Մարթա Ամին
Մարթա (Մյարթա) Ամին (շվեդ.՝ Märta Améen, լրիվ անունը՝ Märta Augusta Karolina Emma Axelsdotter Améen, ծննդյամբ՝ Sparre, փետրվարի 28, 1871[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[3][4] - հունիսի 25, 1940[2][3][4], Barksäter, Katrineholm, Սյոդերմանլանդ, Շվեդիա[3]), շվեդ նկարչուհի և քանդակագործ[5], ազնվականուհի (friherrinna):
Մարթա Ամին | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1871[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[3][4] |
Վախճանվել է | հունիսի 25, 1940[2][3][4] (69 տարեկան) |
Մահվան վայր | Barksäter, Katrineholm, Սյոդերմանլանդ, Շվեդիա[3] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | նկարչուհի և քանդակագործ |
Հայր | Կառլ Աքսել Ամբյորն Սպարե |
Մայր | Էմմա Սպարե |
Ամուսին | John Améen? |
Märta Améen Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄարթա Ամինը ծնվել է 1871 թվականի փետրվարի 28-ին, Վիեննայում՝ նկարիչներ Կարլ Սպարեի և նրա կնոջ՝ Էմմա Սպարեի ընտանիքում։ Մարթայի ծնվելուց մի քանի տարի անց նրա ծնողները Վիեննայից տեղափոխվել են Դյուսելդորֆ, որտեղ մնացել են մեկ տարի։ Այնուհետև նրանք տեղափոխվել են Փարիզ, որտեղ աղջիկը դպրոց է հաճախել[6]։ 1881 թվականին ընտանիքը տեղափոխվել է Շվեդիա և ապրել արվարձանային Էստերգյոտլանդ լենի Սյորբի կալվածքում։ Այստեղ շատ կենդանիներ կային, բայց Մարթան հատկապես կապված էր ձիերի հետ։ 1885 թվականին ծնողները տուժել են տնտեսական ճգնաժամից, վաճառել կալվածքը և տեղափոխվել Գյոթեբորգ, որտեղ Մարթան ծնողներից ստացել է գեղանկարչության առաջին դասերը։
1888 թվականին Մարթան մոր հետ մեկնել է Փարիզ՝ Կոլարոսի ակադեմիայում, ինչպես նաև ֆրանսիացի այլ նկարիչների մոտ սովորելու նպատակով։ Ստոկհոլմ վերադառնալուն պես նա այստեղ աշխատանքի է անցել և ցուցահանդեսներ կազմակերպել։ Մարթան ուշադրություն է գրավել որպես քանդակագործ, որի ստեղծագործությունների շարքում, ի թիվս այլ գործերի, առանձնանում էին ձիերի խմբերը փոքր ձևաչափով, որոնք նա ցուցադրում էր Ստոկհոլմում և Փարիզում[6]։
Մարթա Ամինի աշխատանքները մասնավորապես ներկայացված են Ստոկհոլմում՝ Շվեդիայի ազգային թանգարանում։ 1893 թվականից Մարթան ամուսնացած է եղել զինվորականի` գեներալ-մայոր Ջոն Ամինի հետ, ով եղել է բնանկարիչ։
Մարթա Ամինը մահացել է 1940 թվականի հունիսի 25-ին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 KulturNav — 2015.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Östra Vingåkers kyrkoarkiv, Församlingsböcker. Bunden serie, SE/ULA/11830/A II a/10 (1932-1941), bildid: 00163118_00125, sida 420
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Շվեդիայի մահվան գիրքը
- ↑ SCULPTRIS OCH MÅLARINNA
- ↑ 6,0 6,1 Märta Améen 1871-1940
Արտաքին հղումներ
խմբագրել- Améen (Ameen), släkt
- Nordisk familjebok - Améen
- Vem var det? - Améen, Märta Augusta Karolina Emma Axelsdotter
- Մարթա Ամինի ստորագրությունն աշխատանքների վրա
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մարթա Ամին կատեգորիայում։ |