Մարիա Սեֆիդարի
Ուշադրություն, այս հոդվածի տարեթվերն ու ամսաթվերը թարմացման կարիք ունեն։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են հին աղբյուրներ, հոդվածում որոշ տարեթվեր և ամսաթվեր բացակայում են (վերջին տարեթվեր, մահվան տարի և այլն) Դուք կարող եք օգնել նախագծին՝ ավելացնելով բացակայող տարեթվերը ըստ վստահելի աղբյուրների։ |
Մարիա Սեֆիդարի Ուիչի (իսպ.՝ María Sefidari Huici, 1982, Մադրիդ, Իսպանիա[1]), իսպանացի հոգեբան, մանկավարժ և հաղորդակցության ու իսպանական թվային մշակույթի գծով մասնագետ։ Ինտերնետում համագործակցային կառավարման և մշակութային արտադրության գծով փորձագետ, գիտելիքի և ազատ մշակույթի բնագավառի ակտիվիստ։ 2018 թվականի հուլիսի 20-ից Վիքիմեդիա հիմնադրամի նախագահն է։
Մարիա Սեֆիդարի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1982 |
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան |
Մասնագիտություն | ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստ և վիքիմեդիստ |
Զբաղեցրած պաշտոններ | Վիքիմեդիա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փոխնախագահ և գանձապահ |
Անդամություն | Վիքիմեդիա Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Մարիա Սեֆիդարին ծնվել է Մադրիդում։ Ավարտել է Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի հոգեբանության ֆակուլտետը և նույն համալսարանում ստացել կոմերցիայի և զբոսաշրջության մագիստրոսի կոչում։ 2014 թվականին եղել է TechweekWomenLeadershipFellows ծրագրի թոշակառու, որը նվիրված էր բիզնեսի և տեխնոլոգիաների ոլորտում երիտասարդ կանանց առաջնորդությանն աջակցելուն[2]։ 2015 թվականից համարվում է Խուան Կառլոսի անվան համալսարանի թվային հաղորդակցության, մշակույթի և քաղաքացիության բնագավառի մագիստրոսական ծրագրի պրոֆեսոր։
Ազատ գիտելիք և մշակույթԽմբագրել
Սեֆիդարին, որը Վիքիպեդիայում հայտնի է որպես Raystorm[3], Վիքիմեդիայի նախագծերին մասնակցել է 2006 թվականից։ Նա բացահայտել է Վիքիպեդիան, իր առանձին հարցազրույցներում, երբ իր կրտսեր քրոջը բացատրում էր, որ կա մի կայք, որը յուրաքանչյուրը կարող է գրել կամ խմբագրել[4]։ «Ամեն ինչ սկսվում է նրանից, երբ սկսում ես հետաքրքրվել որևէ թեմայով և շատ ժամեր ես տրամադրում հոդվածները բարելավելուն և տեսնում ես, որ գոյություն ունի Վիքիպեդիայի քաղաքականություն, որը պետք է բարեփոխվի»։ Կարճ ժամանակ անց նա սկսել է ԼԳԲՏ վիքի նախագիծ, այդ խմբերն ավելի տեսանելի դարձնելու և այդ թեմային առնչվող ամբողջ բովանդակությունը բարելավելու և կազմակերպելու նպատակով՝ ոգեշնչվելով նմանատիպ շարժումից, որը գոյություն ուներ հանրագիտարանի անգլերեն բաժնում[5]։
Հոդվածներ գրելու հետ մեկտեղ, Մարիան սկսեց իր գործունեությունը Վիքիմեդիա շարժման մեջ։ 2011 թվականին Մարիան դարձել է Վիքիմեդիայի հիմնադիրներից մեկն Իսպանիայում և կազմակերպության առաջին փոխնախագահը[6][7], իսկ 2015 թվականին միացել է Wikimujeres օգտատերերի խմբին, որը կենտրոնացած է կանանց արժանիքները գնահատելու և գենդերային բացը վերացնելու թեմաների վրա[8][9]։ Վիքիմեդիայում աշխատել է Հիմնադրամի խորհրդի մի քանի հանձնաժողովներում, այդ թվում՝ Անդամության կոմիտեում և Խորհրդի կառավարման կոմիտեում, որտեղ եղել է նախագահ։ 2013 թվականին ընտրվել է «Վիքիմեդիա» հիմնադրամի խորհրդի անդամ՝ դառնալով նրա անդամության մեջ ընտրված առաջին իսպանուհին։ Նա խորհրդի կազմում աշխատել է մինչև 2015 թվականը։
2016 թվականին միացել է «Վիքիմեդիա» հիմնադրամին՝ համայնքի կողմից հայտարարված մեկ տարի թափուր աշխատատեղում և ստանձնել կազմակերպության փոխնախագահի պաշտոնը։ Հաստատվել է որպես փոխնախագահ երկրորդ ժամկետով 2017 թվականին[9]։ Այդ տարիների ընթացքում մասնակցել է բազմաթիվ վերապատրաստման դասընթացների և միջոցառումների բաց և ազատ գիտելիքների[10] և Վիքիպեդիայի բովանդակության մեջ բազմազանություն և հավասարություն մտցնելու վերաբերյալ[11][12]։
2018 թվականի հուլիսին ընտրվել է Վիքիմեդիա հիմնադրամի նախագահ Վիքիմանիայի 14-րդ ամենամյա միջազգային կոնֆերանսում[13], իսկ 2019 թվականի օգոստոսին նորից վերընտրվել է[14]։
2020 թվականի մարտին Մարիան հայտարարել է, որ երեխայի է սպասում և 4 ամսով արձակուրդ է մեկնել։ Նատալյա Տիմկիվը նշանակվել է Վիքիմեդիա հիմնադրամի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար[15]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 https://wikimediafoundation.org/profile/maria-sefidari/
- ↑ «Chicago Womens leadership program | Techweek» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-20-ին։ Վերցված է 2018-07-19
- ↑ «Publicaron los resultados de las elecciones de la Fundación Wikimedia»։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-17-ին։ Վերցված է 2020-07-26
- ↑ «La Wikipedia al descubierto» (իսպաներեն)։ Վերցված է 2018-07-19
- ↑ «La española que ha llegado a vicepresidir Wikimedia defendiendo al colectivo LGBT» (իսպաներեն)։ Վերցված է 2018-07-19
- ↑ «Wikipedia: 10 años y 278 ediciones» (իսպաներեն)։ 2011-01-11։ Վերցված է 2018-07-19
- ↑ «Wikipedia como Herramienta de Aprendizaje basada en Nuevas Tecnologías»։ eventum.usal.es (իսպաներեն)։ Վերցված է 2018-07-19
- ↑ «Wikipedia se llena de nombres de mujer» (իսպաներեն)։ 2016-10-18։ Վերցված է 2018-07-19
- ↑ 9,0 9,1 «Board of Trustees - Wikimedia Foundation»։ foundation.wikimedia.org (անգլերեն)։ Վերցված է 2018-07-19
- ↑ «Iniciativa Open Data reivindica el papel y la importancia de los datos abiertos en la sociedad actual» (իսպաներեն)։ 2018-02-20։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-20-ին։ Վերցված է 2018-07-19
- ↑ «Nosotras creamos, nosotras editamos» (իսպաներեն)։ Վերցված է 2018-07-19
- ↑ «Mapping the feminist internet: the Whose Knowledge? campaign at the AWID Forum | GenderIT.org»։ www.genderit.org (անգլերեն)։ Վերցված է 2018-07-19
- ↑ «Wikimedia Foundation announces Tanya Capuano as new Trustee, alongside leadership appointments at 14th annual Wikimania – Wikimedia Blog»։ blog.wikimedia.org (անգլերեն)։ Վերցված է 2018-07-20
- ↑ «Wikimedia Foundation announces Shani Evenstein Sigalov as new Trustee, as well as leadership appointments at fifteenth annual Wikimania»։ Wikimedia Foundation (անգլերեն)։ 2019-08-16։ Վերցված է 2019-08-30
- ↑ «Minutes/2020-02 - Wikimedia Foundation Governance Wiki»։ foundation.wikimedia.org։ Վերցված է 2020-06-26