Մարիա Ռուբիո

կինոյի և թատրոնի մեքսիկացի դերասանուհի

Մարիա Ռուբիո (իսպ.՝ Maria de Jesus Rubio Tejero, սեպտեմբերի 21, 1934(1934-09-21)[1], Տիխուանա, Ստորին Կալիֆոռնիա - մարտի 1, 2018(2018-03-01)[1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2]), կինոյի և թատրոնի մեքսիկացի դերասանուհի։

Մարիա Ռուբիո
Ծնվել էսեպտեմբերի 21, 1934(1934-09-21)[1]
ԾննդավայրՏիխուանա, Ստորին Կալիֆոռնիա
Մահացել էմարտի 1, 2018(2018-03-01)[1] (83 տարեկան)
Մահվան վայրՄեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Լուիս Ռեյես դեla Մազա
Երեխա(ներ)Կլաուդիո Ռեյես Ռուբիո

Կենսագրություն խմբագրել

Մարիա Ռուբիոն ծնվել է 1934 թվականին Տիխուանայում՝ Օլայո Ռուբիոյի և Մարիի Տեխերոյի ընտանիքում։ եղել է ընտանիքի միակ երեխան։ 4 տարեկան հասակում աղջնակի մոտ սրտի հիվանդություն է հայտնաբերվել, որի պատճառով Մարիան մինչև 9 տարեկան չի կարողացել դպրոց գնալ, բայց տանը սովորել է գրել ու կարդալ։ 9 տարեկան հասակում ընդունվել է դպրոցի առաջին դասարան։ Դերասանուհին տուժել է նաև Իսպանիայի քաղաքացիական պատերազմի հետևանքներից, երբ ծնողների հետ արձակուրդն անց էր կացնում Սան Սեբաստիանում։ Պատերազմի հետևանքների պատճառով նրանք կարողացան վերադառնալ միայն 10 տարի անց։ 1947 թվականին, արագորեն տիրապետելով դպրոցական ծրագիրը, 13 տարեկանում կարողանում է ընդունվել Օքսֆորդ քոլեջ, իսկ ավելի ուշ՝ թատերական արվեստի դպրոց։ Շուտով նա դառնում է թատրոնի դերասանուհի, իսկ 1966 թվականին նկարահանվում է ֆիլմերում և հեռուստասերիալներում և այդ ժամանակից ի վեր նկարահանվել է շուրջ 45 նախագծերում։ Մեծ է Մարիա Ռուբիոյի ավանդը Մեքսիկայի կինոյի ասպարեզում։ Դերասանուհուն մեծ ժողովրդականություն է բերել «Կոլորինա» հեռուստասերիալում իշխող տիրուհու դերը։ 2011 թվականին դերասանուհին առողջական խնդիրների պատճառով թոշակի է անցել։ Մարիա Ռուբիոն հինգ անգամ առաջադրվել է TVyNovelas և ACE մրցանակների և արժանացել դրանցից չորսին։

Մահացել է 2018 թվականի մարտի 1-ին Մեխիկոյում։

Անձնական կյանք խմբագրել

40 տարի ամուսնացած է եղել գրող և սցենարիստ Լուիս Ռեյես դե Մազայի հետ (1932-2014), ունեցել են երկու երեխա` ռեժիսոր Կլաուդիո Ռեյես Ռուբիոն և Ադրիանա Ռուբիոն, սակայն երկար տարիներ երջանիկ ապրելուց հետո զույգն ամուսնալուծվել է։ Մարիա Ռուբիոյի զարմիկն է դերասան Ֆրանսիսկո Ռուբիոն։

Ֆիլմագրություն խմբագրել

Մեքսիկա խմբագրել

Televisa
  • 1969 թ. - Թուլություն
  • 1970 թ. - Սահմանադրություն՝ Մարիա
  • 1971 թ. - Իտալուհին ամուսնանում է՝ Ելենա
  • 1972 թ. - Անունս Մարտինա Սոլա է
  • 1973 թ. - Մշուշում՝ Սուսան
  • 1973 թ. - Երկնային Աննա՝ Նադիա
  • 1975 թ. - Կյանքի հրաշքը
  • 1977-1978 թթ. - Ռինա՝ Ռաֆայելա
  • 1978 թ. - Խելահեղ շաբաթ
  • 1978 թ. - Բոցավառվող կրքեր՝ Լիդիա
  • 1980 թ. - Կոլորինա՝ Ամի
  • 1981 թ. - Ծննդի իրավունք՝ Կլեմենսիա
  • 1984 թ. - Դու իմ ճակատագիրն ես՝ Ուրսուլա
  • 1986-1987 թթ. - Գայլի որջ՝ Կատալինա Կրիլ դե Լարիոս
  • 1994 թ. - Բյուրեղյա կայսրություն՝ Լավիա Արիսմենդի դե Լոմբարդո
  • 1997 թ. - Սիրելի թշնամի՝ Ռեյնալդա
  • 1997 թ. - Մայրական զգացմունք՝ Սարիտայի մայր
  • 1999 թ. - Գնրուական սեր՝ Իզոլդա
  • 1999-2000 թթ. - Կրքի լաբիրինթոս՝ Օֆելյա
  • 2001-2002 թթ. - Սալոմեի կիրք՝ Լուկրեսիա Մոնտեսինո
  • 2002-2003 թթ. - Ողջույն, երեխաներ
  • 2006 թ. - Կրքի երկու կողմերը՝ Գրասիելա
  • 2005-2011 թթ. - Հարևաններ (4 եթերաշրջան)
  • 2008 թ. - Ռոզա Գվադալուպե (6 եթերաշրջան) - Քրիստինիտա
Հեռուստաֆիլմեր
  • 1990 թ. - Երկկողմ հայելի՝ տատիկ
Ֆիլմեր
  • 1979 թ. - Քառասուն տարի առանց սեքսի՝ Էմիլյա
  • 1981 թ. - Ինչու է դժվար սեր գտնելը
  • 1998 թ. - Օրենքից դուրս

Գերմանիա խմբագրել

  • 1981 թ. - Արյունոտ լուսին (Իսապանիայի հետ համատեղ)՝ Մարիա Գոնսալես

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել