Պյոտր Իվանովիչ Եվդոշենկո (ռուս.՝ Евдошенко, Пётр Иванович, 1890-ականներ, Պիրյատին, Պիրյատինսկի գավառ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - 1920[1]), Արծաթե դարի ռուս բանաստեղծ, սիմվոլիզմի ներկայացուցիչ[2][3][4]։

Պյոտր Իվանովիչ Եվդոշենկո
Ծնվել է~1890
ԾննդավայրՊիրյատին, Պոլտավայի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1920-ական
ՄասնագիտությունԲանաստեղծ
ԼեզուՌուսերեն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Ժանրերպոեմ
Ուշագրավ աշխատանքներԿասկադի ցայտեր
Pyotr Evdoshenko signature.png
Commons-logo.svg Pyotr Evdoshenko Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Պյոտր Եվդոշենկոն ծնվել է ծառայողական ընտանիքում՝ Ռուսական կայսրության Պոլտավայի մարզի Պիրյատին քաղաքում։ Հայրը՝ Իվան Եվդոշենկոն, ամբողջ շրջանի ուսումնական հաստատությունների հոգեբարձուն է եղել։ Պյոտրի քույրը՝ Եկատերինան, ևս ընտրել է աշխատանքն ուսումնական ոլորտում․ ռուսերեն լեզու է դասավանդել՝ ավելի ուշ ստանալով վաստակավոր մանկավարժի կոչում։ Պյոտր Իվանովիչի նախահայրը՝ Ստեփան Իվանովիչ Եվդոշենկոն, Կոլեգիական ասեսոր (ru) և Տավրիկյան նահանգի (ru) Սիմֆերոպոլ քաղաքի Ազնվական Ժողովի (ru) խմբապետն է եղել՝ արժանանալով շքանշանի Հայրենիքին մատուցած ծառայությունների համար (ru) [5]։

Եվդոշենկոն եղել է լավ ընկերական հարաբերությունների մեջ Անդրեյ Բելիի և Իգոր Սեվերյանինի (ru) հետ[1]։

Մահացել է տուբերկուլյոզից՝ չհասցնելով ապրել մինչև 30 տարին[1]։

Գրական գործունեությունԽմբագրել

Պյոտր Եվդոշենկոն «Կասկադի ցայտեր» (1917 թ․, Պիրյատին) բանաստեղծությունների ժողովածուի հեղինակն է[2]։ Ժողովածուն հրատարակվել է 1917 թ-ին Պոլտավայի մարզի Պիրյատին քաղաքում, որի առաջին օրինակը պահվում է Ռուսաստանի ազգային գրադարանում Սանկտ Պետերբուրգ քաղաքում[6]։ 2007 թ-ին ժողովածուն վերահրատարակվել է Մոսկվայում[7]։

Ռուսական գրականության և արվեստի պետական արխիվում (ru) հայտնի գրական պատմաբան և քննադատ[8], մատենագիր և «Նիկիտինային շաբաթօրյակներ» (ru) կոոպերատիվ հրատարակչության վարչության նախագահ Նիկիտինա Եվդոկսիյա Ֆյոդորովնայի (ru) ֆոնդում պահվում են Եվդոշենկոյի մի քանի ստեղծագործունների ձեռագրեր։

«Յասամանը ծաղկում է» (ռուս.՝ Сирень цветёт)[9], «Ոսկեշող օր» (ռուս.՝ В золотистый день)[10] և «Հանկարծ» (ռուս.՝ Вдруг)[10] ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի քանի (որոշ) վիդեոարտ հոլովակներ։

ՍտեղծագործություններԽմբագրել

  • Евдошенко П. И. Կասկադի ցայտեր. Բանաստեղծությունների ժողովածու. Արծաթե դար. Բաց անուններ = Брызги каскадные: Сборник стихов. Серебряный век. Открытые имена / Ред. М. Аксёнова. — Москва: ООО «Тетру», 2007. — 3000 экз. — ISBN 5-98396-010-5

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • 20-րդ դարի ռուս պոետներ = Русские поэты XX века. Справочник / Сост. Л. М. Турчинский. — Москва: Знак, 2007. — С. 186. — ISBN 5-9551-0194-2