Մարիա Աքսյոնովա
Մարիա Դմիտրիեվնա Աքսյոնովա (ռուս.՝ Аксёнова, Мария Дмитриевна փետրվարի 23[1], Մոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), ռուս էնցիկլոպեդիստ[2], հասարակական գործիչ, ձեռնարկատեր[3], հաղորդավարուհի, սպորտսմենուհի[4], բանաստեղծ[5], հրատարակիչ, «Ավանտա+» մանկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր (ընդհանուր հրատարակված տպաքանակ՝ 63 հատոր, 20000000), «Առաջին տպագրիչ Իվան Ֆյոդորով» հիմնադրամի վարչության նախագահ, «Գիտե՞ն արդյոք ռուսները ռուսերեն» հեռուստածրագրի հեղինակ և հաղորդավար (164 թողարկում), Ռուսաստանի բնական գիտությունների (ռուս.) ակադեմիկոս և Ռուսաստանի Դաշնության Նախագահի անվան կրթական ոլորտի մրցանակի (ռուս.) լաուրեատ՝ ուսումնական նյութերի ներկայացման գիտական և մեթոդական հայեցակարգի մշակման և դրա հիման վրա «Մանկական հանրագիտարան»(2001) ֆունդամենտալ գրքերի շարքի ստեղծման համար[6], սոցիալապես փոխակերպող ներդրող[1]։
Մարիա Աքսյոնովա | |
---|---|
Ծնվել է | Փետրվարի 23 ԽՍՀՄ,Մոսկվա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ազգություն | Ռուս |
Մասնագիտություն | Բանաստեղծ Գրող Ձեռնարկատեր Շաշկի Հանրագիտարան |
Ալմա մատեր | ՄՊՀ, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ (ռուս.) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գիտական ղեկավար | Վ․Վ․ Բելեցկիյ (ռուս.) |
Ինչով է հայտնի | «Ավանտա+» մանկական հանրագիտարան (ռուս.)
«Առաջին տպագրիչ Իվան Ֆեդորով» հիմնադրամ |
Պարգևներ | |
Կայք | aksenova.ru |
Maria Aksenova Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄարիա Աքսյոնովան ծնվել է փետրվարի 23-ին Մոսկվայում[7]։
Դպրոցն ավարտել է արծաթե մեդալով[1], այնուհետև գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Պետական Համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը։ 2003 թվականին սովորել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի բիզնեսի Ինստիտուտում (ռուս.) որպեսբիզնեսի կառավարման մագիստրոս (ռուս.) [8][9]։
Մարիան 2001 թվականի մարտի 7-ին կայացաց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի (ռուս.) և Ռուսաստանի նշանավոր գործարար կանանց հանդիպման 26 մասնակիցներից և զեկուցողներից մեկն է եղել[8][9][10]։
Հոբբիները՝ Իկեբանա, ճանապարհորդություն, փրկարար ջրասուզակ (անգլ.) [11], ջրասուզակ։
Ընտանիք
խմբագրելՀայրական կողմի նախապապը՝ Պյոտր Եվդոշենկոն,Արծաթե դարի (ռուս.) բանաստեղծ է եղել, վերջինիս հայրը՝ Իվան Եվդոշենկոն, ծառայել է որպես գիմնազիաների կառավարիչ[8]։
Մայրական կողմի նախահայրն ու նախատատը՝ Պլոտնիկով Ալեքսեյ Իլյիչն (ռուս.) ու Դանիլովա-Պլոտնիկովա Պրասկովյա Լոգինովնան (ռուս.) Մերձմոսկվայում, Ռիգայում և Մինուսինսկում (ռուս.) հեղափոխական շարժման լիդերներից են եղել։
«Ավանտա+» հրատարակչություն
խմբագրելԱրտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Նախագահ Բորիս Ելցինը նվիրում է երեխաներին «Մանկական հանրագիտարանի» (ռուս.)
«Մանկական հանրագիտարանի» հատորներ:1997թ․, սեպտեմբերի 1, «Ավանտա» ասոցիացիայի արխիվից |
20 տարեկան հասակում Մարիան որոշել է Սովետական մեծ հանրագիտարանին զուգորդելի մանկական հանրագիտարան հիմնել[12]։ Դեռևս Լինելով Մոսկվայի պետական համալսարանի ուսանող ՝ դարձել է «Ավանտա+» (ռուս.) գիտա-տեղեկատու գրականության հրատարակչության տնօրենների խորհրդի համահիմնադիր և նախագահ[7][8]։ 1999—2002 թվկաններին հրատարակչության տարեկան շրջանառությունը մոտ $5 000 000 -ից մինչև $8 000 000 ։ Ընդ որում, հանրագիտարանի մեկ ամբողջական գունավոր օրինակի գինը տատանվում էր ~150 ռուբլիի ($6, 1999) և 200—270 ռուբլիի (2002-03) շրջանում, ինչը 50%-ով ավելի էժան էր, քան արևմտյան շուկայի նմանօրինակները ' արտադրության գնով ~180 ռուբլի։ 500 էջանոց նոր հատորները կազմվում էին ամեն երեք ամիս[13][14][15]։
1996-ից 2000թթ․ և 2005-ից 2009թթ․ Մարիան եղել է «Ավանտա+» (ռուս.) (2005 թվականից Հանրագիտարանների աշխարհ «Ավանտա+» (ռուս.) ) հրատարակչության խմբագրական խորհրդի և կրթական այլ շարքերի գլխավոր խմբագիրը և նախագահը[8][7]։
- «Ավանտա+» մանկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր;
- «Ժամանակակից հանրագիտարանի» գլխավոր խմբագիր;
- «Ամենագեղեցիկ և Հայտնի» ճանաչողական գրքերի շարքի գլխավոր խմբագիր։
Աքսյոնովան «Մանկական հանրագիտարան» - ում ժամանակակից գիտական գիտելիքներ ներկայացնելու հայեցակարգի համահեղինակ է, որի շնորհիվ բարդ թեման ներկայացվում է մատչելի և հետաքրքիր։ Նա ավելի քան 50 գիտա-պոպուլյար ներածական հոդվածներ[8] և 8 հանրագիտարանային հոդվածներ է հեղինակել։
Մանկական հանրագիտարանը (ռուս.) հրատարակված է 63 մասում, դրանցից ավելի քան 50 — ը խմբագրվել են Մարիա Աքսյոմովայի կողմից։ 2006 թվականին հրատարակության ամենավաճառվող օրինակի ընդհանուր տպաքանակը[13] գերազանցել է 15000000 թիվը[5]։ Մանկական հանրագիտարանի մշակման և ստեղծման համար «Ավանտա+» հրատարակչության 9 աշխատակիցներ[16] 2001 2-ին արժանացել են կրթության ոլորտի ՌԴ նախագահի անվան մրցանակի[6]։ Հրատարակչության թիմը ստեղծել է «Մանկական հանրագիտարան Ավանտա+» «մատչելի ձևով ներկայացնելու համար բոլոր այն հիմնական գիտելիքները, որոնք այսօր ունի մարդկությունը»[17]։ Կրթական ծրագրերի և ստանդարտների վարչություն Ռուսաստանի Դաշնության Կրթության նախարարությունը (ռուս.) «Մանկական հանրագիտարան» շարքի բոլոր հատորները հանձնարարել է որպես լրացուցիչ ընթերցանության ուղեցույց[18]։ Շարքը նաև առաջարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթական համակարգերի միջազգային կենտրոնի միջազգային ամբիոնի ցանցի կողմից և ճանաչվել է ազգային մասշտաբի նախագիծ[5][8].։
Մարիա Աքսյոնովան հրատարակչական աշխատանքի մասին[19]․
Ավանտա + հրատարակչության համահիմնադիր Գեորգի Խրամովը նշում է․
Մարիան կարող է խնդրին նայել տարբեր տեսանկյուններից, գտնել դիտարկվող երեվույթի առաջին հայացքից գաղտնի ասպեկտներ - Գ․ Խրամով
|
Առաջին տպագրիչ «Իվան Ֆեդորով» հիմնադրամ
խմբագրել2007 թ-ից Մարիա Աքսյոնովան համարվում է «Առաջին տպագրիչ Իվան Ֆեդորով»(անգլ.՝ ThePrinting Pioneer Fund) հիմնադրամի վարչության նախագահ։ Ֆոնդի գործունեությունը[1]․
- կրթական հեռուստածրագրեր և գրքեր։
- արագացման ծրագրեր սկսնակների համար,
- ռուսական և միջազգային մշակութային, կրթական և բիզնես միջոցառումներ։
Հիմնադրամը նախաձեռնել և հավաքել է միջգերատեսչական ազդեցության կլաստեր ՝ Մոսկվայի Նորարարական Կլաստերի շրջանակներում։
Ձեռնարկատիրական և ներդրումային գործունեություն
խմբագրելՄ. Դ. Աքսյոնովան մի շարք նախագծերի համահիմնադիր և ներդրող է[1]․
- Սրճարան «Քացրավենիքի կայսրություն», ռեստորանային համալիր «Մարոկանա», «Մուսկատ», հրուշակեղենի գործարան և այլն։
- Ճապոնական ռեստորաններ «Նիամա» ֆրանշիզայի ցանցի համահիմնադիր[5], «Նիամա» Խորհրդատվական խորհրդի ապրանքանիշի համագործակից[20] (ռեստորանների ցանց, սննդի արտադրություն, ՏՏ, առաքում)։
- Հրատարակչություն «Լայվբուք»։
Մարիան սոցիալապես փոխակերպող ներդրող է։ Որպես ներդրող ունի ավելի քան հինգ վենչուրային ներդրումներ[1]։
Կազմակերպություններ և բիզնես-ընկերություններ
խմբագրելՄարիա Աքսյոնովան եղել է "Ռուսաստանի գործարար կանայք" Համադաշնությունում և "Նոր Մոսկվա" ձեռնարկատերերի ակումբում, անդամակցել է հոգաբարձական տարբեր խորհուրդների[8], եղել է Ռուսաստանի բարձրագույն բնապահպանական խորհրդում[5]։ Բիզնես-ընկերություններ, որոնց անդամցում է Մարիա Աքսյոնովան[1]․
- 2002 թ-ից որպես անկախ տնօրեն, անդամակցում է Անկախ տնօրենների ազգային ռեեստրին;
- 2006 թ-ի Դեկտեմբերից միացել է Անկախ տնօրենների ազգային ռեեստրի կազմին[21]՝ Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միությանը (ռուս.)
- 2010 թ-ից անդամակցում է բիզնես հրեշտակների Ազգային ասոցիացիային[22];
- 2012 թ-ից Moscow Seed Fund –ի լիազորված ներդրող;
- «Ավանտա» ասոցիացիայի համահիմնադիր;
- 2020 թ-ից անդամակցում է Headlines սոցիալապես փոխակերպող ներդրողների и AngelsDeck ներդրողների ակումբներին։
Պրոեկտ «Իսկ մենք արդյոք ռուսերեն գիտե՞նք»
խմբագրել2008-2016 թվականներին Մարիա Աքսյոնովան և իր գործընկերներն աշխատել են ռուսերեն բառերի, անունների, ասացվածքների ծագման ուսումնասիրության վրա։ Աշխատանքն աստիճանաբար վերածվել է հեռուստածրագրերի և գրքերի շարքի[23]։
- 2008—2012 թթ դառնում է «Գիտե՞ն արդյոք ռուսները ռուսերեն» հեռուստածրագրի հեղինակ և հաղորդավար (164 թողարկում), ով թեթև (երբեմն զվարճալի) և խաղային ձևով պատմում է ռուսաց լեզվի լեզվական նրբությունների, պատմության և պարադոքսների մասին[24]։
- 2011—2016 թթ հրապարակում է «Իսկ մենք արդյոք ռուսերեն գիտե՞նք» գիրքը (Ցենտրոպոլիգրաֆ, 2011—2012)։ Տեքստի հիմքում ընկած են «Գիտե՞ն արդյոք ռուսները ռուսերեն » հեռուստածրագրի թողարկումների սցենարները․ նյութը ընդլայնվել և լրացվել է։ Իսկզբանե գիրքը հրապարակվել է 3 մասով (հատորներով)։ Գրքերը մի քանի անգամ վերահրատարակվել են, այդ թվում նաև թողարկվել են DVD սկավառակներով։ 2016 թ-ին բոլոր հատորները վերահրատարակվել են մեկ՝ 575 էջանոց գրքում. Ընդհանուր տպաքանակը ՝ ավելի քան 30000 օրինակ։
- 2018 թ-ին հրապարակել է «Արդյո՞ք մենք գիտենք ամեն ինչ Համաշխարհային գրականության կլասիկների մասին» (Ցենտրոպոլիգրաֆ, 2018)։ Գիրքը ստացել է բարձր վարկանշեր, արժանանալով, «Շաբաթվա գիրք» կոչմանն ըստ Լիտերատուրնայա գազետայի[25][26]։
2012 թ-ին գիրքը մտել է «Դինաստիա» հիմնադրամի (ռուս.) «Պրոսվետիտել» մրցանակի (ռուս.) լոնգ-լիսթ։ Գրքերը ներառված են մանկավարժների համար կազմված գրականության ցուցակներում։ Հաստատված են Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի կողմից։ Մեջբերում ինստիտուտի նախաբանից։
Ստեղծագործություններ
խմբագրել- Аксенова М.Д. «Իսկ մենք արդյոք ռուսերեն գիտե՞նք»․ Գիրք առաջին = Знаем ли мы русский язык? Книга первая / Сост. Л. И. Янцева. — Москва: Центрполиграф, 2011—2016. — ISBN 978-5-227-03682-7 978-5-227-03059-7 978-5-227-03443-4 978-5-227-06912-2 978-5-227-03682-7 (С DVD) УДК 811.161.1 ББК 81.2 Рус
- Аксенова М.Д. «Իսկ մենք արդյոք ռուսերեն գիտե՞նք» Գիրք երկրորդ = Знаем ли мы русский язык? Книга вторая / Сост. Л. И. Янцева. — Москва: Центрполиграф, 2012—2016. — ISBN 978-5-227-03330-7 978-5-227-06913-9 978-5-227-03332-1 (С DVD) УДК 811.161.1 ББК 81.2 Рус
- Аксенова М.Д. «Իսկ մենք արդյոք ռուսերեն գիտե՞նք» Գիրք երրորդ = Знаем ли мы русский язык? Книга третья / Сост. Л. И. Янцева. — Москва: Центрполиграф, 2012—2016. — ISBN 978-5-227-03747-3 978-5-227-06914-6 978-5-227-03754-1 (С DVD) УДК 811.161.1 ББК 81.2 Рус
- Аксенова М.Д. «Իսկ մենք արդյոք ռուսերեն գիտե՞նք» = Знаем ли мы русский язык? / Сост. Л. И. Янцева. — Москва: Центрполиграф, 2016. — ISBN 978-5-227-07086-9, УДК 811.161.1, ББК 81.2 Рус
- Аксенова М.Д. «Արդյո՞ք մենք գիտենք ամեն ինչ Համաշխարհային գրականության կլասիկների մասին» = Знаем ли мы всё о классиках мировой литературы? / Сост. Л. И. Янцева. — Москва: Центрполиграф, 201ր. — ISBN 978-5-227-07865-0, УДК 811.161.1, ББК 81.2 Рус
Հոդվածներ
խմբագրելՄարիա Աքսյոնովան մի շարք հրապարակումներ է արել տարբեր երկրներում հիմնարար կրթության գաղափարների հանրագիտարանային իրացման մեթոդաբանության և մշակութային ու կրոնական ավանդույթների ուսումնասիրության մասին։ Նշանակալի հոդվածների շարքում նշվում են[8]․
- Մտնել գետը… // ամսագիր Հայրենիք. Մ., 1997, սեպտեմբեր;
- Ֆունդամենտալ բնական գիտությունների հիմնական ուսուցողական գաղափարների հանրագիտարանային իրականացման փորձը // Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի տեղեկագիր։ Շարք. «Ֆունդամենտալ բնական գիտությունների կրթություն». Մ., 2001., համահեղինակ՝ Սանյուկ Վալերի Իվանովիչ (ռուս.)
- ավելի քան 50 ներածական և 8 հանրագիտարանային հոդվածներ «Մանկական հանրագիտարանի» համար։
1998 թվականին Կարլոս Կաստանեդայի մահվան «Ընդհանուր թերթը» (ռուս.) հրապարակեց երկու հոդված նվիրված նրան՝ Վիկտոր Պելևինի «Մարտիկի Վերջին կատակը» և Մարիա Աքսյոնովայի «Ո՞վ է լքել այս աշխարհը»[27]։
Բանաստեղծությունների ժողովածուներ
խմբագրել- Աքսյոնովա Մ. Դ. Դատարկության բլյուզ․ Բանաստեղծությունների ժողովածու։ Մ., 1999. էջ. 1-80.
2007 թ-ին հրատարակվել է Մարիա Աքսյոնովայի «Դատարկության բլյուզ» հեղինակային բանաստեղծությունների ժողովածուի «վալետային» հրատարակությունը և նույնպես վերահրատարակվել է Մարիայի նախապապի՝ Պյոտր Եվդոշենկոյի «Կասկադի ցայտեր» բանաստեղծությունների ժողովածուն։
Հեռուստատեսությունում, կինոյում և ռադիոյում
խմբագրելՀեղինակային և դերասանական գործեր[28][8]․
- 2003 թ․ — «Հաջողության ընտելացումը» հեղինակային զրույց-հանդեսի հաղորդավար(հեռուստաալիք Հեռուստատեսային Կանացի ակումբ(ՀԿԱ)) (ռուս.)
։
- 2006 год — «Հայացք Մոսկովյան ուղիներից այն կողմ» հեղինակային հաղորդման «Մոսկվան խոսում է» ռադիոյով (ռուս.)
։
- 2008—2010 годы՝ «Վեպը քարի մեջ» վավերագրական ֆիլմերի շարքի հաղորդավար (այլ անվանում՝ «Սիրո համաշխարհային գլուխգործոցներ»)․ Սյուժեն պատմում է ճարտարապետության գլուխգործոցների մասին, որոնք ստեղծել են սիրահարված մարդիկ հանուն իրենց սիրելիների[29]։
- 2008—2010 թթ ՝ Արտ-վիդեո հեռուստահաղորդման պրոդյուսեր․ նոր ժանր, որն իրենից ներկայացնում է — «տեսահոլովակ», նկարահանված ո՛չ թե երգի, այլ բանաստեղծության հիման վրա։ Ավելի ուշ այդ բանաստեղծական էստաֆետը շարունակեցին «Կինոպոեզիա» նախագիծը և «Ջազ» ռադիոն, որոնց եթերում հնչեցին Ղազարյանի («Արտ-Վիդեո» նախագծում աշխատող կոմպոզիտորի) երաժշտության ներքո կարդացած բանաստեղծություններ։
- 2010—2011 թթ կատարել է Մատրյոնայի դերը «Ազնվաբարո աղջիկների ինստիտուտ» սերիալում (ռուս.)
։
- 2008—2012՝ 2008—2012 թթ դառնում է «Գիտե՞ն արդյոք ռուսները ռուսերեն» հեռուստածրագրի հեղինակ և հաղորդավար (164 թողարկում), ով թեթև (երբեմն զվարճալի) և խաղային ձևով պատմում է ռուսաց լեզվի լեզվական նրբությունների, պատմության և պարադոքսների մասին։
- 2013 — Կատարել է ավագ լեյտենանտ Մարիա Չուբի դերը «Խամաճիկավարներ» ֆիլմում։
- 2014 — Կատարել է Վերոնիկայի դերը «Տնակ գետան ափին» ֆիլմում։
Սպորտ
խմբագրել1984—1989թթ՝ սպորտսմենուհի, շաշկի սպորտի վարպետի թեկնածու[8][30]։
- Մոսկվայի ռուսական շաշկու բազմակի չեմպիոն [8][30], մայրաքաղաքի առաջնության Կանանց Միջազգային Շաշկու մրցանակակիր. Դարձել է մայրաքաղաքի չեմպիոն ՝ առաջ անցնելով սպորտի փորձառու վարպետներ Ռեմա Գագարինից և Ալլա Բրոխունովից;
- Ռուսական շաշկու զինված ուժերի բազմակի չեմպիոն[8];
- 1989 թ-ին Ռուսական շաշկու կանանց առաջնությունում նա արժանացել է 2-5-րդ տեղերին։ Քվեարկության արդյունքում ստացել է "ամենաշփվող"տիտղոսը[31];
- ԽՍՀՄ-ի ռուսական շաշկու առաջնության բազմակի ֆինալիստ[8]։
Մրցանակներ
խմբագրել- «Տարվա լավագույն մենեջեր» մրցույթի հաղթող «հրատարակչական բիզնես» անվանակարգում (2001)։ Մրցույթը կազմակերպվել Է "Կոմերսանտ" հրատարակչության կողմից[32]։
- Առաջին կինը «Կոմերսանտ փող» ամսագրի «Ռուսաստանի հարյուր ֆինանսների կառավարիչներ» վարկանիշում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 MoscowSeedFund. «Մոսկվայի վենչուրային ներդրումների զարգացման հիմնադրամ». www.mosinnov.ru (ռուսերեն).
- ↑ «"Գրքի մարդ" ՝ Մարիա Աքսյոնովա, կենդանի հանրագիտարան․ Գրքի ակնարկ» (ռուսերեն). Գրքի ակնարկ (ռուս.).
- ↑ Коммерсантъ Деньги, 2001, էջ 19
- ↑ Մակարովա Յ․, Անտոնով Ա․ (2007). «Աղոթքներ և նպատակներ» (ռուսերեն) (Կարիերա (ամսեգիրը) (ռուս.)
ամսագիրը միասին Entrepreneur (ամսեգրի) (անգլ.)
հետ ed.). Գլխավոր խմբագիր Զոտիկրվ Ա․.
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն); line feed character in|edition=
at position 79 (օգնություն) - ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Персона России, 2007
- ↑ 6,0 6,1 «Ռուսաստանի Դաշնության Նախագահի 03.10.2002 թ. հրատարակված համար 1114 հրամանագիր Ռուսաստանի Դաշնության Նախագահի կողմից մրցանակների շնորհման մասին 2001 թվականի կրթության ոլորտում ներդրումներ կատարելու համար» (ռուսերեն). 2002 թ․ հոկտեմբերի 3.
- ↑ 7,0 7,1 7,2 Սկալինա Մ․, Պետրուխին Ս․. ««Մենք կցանենք նոր այգի, սրանից էլ շքեղ...»» (ռուսերեն) (Պերսոնա (ռուս.) ed.).
{{cite web}}
:|archive-url=
requires|archive-date=
(օգնություն); Missing or empty|url=
(օգնություն) - ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 Whoiswho в России, 2007
- ↑ 9,0 9,1 «Մարտի 8-ի նախօրեին Վլադիմիր Պուտինը հանդիպել է կին գործարար և հասարակական ներկայացուցիչների հետ». www.kremlin.ru (ռուսերեն). Ռուսաստանի նախագահ. 2001 թ․ մարտի 7.
- ↑ «Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ռուսաստանի գործարար շրջանակների կին ներկայացուցիչների հետ». www.newsru.com (ռուսերեն). NEWSru.com. 2001 թ․ մարտի 7.
{{cite web}}
:|archive-url=
requires|archive-date=
(օգնություն) - ↑ Marina, Belova, ed. (2007). «Ռուսաստտանի անձ․ Գրական-կենսագրական ալմանախ» (ռուսերեն). Elite Press Plus, Border Publishing house. ISBN 978-5-94691-270-9.
{{cite web}}
:|editor-first2=
missing|editor-last2=
(օգնություն); Missing or empty|url=
(օգնություն); More than one of|editor-last1=
and|editor-last=
specified (օգնություն) - ↑ Персона
- ↑ 13,0 13,1 Vladimir Merkushev (1999). «Publisher finds knowledge is priceless. Kids' books prove a hit. A new way of thinking, learning» (անգլերեն) (The Russia Journal ed.). NEWSru.com.
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն) - ↑ Lucas Romriell (2002). «Readers choosing pulp over literature. The book-publishing industry has come to be dominated by detective novels and foreign writers - both of which have displaced the former state-run propaganda machine and producer of children's literature» (The Russia Journal ed.).
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն) - ↑ Ե. Վինոկուրցեվա (2003 թ․ փետրվարի 24). «Հանրագիտարանային մոտեցում։ Մարիա Աքսյոնովայի հայացքների լայնությունն ապահովել է «Ավանտա+» հրատարակչությանը ուժեղ դիրքեր շուկայում» (Կոմպանիա (ամսեգիր) (ռուս.) ed.). Տպարան՝ «Կուրիեռ».
{{cite web}}
:|archive-url=
requires|archive-date=
(օգնություն); Missing or empty|url=
(օգնություն) - ↑ Վ. Մենշով (Նոյեմբեր, 2003). «Մարիա Աքսյոմովայի Ինը և յանը» (Наша школа ed.). Մոսկվա: Գլխավոր խմբագիր Ե. Ա. Ալեքսանդրովիչ.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|edition=
- ↑ Օ. ՈՒտեշեվա (Հուլիս,1997). «Մեր հասարակության մանկական երազանքը» (Դոմովոյ (ամսեգիր) (ռուս.) ed.). Մոսկվա: Коммерсантъ.
{{cite web}}
:|archive-url=
requires|archive-date=
(օգնություն); Missing or empty|url=
(օգնություն) - ↑ «Մանկական հանրագիտարանի (ռուս.)
հատորների հրատարակման տեղեկություններ».
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն); line feed character in|title=
at position 93 (օգնություն) - ↑ Լ. Կալուգինա (2008). «Մարիա Աքսենովայի Համալսարանները. Հանրագիտարանային մոտեցում խոհարարությանը» (BBQ ed.).
- ↑ Մոսկվայի նորարարության գործակալություն (ռուս.) (2021 թ․ հոկտեմբերի 20). «Ֆորում FoodTech: ներկայի սնունդը». Մոսկվա: Մոսկվայի ձեռնարկատիրության և նորարարական զարգացման վարչություն. Արխիվացված է օրիգինալից 2022-05-23-ին. Վերցված է 2022-11-30-ին.
{{cite web}}
: Check|author=
value (օգնություն) - ↑ «ՌԱԳՄ-ի անկախ տնօրենների ազգային ռեգիստր». rspp.ru. Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միություն (ռուս.).
- ↑ «Բիզնես հրեշտակների ազգային ասոցիացիայի մասին». rusangels.ru. ԲՀԱԱ. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 15-ին.
- ↑ Ա․ Լիտվինովա (փետրվար, 2013). «Ռուսաց լեզվի իմաստությունների մասին». pionerka.ru. Պիոներական ճշմարտություն (ռուս.).(չաշխատող հղում)
- ↑ Հեռուստահաղորդում «Գիտե՞ն արդյոք ռուսները ռուսերեն»․ ՅուԹյուբում
- ↑ «Լիտերատուրնայա գազետա № 46 (6667), Շաբաթվա գիրք». 2008 թ․ նոյեմբերի 14.
- ↑ «Լիտերատուրնայա գազետա, Ոսկե պաշար».
- ↑ М. Д. Аксёнова (1998 թ․ հունիսի 24). «Ո՞վ է լքել այս աշխարհը».
{{cite web}}
:|archive-url=
requires|archive-date=
(օգնություն); Missing or empty|url=
(օգնություն) - ↑ М. Д. Аксёнова. «Դերասանական գործեր». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 7-ին.
- ↑ «Վեպը քարի մեջ» վավերագրական ֆիլմերի շարք ՅուԹյուբում
- ↑ 30,0 30,1 30,2 30,3 Ս․ Գորբաչով(սպորտի վարպետ) (Հուլիս, 1998). «Դերասանական գործեր» (Շաշկի (ամսեգիր, Ռիգա) (ռուս.) ed.). Ռիգա. ISSN 0204-1472.
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն) - ↑ Ս․ Մինչին (մրցույթի գլխավոր մրցավար) (Դեկտեմբեր, 1989). «Դերասանական գործեր» (Շաշկի (ամսեգիր, Ռիգա) (ռուս.) ed.). Ռիգա. ISSN 0204-1472.
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն) - ↑ . Коммерсантъ. 13.10.2001 https://www.kommersant.ru/doc/285127?ysclid=l62lrrwfvm527330169.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)
Գրականություն
խմբագրելԱրտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Մարիա Ակսենովայի՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահի անվան կրթական ոլորտի մրցանակի դափնեկրի ելույթը։ Ռեպորտաժ 2002 թվականի դեկտեմբերի 18-ից |
- Дмитрий Бутрин, Севастьян Козицын. Кто управляет финансами России = Ով է տնօրինում Ռուսաստանի ֆինանսները / Генеральный директор Леонид Милославский. — Կոմերսանտ (ֆինանսներ) (ռուս.). — Москва : Կոմերսանտ[հեռացնել կաղապարը], 2001. — С. 18—23.
- Ռուսաստտանի անձ․ Գրական-կենսագրական ալմանախ = Персона России: литературно-биографический альманах / Марина Белова, Людмила Чернова. — Москва: «Элит-Пресс Плюс», Издательская группа «Граница», 2007. — С. 24—25. — ISBN 978-5-94691-270-9
- Н. Самутина. Пятёрка с плюсом для Аванты + = Հինգին գումարած «Ավանտա+ »-ին / Главный редактор Екатерина Симонова. — ИД «Инфра-М», 1997. — С. 26—27.
- Е. Винокурцева. Энциклопедический подход. Широта взглядов Марии Аксеновой обеспечила издательству Аванта+ крепкие позиции на рынке = Հանրագիտարանային մոտեցում։ Մարիա Աքսյոնովայի հայացքների լայնությունն ապահովել է «Ավանտա+» հրատարակչությանը ուժեղ դիրքեր շուկայում / Главный редактор Андрей Григорьев. — Կոմպանիա (ամսեգիր) (ռուս.). — ИД «Курьер», 2003. — С. 34—37.
- Տավրիկյան նահանգ // Who is who Ռուսաստտանի անձ․ Ռուսաստանի հաջողակ մարդկանց կենսագրական հանրագիտարան = Who is who Ռուսաստտանում. Биографическая энциклопедия успешных людей России / Марина Белова, Людмила Чернова. — Москва: Ralph Hübner, 2007. — С. 68. — ISBN 978-3-7290-0063-6
- Энциклопедия успеха = Հաջողության հանրագիտարանը / Главный редактор Андрей Григорьев. — Marie Claire. — ИД «Курьер», 2002. — С. 107.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Աքսյոնովա» հոդվածին։ |