Մարիա Միրոսլավա Բարտուսուվնա (լեհ.՝ Maria Mirosława Bartusówna, հունվարի 10, 1854(1854-01-10), Լվով, Ավստրիական կայսրություն - նոյեմբերի 5, 1885(1885-11-05), Լվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), լեհ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ։

Մարիա Բարտուսուվնա
Ծնվել էհունվարի 10, 1854(1854-01-10)
ԾննդավայրԼվով, Ավստրիական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 5, 1885(1885-11-05) (31 տարեկան)
Վախճանի վայրԼվով, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
ԳերեզմանԼիչակիվ գերեզմանատուն
Գրական անունMarja B.
Մասնագիտությունբանաստեղծուհի և գրող
Լեզուլեհերեն
Քաղաքացիություն Լեհաստան
 Maria Bartusówna Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարիա Բարտուսուվնան ծնվել է 1854 թվականին Լվովում, նկարչի ընտանիքում։ Մեծացել է ծանր նյութական պայմաններում։ Վաղ տարիքում որբացել է, մեծացել է հարազատների խնամակալության ներքո։

Միայնակ, զրկված ընկերական շփումներից, շատ է կարդացել, և ի վերջո ինքն էլ է սկսել բանաստեղծություններ գրել։ 15 տարեկանում Մարիան հեռացել է հարազատներից, մեկնել Կոլոմիա, աշխատանք գտնելու համար։ Այստեղ ծանոթացել է կրթության զարգացման հարցերով զբաղվող հասարակական ակտիվիստների, լրագրողների և գրողների հետ։ Զբաղվել է կրթական գործունեությամբ, մասնակցել սիրողական թատրոնի ներկայացումներին։

Գրական հաջողությունը, սակայն, բանաստեղծին բավարար կենսապահովություն չի բերել։ 1876 թվականին Բարտուսուվնան միացել է ֆրիդրիխ ֆրյոբելի մանկավարժական գաղափարների կողմնակիցների շարժմանը։ 1876-1878 թվականներին աշխատել է մանկատներում։ Քննություններ հանձնելուց հետո 1878-1882 թվականներին գյուղական դպրոցներում աշխատել է ժողովրդական ուսուցիչ։ Վատ առողջական և ծանր աշխատանքային պայմանները ստիպել են նրան վերադառնալ Լվով, որտեղ Բարտուսուվնան համագործակցել է մի շարք լեհական ամսագրերի և թերթերի, մասնավորապես` «Dziennik Mód» (Կրակով), «Tydzień» (Լվով) և «Ognisko Domowe» (Վարշավա) հետ։

Կյանքի վերջում տառապել է տուբերկուլյոզից։ Մահացել է Լվովում, թաղված է Լիչակիվ գերեզմանոցում։

Գործունեություն խմբագրել

1870 թվականին հրատարակվել է Բարտուսուվնայի բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ Նրա բանաստեղծական աշխատանքները տպագրվել են Գալիցիայի թերթերում և ամսագրերում։ 1876 թվականին Լվովում Վլադիսլավ Բելզայի հրատարակչությունում լույս է տեսել «Պոեզիա» դեբյուտային հատորը։

Բարտուսուվնայի պոեզիան իր անձնական կյանքի արտացոլումն էր` մեծ կորուստներ, ծանր կենսապայմաններ, հիվանդություններ, վիշտ։ Ռոմանտիզմի ոգով բանաստեղծությունները նա գրել է Յուլիուշ Սլովացկիի ստեղծագործական ազդեցության տակ։ Վերջին վեպը՝ «Czarodziejska fujarka» (1884), միմյանց հետ պայքարող և անօգնականությունից հուսահատ մարդկանց տարբեր շերտերի ալեգորիա է։

Բանաստեղծուհու ստեղծագործություններում կարևոր տեղ է զբաղեցնում հայրենասիրական թեման` Մ. Բարտուսուվնան մեծացել է ազգային սգի մթնոլորտում, 1863 թվականի լեհական ապստամբությունից հետո, խիստ մտահոգված ապստամբների ճակատագրով, Լեհաստանի անկախության համար պայքարով։ Ապստամբության թեմաներին են նվիրված «Սիբիրի երեք նկարներ» (պորտ.՝ Trzy obrazy Sybiru), «Ապստամբի երազը» (պորտ.՝ Sen powstańca), «Հունվարյան ապստամբության քսանամյա տարելիցին» (պորտ.՝ W dwudziestą rocznicę powycia styczniowego) և այլ բանաստեղծություններ։

Բանաստեղծուհու ստեղծագործություններում արծարծվել է նաև ուկրաինական թեմաներ, ինչպես «Օպրիշեկ» (Opryszek, 1876) բանաստեղծությունում, որի գործողությունները տեղի են ունենում Գուցուլշինայում։

Ընտրված մատենագիտություն խմբագրել

Մարիա Բարտուսուվնան բանաստեղծությունների, արձակ ստեղծագործությունների, վեպերի, հեքիաթների հեղինակ է։

  • «Trzy obrazy Sybiru» (պոեմ, 1880)
  • «Czarodziejska fujarka» (պոեմ, 1884)
  • «Duch ruin» (պատմվածք, 1885)
  • «Wanda» (դրամա)

Գրականություն խմբագրել

  • J. Tomkowski, Samobójcy i marzyciele. O zabijaniu poetów, Kielce 2002.
  • Filip Makowiecki: Maria Bartusówna. Słabowita siłaczka. Mapa Kultury
  • Henryk Markiewicz: Pozytywizm. Wyd. VII. Warszawa: Wydawnictwo Naukowe PWN, 2008, s. 280-283, 310, 447, seria: Wielka Historia Literatury Polskiej. ISBN 978-83-01-13849-3.
  • Jan Orłowski. Motywy ukraińskie w poezji Marii Bartusówny. „Teka Komisji Polsko-Ukraińskich Związków Kulturowych”. VII, s. 15-23, 2007. Lublin: Polska Akademia Nauk Oddział w Lublinie. ISSN 1733-2249.
  • Adam Stodor: Marya Bartusówna : szkic biograficzno-literacki Lwów 1914 [1]

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Բարտուսուվնա» հոդվածին։