Մարիա Ուևիչ Գալետովիչ
Մարիա Ուևիչ Գալետովիչ (խորվ.՝ Marija Ujević-Galetović,հոկտեմբերի 20, 1933, Զագրեբ, Sava Banovina, Հարավսլավիայի Թագավորություն - մարտի 13, 2023, Զագրեբ, Խորվաթիա), ժամանակակից խորվաթացի քանդակագործ, ով միաժամանակ զբաղվում է գեղանկարչությամբ։ Ապրում և աշխատում է Զագրեբում։
Մարիա Ուևիչ Գալետովիչ խորվ.՝ Marija Ujević-Galetović | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1933 |
Ծննդավայր | Զագրեբ, Sava Banovina, Հարավսլավիայի Թագավորություն |
Վախճանվել է | մարտի 13, 2023 (89 տարեկան) |
Մահվան վայր | Զագրեբ, Խորվաթիա |
Քաղաքացիություն | Խորվաթիա և ՀՍՖՀ |
Կրթություն | Արուեստի և գծագրութեան կեդրոնական դպրոց |
Մասնագիտություն | քանդակագործ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա[2] |
Marija Ujević-Galetović Վիքիպահեստում |
Արվեստ
խմբագրելՄարիա Ուևիչ Գալետովիչի աշխատանքների գերակշռող մասը դիմանկարներ ու քանդակներ են։ Նա քանդակագործություն է սովորել Լոնդոնի արվեստի և դիզայնի կենտրոնական դպրոցում։ 1987 թվականից դասավանդում է զագրեբյան Գեղարվեստի ակադեմիայում, որտեղ 1995 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ Բացի այդ, Ուևիչ Գալետովիչը Խորվաթիայի գիտության և արվեստի ակադեմիայի ակտիվ անդամ է[3]։
Մարիա Ուևիչ Գալետովիչը մի շարք քանդակների հեղինակ է, այդ թվում` Վրսար, Վիրովիտիցա, Զագրեբ, Մարիա -Բիստրիցա, Սին, Ցրես, Ռիեկա, Օսյեկ, Լաբինա, Վիսոկո, Բիխաչ և Նովի- Սադ քաղաքներում։ Ի թիվս նրա հրապարակային քանդակների առավել հայտնի են` Միրոլավ Կրլեժեի հուշարձանը Օսեյկում, Միրոլավ Կրլեժեի հուշարձանը Զագրեբում, Ագուստ Շենոնի հուշարձանը Զագրեբում, Վազողը` Սավա գետի ափին, Զագրեբում, Ֆրանե Պետրիչի հուշարձանը Ցրեսում, Յակով Գոտովացի հուշարձանը Օսորում, Ստորիյա Պոպովիչի հուշարձանը Նովի Սադում[4]։
Ուևիչ Գալետովիչը բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ է ունեցել Խորվաթիայում և նրա սահմաններից դուրս, այդ թվում` Ֆորումի պատկերասրահում (Զգրեբ, 1980 և 1992 թվականներ), Սեբաստյան պատկերասրահում (Դուբրովնիկ, 1981), Սեբաստյան պատկերասրահում (Բելգրադ, 1984), Ex Granai della Repubblica a Zitellelle (Վենետիկ, 1991), Հռոմի ֆրանսիական ակադեմիայում, Մեդիչիի ամառանոցում (Հռոմ, 1991), HDLU (Զագրեբ, 2005), Իտալիայի խորվաթական դեսպանատանը (Հռոմ, 2009) և Մոչիբոբ պատկերասրահում (Զագրեբ, 2010)։
Մրցանակներ
խմբագրել- Մրցանակ Գյուղացիական ապստամբության հուշարձան նախագծի համար (Զագրեբ, 1970).
- Մրցանակ Կոզարեի հուշարձան նախագծի համար (Սարաևո, 1971).
- Առաջին մրցանակ Ավգուստ Ցեսարեցու հուշարձանի համար (Զագրեբ, 1973).
- Մրցանակ Միրոսլավ Կրլեժեի հուշարձանի համար
- Զագրեբյան սալոնի մրցանակ (Զագրեբ, 1982).
- Խորվաթական մրցանակ` երեք տարի քանդակագործության ոլորտում (Զագրեբ, 1986).
- ՄրցանակԱուգուստ Շենոայի հուշարձան-ի համար (Զագրեբ, 1987).
- Զագրեբ քաղաքի մրցանակ (Զագրեբ, 1989).
- Զագրեբյան սրահի մրցանակ (Զագրեբ, 1990).
Գրականություն
խմբագրել- Banov, Ivo Šimat, Marija Ujević Galetović (Kontura, 2007).
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.zagreb.hr/u-1989-godini-za-1988-godinu/28623
- ↑ Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա — 1866.
- ↑ Croatian Academy of Sciences and Arts Official Website Արխիվացված 2011-07-21 Wayback Machine, (accessed, 21/02/2011).
- ↑ Dugandžija, Mirjana (2002 թ․ փետրվարի 26). «'Sve što znam o Evi' - Aktovi Marije Ujević» ["All I know about Eve" - Marija Ujević nudes] (Croatian). Nacional. Արխիվացված օրիգինալից 2 июля 2012-ին. Վերցված է 26 марта 2018-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումնր
խմբագրել- Nina Ožegović (3 сентября 2007). «Kiparstvo nije samo za muškarce» [Sculpting isn't just for men] (хорв.). Nacional. Արխիվացված օրիգինալից 11 июля 2012-ին. Վերցված է 26 марта 2018-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Ուևիչ Գալետովիչ» հոդվածին։ |