Մարիա Զենտարա-Մալևսկայա

Մարիա Զենտարա-Մալևսկայա (լեհ.՝ Maria Zientara-Malewska, գրական անունը՝ Էլժբետա Ռաֆալսկայա, սեպտեմբերի 4, 1894(1894-09-04), Brąswałd, Gmina Dywity, Olsztyn County, Warmian-Masurian Voivodeship, Լեհաստան - դեկտեմբերի 9, 1973(1973-12-09) կամ հոկտեմբերի 2, 1984(1984-10-02)[1], Օլշտին, Լեհաստան), լեհ բանաստեղծուհի, գրող, հասարակական գործիչ։

Մարիա Զենտարա-Մալևսկայա
լեհ.՝ Maria Zientara-Malewska
Ծննդյան անունլեհ.՝ Maria Zientara
Ծնվել էսեպտեմբերի 4, 1894(1894-09-04)
ԾննդավայրBrąswałd, Gmina Dywity, Olsztyn County, Warmian-Masurian Voivodeship, Լեհաստան
Վախճանվել էդեկտեմբերի 9, 1973(1973-12-09) (79 տարեկան) կամ հոկտեմբերի 2, 1984(1984-10-02)[1] (90 տարեկան)
Վախճանի վայրՕլշտին, Լեհաստան
ԳերեզմանMunicipal Cemetery in Olsztyn
Մասնագիտությունբանաստեղծուհի, ուսուցչուհի, հայրենագետ, գրող, adult educator և քաղաքական գործիչ
Լեզուլեհերեն
Քաղաքացիություն Լեհաստան
ԱնդամակցությունԼեհաստանի գրողների միություն
ԿուսակցությունԺողովրդական կուսակցություն
Պարգևներ
Pro Ecclesia et Pontifice Ժողովրդական Լեհաստանի շինարարների շքանշան Ծառայության ոսկե խաչ Լեհաստանի վերածննդի շքանշանի սպա Լեհաստանի վերականգնման շքանշանի ասպետ և Ժողովրդական Լեհաստանի 10-րդ տարեդարձի մեդալ
Կայքzientaramalewska.pl
 Bust Maria Zientara-Malewska in Brąswałd Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1926 թվականին Կրակովում ավարտել է մանկավարժական դասընթացները։ 1921-1923 թվականներին Ալլենշտեյնում (այժմ՝ Օլիշտին) աշխատել է «Gazetа Olsztyńskа» թերթի խմբագրությունում։ 1926-1931 և 1933-1939 թվականներին զբաղվել է ուսուցչությամբ։ Եղել է Գերմանիայի լեհերի միության, Օլշտինի լեհական կաթոլիկ դպրոցների ընկերության, Բեռլինի լեհական ընկերությունների միության գործիչ։ 1939-1945 թվականներին եղել է հիտլերյան Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբարի կալանավոր։ 1945 թվականից բնակվել է Օլշտինում։ 1952 թվականից եղել է «Վարմիայի և Մազուրովի խոսքը» (Słowo na Warmii i Mazurach) շաբաթաթերթի և նրա կիրակնօրյա հավելվածի՝ Słowо Powszechne-ի կազմակերպիչներից մեկը[2]։

Ստեղծագործական ուղի խմբագրել

1952 թվականից եղել է Լեհաստանի գրողների միության անդամ։ 1920 թվականին հրատարակել է Pory roku բանաստեղծությունների ժողովածուն։ Միջպատերազմական ժամանակահատվածում Զենտարի Մալևսկայայի պոեզիան տպագրվում էր Գերմանիայում հրատարակվող բոլոր լեհական թերթերում։ Նրա ստեղծագործություններն ընդգրկվել են Warmia i Mazury և Nasi poeci անթոլոգիաներում։ 1945 թվականից հետո լույս են տեսել բանաստեղծուհու ավելի քան 20 գրքեր։ Իր ստեղծագործական ժառանգության մեջ բանաստեղծուհին արտահայտել է Վարմիայի տարածաշրջանում լեհերի ինքնորոշման համար մղվող պայքարը, այդ թվում՝ մշակութային և ժողովրդական բանահյուսության բնագավառում։ Նրա որոշ ստեղծագործություններ գրվել են տեղական բարբառով[3][4]։

Ընտրյալ երկեր խմբագրել

  • Legendy dwóch rzek (1955)
  • Warmio moja miła (1959)
  • To nie ballada, to prawda! (1976)
  • Na warmińską nutę (1982)
  • Dla mego ludu śpiewać chcę (1983)
  • Płonące krzaki nad Obrą (1961)
  • Złotowszczyzna (1972)
  • Śladami twardej drogi (1966)
  • Pieśni Warmianki (1963)
  • Miłość prostego serca (1985)
  • Baśnie znad Łyny (1970)
  • Miłość prostego serca. Wiersze religijne (1985)
  • Wieś nad łąkami (1988)

Պարգևներ խմբագրել

  • Ծառայության ոսկե խաչ (1955)
  • Ժողովրդական Լեհաստանի 10-ամյակի մեդալ (1955)
  • Լեհաստանի Վերածննդի շքանշանի սպայական խաչ (1959)
  • Ժողովրդական Լեհաստանի շինարարների շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. «Maria Zientara-Malewska – LEKSYKON KULTURY WARMII I MAZUR». leksykonkultury.ceik.eu. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.
  3. Paweł WaligóraMARIA ZIENTARA-MALEWSKAWYBITNA OSOBOWOŚĆLITERACKA MOJEGO REGIONU
  4. «Maria Zientara-Malewska - Wspomnienia z Ravensbrück - zbiór pieśni i wierszy o tematyce wojennej z historycznym komentarzem». www.sww.w.szu.pl. Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Զենտարա-Մալևսկայա» հոդվածին։