Մարիա Կոժևնիկովա
Մարիա Ալեքսանդրովնա Կոժևնիկովա (ռուս.՝ Мари́я Алекса́ндровна Коже́вникова, նոյեմբերի 14, 1984[1], Մոսկվա, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի, Ռուսաստանի Դաշնության VI գումարման Պետդումայի պատգամավոր, հասարակական գործիչ։
Մարիա Կոժևնիկովա | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 14, 1984[1] (39 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (2006) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի, քաղաքական գործիչ, հեռուստահաղորդավարուհի և Պետական Դումայի անդամ |
Ծնողներ | հայր՝ Aleksandr Kozhevnikov? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Young Guard of United Russia? և 6th State Duma of the Russian Federation? |
Մարիա Կոժևնիկովա՝ Վիքիպահեստ | |
Կենսագրություն
խմբագրելՄարիա Կոժևնիկովան ծնվել է 1984 թվականի նոյեմբերի 14-ին խորհրդային հոկեյիստ, Օլիմպիական խաղերի երկակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Ալեքսանդր Կոժևնիկովի և անգլերենի ուսուցչուհի Մարգարիտա Կոժևնիկովայի ընտանիքում։ Նրա պապը՝ Վալենտին Նիկոլաևիչ Տրոֆիմովը (1923-2013), եղել է գեներալ-մայոր։
Մարիա Կոժևնիկովան սպորտի վարպետ է գեղարվեստական մարմնամարզությունից, Մոսկվայի չեմպիոն։
2001 թվականին Մարիա Կոժևնիկովան նկարահանվել է ռուսական Лицей խմբի «Ты станешь взрослой» երգի տեսահոլովակում[2]։ 2002 թվականին նա պիտի ընտրություն կատարեր «Любовные истории» խմբի անդամ դառնալու և թատերական ինստիտուտ ընդունվելու միջև։ Մարիան ընտրում է կրթությունը և ընդունվում Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ[3]։ 2005 թվականին, երբ դեռ սովորում էր ինստիտուտում, Մարիան սկսել է դերասանական կարիերան՝ մասնակցելով մասսայական տեսարանների ու կատարելով երկրորդական դերեր։ Թատերական ինստիտուտն ավարտել է 2006 թվականին[4]։
2009 թվականի սեպտեմբերին «Playboy» ամսագիրը հրապարակել է Մարիա Կոժևնիկովայի ութ նկարներ, որոնցից հինգում նա մերկ է[5][6][7]։
Կարիերան կինոյում
խմբագրել2008 թվականին Մարիա Կոժևնիկովան «Բորոդին։ Գեներալի վերադարձը» սերիալում մարմնավորել է Իրինային՝ անապաստան մի աղջկա, ով ծնողների մահից հետո մնում է կրտսեր ողբոր հետ մենակ։
2009 թվականին Մարիա Կոժևնիկովան նկարահանվել է «Կրեմլի կուրսանտները» (ռուս.՝ «Кремлёвские курсанты») սերիալում՝ մարմնավորելով Աննա Պրոխորովային՝ կուրսանտներից մեկի կնոջը, ով հանուն ամուսնու կարիերայի զոհում է իրենը։ 2010 թվականին Կոժևնիկովան կատարում է Վիկայի դերը «Մութ աշխարհ» լիամետրաժ ֆանտաստիկ ֆիլմում, իսկ 2011 թվականին «Հարսանիք փոխարինումով» (ռուս.՝ «Свадьба по обмену») ֆիլմում՝ կատարում է Քրիստինայի դերը։
«Ունիվեր» սերիալում Մարիա Կոժևնիկովան հինգ եթերաշրջան (երեք տարի) մարմնավորել է[8] շիկահեր Ալլա Գրիշկոյին, ով փնտրում էր հարուստ ամուսին, սակայն ի վերջո հասկանում է, որ փողը չէ գլխավորը, սիրահարվում է ուսանողի և տեղավորվում աշխատանքի։ Ըստ Մարիա Կոժևնիկովայի՝ այդ դերը նա հեշտությամբ չի կատարել. ինքն ստիպված է եղել կես տարի հետևել Մոսկվա եկած ուսանողուհիների վարքին, որպեսզի կարողանա կատարել այն[9]։
2012 թվականին Կոժևնիկովան «Նորապսակներ» լիամետրաժ ֆիլմում մարմնավորել է Կատյային, «Սկլիֆոսովսկի» սերիալում՝ բուժքույր Անյային, «Օ. Կ. գանձը» (ռուս.՝ «Сокровища О. К.») պատմական-արկածային ֆիլմում՝ չարագործ Դայանային, իսկ Քաղաքացիական պատերազմին նվիրված «Կարմիր լեռներ» սերիալում կատարել է Ժենյայի գլխավոր դերը։
2015 թվականին Մարիա Կոժևնիկովան նկարահանվել է «Գումարտակ» ֆիլմում. Նատալյա Տատիշչևայի դերը կատարելու համար նա սափրել է գլուխը։ Այդ դերի համար Կոժևնիկովան արժանացել է «Ոսկե արծիվ» մրցանակի «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում։
Անձնական կյանք
խմբագրել2013 թվականի օգոստոսի վերջին Մարիա Կոժևնիկովան ու գործարար Եվգենի Վասիլևը[10] պսակադրվել են Նիցցայի Նիկոլաևյան մայր տաճարում[11][12]։ 2014 թվականի հունվարի 19-ին[13] նրանք որդի են ունեցել, ում կոչել են Իվան[14][15]։ 2015 թվականի հունվարի 26-ին ծնվել է նրանց երկրորդ որդին՝ Մաքսիմը[10][16][17], իսկ 2017 թվականի հուլիսի 19-ին երրորդը՝ Վասիլին[18][19]։
Հասարակական և քաղաքական գործունեություն
խմբագրելԸստ «Комсомольская правда» թերթի՝ Մարիա Կոժևնիկովան 2011 թվականին ընդունվել է «Միասնական Ռուսաստանի երիտասարդական գվարդիա»[20]։ 2011 թվականին նա Համառուսական ժողովրդական ճակատի (ռուս.՝ Общероссийский народный фронт) անդամ ու վստահված անձ[21]։ «Միասնական Ռուսաստանի երիտասարդական գվարդիայի» հասարակական խորհրդի անդամ է[22]։ 2011 թվականի հուլիսին Համառուսական ժողովրդական ճակատի կողմից առաջադրվել է ՌԴ Պետդումայի պատգամավորի թեկնածու և մասնակցել «Միասնական Ռուսաստանի» ներկուսակցական ընտրություններին Տոմսկում[23][24]։
2011 թվականի հոկտեմբերի 1-ից Մարիա Կոժևնիկովան Ռուսաստանի Մոսկվայի մարզի Պուշկինի շրջանի Զելենոգրադսկի բնակավայրում տեղակայված № 39 մանկատան հոգաբարձուների խորհրդի անդամ է[25]։
2011 թվականի դեկտեմբերին ընտրվել է ՌԴ Պետդումայի VI գումարման պատգամավոր «Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմից։ Պետդումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի անդամ է[26]։ Եղել է № 292521-6 «Ռուսաստանի Դաշնության՝ տեղեկատվական-հեռահաղորդակցման ցանցերում մտավոր իրավունքների պաշտպանությունը վերաբերող օրենսդարական ակտերում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի նախաձեռնողներից մեկը[27]։
2014 թվականին Մարիա Կոժևնիկովան եղել է 88-րդը «Ռուսաստանի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկում», որ կազմել են «Огонёк» ամսագիրը, «Эхо Москвы» ռադիոկայանն ու Ինտերֆաքս գործակալությունը[28]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2005 | ս | Փաստաբան 2 | Адвокат 2 | քարտուղարուհի |
2005 | ս | Ռուբլյովկա Live | Рублёвка Live | էպիզոդիկ դեր |
2006 | ս | Волчица | Օլեսյա (153-րդ սերիայից) | |
2006 | ս | Здрасьте, я ваше папо! | Նաստյա | |
2006-2007 | ս | Ո՞վ է տանտերը | Кто в доме хозяин? | Նատաշա |
2006 | ֆ | Պարի՛ր... | Танцуй… | Ստասյա |
2006-2012 | ս | Դետեկտիվներ | Детективы | Մարինա |
2007 | ս | Կատաղածը | Бешеная | էպիզոդիկ դեր |
2007 | ս | Այնքան աննկատ | Вся такая внезапная | Կատյա |
2007 | ս | Աստվաշային շնորհ | Дар Божий | Լենա Կլեշչ, բուժքույր |
2007 | ս | Դեղին վիշապ | Жёлтый дракон | Յանա |
2007 | ս | Սեր դանակի սայրին | Любовь на острие ножа | Դաժա, Լաուրայի ընկերուհին |
2007 | ս | Տուրեցկու քայլերգը (4-րդ եթերաշրջան) | Марш Турецкого | Մաշա |
2007 | ս | Երջանկության իրավունք | Право на счастье | Լիզա |
2007 | ֆ | Մնաք բարով, բժիշկ Չեխով | Прощайте, доктор Чехов! | Котик |
2007 | ս | Խնամախոսը | Сваха | Սվետլանա |
2007 | ֆ | Տերերի ծառան | Слуга государев | պալատական կին |
2007 | ս | Դատական սյունակ | Судебная колонка | աղջիկ |
2007 | ֆ | Երեքը և Սնեժինկան | Трое и Снежинка | մոդել |
2008 | ս | ГИБДД и т. д. | Ռիտա | |
2008 | ս | Երկու քույր | Две сестры | Իրինա |
2008 | ֆ | Աղջիկը | Девочка | Դինա |
2008 | ֆ | Դուստրը | Дочка | էպիզոդիկ դեր |
2008 | ս | Այնուամենայնիվ ես սիրում եմ.. | И всё-таки я люблю… | Բարբի, մարմնավաճառ |
2008 | ֆ | Անկոչները | Непрощённые | էպիզոդիկ դեր |
2008 | ֆ | Հինգ քայլ ամպերի վրա | Пять шагов по облакам | հաղորդավարուհի |
2008 | ս | Սրտակերները | Сердцеедки | Լիկա Զերնովա |
2008-2011 | ս | Ունիվեր | Универ | Ալլա Գրիշկո |
2009 | ս | Կրեմլի կուրսանտներ | Кремлёвские курсанты | Աննա Պրոխորովա |
2010 | ֆ | Մութ աշխարհ | Тёмный мир | Վիկա |
2010 | ս | Ճակատագրի նվերը | Подарок судьбы | Նաստյա |
2011 | ֆ | Հարսանիք փոխարինումով | Свадьба по обмену | Քրիստինա |
2012 | ֆ | Духless | մոդել Էլվիրա | |
2012 | ֆ | Նորապսակներ | Молодожёны | Կատյա |
2012 | ս | Սկլիֆոսովսկի | Склифосовский | Անյա |
2013 | ֆ | Օ. Կ. գանձը | Сокровища О. К. | Դայանա Ջոնս |
2013 | ս | Կարմիր լեռներ | Красные горы | Ժենյա |
2015 | ս | Հավատում եմ, չեմ հավատում | Верю не верю | Վասիլիսա Կրեմնյովա |
2015 | ֆ | Գումարտակ | Батальонъ | Նատալյա Տատիշչևա |
2015 | ֆ | Սպորտ առանց սահմանների | Спорт без границ | Նադեժդա Սմիրնովա |
2017 | ս | Մահապատժի ենթարկել չի կարելի ներել | Казнить нельзя помиловать | Նինա Կոլոսովա |
2018 | ֆ | Սոբիբոր | Собибор | Սելմա |
Դերեր ներկայացումներում
խմբագրել- 2010 – «Курсантский блюз» – Ռովենա, «Լեկուր» թատերական գործակալություն[29]
- 2012 – «Վերոնիկան որոշում է մահանալ» – Վերոնիկա, Յուրի Վասիլևի թատրոն[30]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Клип на песню группы Лицей «Ты станешь взрослой»
- ↑ «Мария Кожевникова. В моей власти Караван историй». 7days.ru. 2010. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Мария Кожевникова на сайте voikovskii.ru
- ↑ «Голая Мария Кожевникова в сентябрьском PLAYBOY (8 ФОТО)». life-star.ru. 2009. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Stewart, Will (2011 թ․ դեկտեմբերի 16). «Vladimir Putin appoints Playboy bunny Maria Kozhevnikova to parliament» (անգլերեն). Daily Mail. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Российский лидер дал красотке из "Плейбоя" депутатский мандат». ИноПресса. 2011 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Мария Кожевникова уходит из «Универа» Արխիվացված 2011-06-07 Wayback Machine, news.bcm.ru, 17 мая 2011
- ↑ Мария Кожевникова: «Делала всё, чтобы зритель поверил, что Алла Гришко существует» // Телепроект «Правда 24» канала «Москва 24», 24 апреля 2013
- ↑ 10,0 10,1 «Актриса и депутат Мария Кожевникова родила в Москве второго сына». newsru.com. 2015 թ․ հունվարի 28. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
- ↑ «28-летняя Мария Кожевникова обвенчалась в Ницце в присутствии 12 гостей» (ռուսերեն). ru.TSN.ua. 10 сентября 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Елена Лаптева. (9 сентября 2013). «Мария Кожевникова обвенчалась в платье, сшитом без единой примерки!» (ռուսերեն). Комсомольская правда. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Мария Кожевникова впервые показала новорожденного сына Արխիվացված 2014-03-20 Wayback Machine // wday.ru, 20 марта 2014
- ↑ «ddeti».
- ↑ Мария Кожевникова назвала первенца Иваном на сайте onlynew.info, 19 марта 2014
- ↑ Надежда Томина. Стало известно, как Мария Кожевникова назвала второго сына Արխիվացված 2015-02-13 Wayback Machine // bimru.ru, 12 февраля 2015
- ↑ правды», Ася ЗУБ | Сайт «Комсомольской (2015 թ․ հունվարի 28). «Мария Кожевникова родила второго сына в день рождения мужа». KP.RU - сайт «Комсомольской правды» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Мария Кожевникова спустя год после родов раскрыла имя третьего ребенка» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Сыновья Марии Кожевниковой перевоплотились в героев мультфильма - Новости - Mail Дети
- ↑ «Мария Кожевникова поменяет «Универ» на Госдуму // KP.RU». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Официальный сайт Общероссийского народного фронта». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Официальный сайт ВОО «Молодая Гвардия Единой России»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ ЕР и ОНФ заканчивают прием заявок на участие в праймериз // «РИА Новости»
- ↑ Список депутатов Госдумы, выдвинутых Общероссийским народным фронтом Արխիվացված 2012-10-25 Wayback Machine на официальном сайте Общероссийского народного фронта
- ↑ Кирилл Щитов и Мария Кожевникова вошли в Попечительский совет Детдома № 39 Արխիվացված 2016-06-17 Wayback Machine // molgvardia.ru, 1 октября 2011
- ↑ «Состав комитета по культуре ГД РФ» (ռուսերեն). Государственная Дума Федерального Собрания РФ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ «Законопроект № 292521-6» (ռուսերեն). Государственная Дума Федерального Собрания Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 18-ին.
- ↑ http://www.kommersant.ru/doc/2415496 Рейтинг «100 самых влиятельных женщин России» журнала «Огонёк»
- ↑ «Курсантский блюз» (ռուսերեն). www.afisha.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Вероника решает умереть» (ռուսերեն). www.afisha.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Կոժևնիկովա Մարիա Ալեքսանդրովնա, ՌԴ Պետդումայի կայք (ռուս.)
- На день рождения Мария Кожевникова получила платье богини и семейную реликвию
- Мария Кожевникова, биография
- Мария Кожевникова: «Меня все хотят выдать замуж!», utro.ru, 22 апреля 2011
- Мария Кожевникова: о карьере, венчании и подарках судьбы. Интервью на сайте 7 Дней
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Կոժևնիկովա» հոդվածին։ |