղի պատերազմ էր սկսել: Ռուսաստանում գրողի անունը հայտնի դարձավ նախահեղափոխական շրջանում «Դրակուլայի» թարգմանության ժամանակ առաջացած խառնաշփոթության շնորհիվ: 1903 թվականին Սանկտ-Պետերբուրգում Բրեմ Սթոքերի կողմից հրատարակվեց Քորելլիի «Սատանայի վիշտը», իսկ 1912-1913 թվականներին Կապույտ ամսագրի հավելվածում Քորելլի անվան տակ լույս ընծայվեց Բրեմ Սթոքերի գրչին պատկանող «Վամպիր (Կոմս Դրակուլա)» վեպը:

Կյանքի վերջին տարիները Քորելլին անցկացրեց Ստրատֆորդ ըփոն Էյվոնում, որտեղ շատ ուժ և փող ծախսեց քաղաքի պատմական այն տեսքը վերականգնելու համար, որը նա ուներ Շեքսպիրի ժամանակ, այժմ Քորելլիի տանը գտնվում է Շեքսպիրյան ինստիտուտը: Քորելլին օժանդակել է փարավոնների անեծքների մասին լեգենդներ ստեղծելուն: 1923 թվականի ապիլին նա հրապարակեց նախազգուշացում նրա համար, որ «ամենախիստ պատիժը սպառնում է գերազմանի անկոչ հյուրին», այդ հրապարակումից մի քանի օր հետո մահացավ լորդ Քարնարվոն: Նրա հոդվածը տարածվեց թերթերում և Թութանհամոնի գերեզմանի նկատմամբ ունեցած հետաքրքրության շնորհիվ փարավոնների անեծքի ֆենոմենը դարձավ բոլոր լրատվամիջոցների սովորական նյութը:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել