Մարդու իրավունքները Սլովակիայում

Մարդու իրավունքները Սլովակիայում կարգավորվում են Սլովակիայի օրենքներով և վերահսկվում են միջազգային կազմակերպությունների կողմից, ինչպիսին է Եվրոպայի խորհուրդը։

Coat of arms of Slovakia
Սլովակիայի զինանշան

Իրավական հիմք խմբագրել

Սլովակիայի սահմանադրության երկրորդ գլուխը նախանշում է օրենքով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները։ Դրանք ներառում են կյանքի, գաղտնիության, պատշաճ դատավարության, արժանապատվության, սեփականության, կրոնի, ազատ տեղաշարժի, ազատ խոսքի, ազատ մամուլի, միջնորդությունների, միավորումների և քվեարկության իրավունքները, ինչպես նաև խոշտանգումներից, դաժան պատժից և ստրկությունից ազատությունը։ Սահմանադրությունը նաև երաշխավորում է, որ իրավունքները չեն կարող պաշտպանվել խտրական ձևով[1]։

Քաղաքական ազատություն խմբագրել

Իրավունքների հանրային պաշտպանի գրասենյակը և Սլովակիայի Մարդու իրավունքների ազգային կենտրոնը պատասխանատու են Սլովակիայում իրավունքների պաշտպանության համար։ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության կողմից Սլովակիայում ընտրություններն ազատ և արդար են ճանաչվել։ Օրենքը նախատեսում է, որ կառավարության գործողությունները լինեն թափանցիկ, և պետական պայմանագրերը բացահայտ լինեն հանրության համար։ Սլովակիայի օրենսդրությամբ պետական պաշտոնյաների կողմից կոռուպցիան քրեական հանցագործություն է, և կառավարությունում կոռուպցիայի առանձին դեպքեր են հայտնաբերվել։ Սլովակիայի կառավարությունը միջոցներ է ձեռնարկել կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Ոստիկանության կողմից իրականացվել են հակակոռուպցիոն արշավներ, իսկ տասնյակ պետական պաշտոնյաների մեղադրանքներ են առաջադրվել կոռուպցիայի և հարակից հանցագործությունների համար 2020 թվականից 2021 թվականներին։ Կանայք և ԼԳԲՏ խմբերը, համեմատած այլ Եվրոպական միության անդամների, քիչ են ներկայացված քաղաքական դաշտում[2]։

Ժողովրդավարության ինդեքսը 2021 թվականին Սլովակիային գնահատել է որպես «թերի ժողովրդավարություն»՝ 10-ից 7,03 միավոր հավաքելով, ինչը նրան 45-րդն հորիզոնականն է ապահովել 167 երկրների մեջ[3]։ Ֆրիդըմ Հաուսը 2022 թվականին Սլովակիան գնահատել է որպես «Ազատ»՝ 100-ից ուղիղ 90 միավոր հավաքելով[2]։

Թրաֆիքինգ խմբագրել

2021 թվականի դրությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտը Սլովակիայի մարդկանց թրաֆիքինգի կանխարգելումը դասակարգում է որպես «2-րդ մակարդակ», ինչը նշանակում է, որ այն «լիովին չի համապատասխանում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին, բայց զգալի ջանքեր է գործադրում դրա համար»։ Մարդկանց առևտուրը քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով քրեականացվում է, որի պատիժները տատանվում են չորսից տասը տարվա ազատազրկմամբ։ 2021 թվականին Սլովակիայի ոստիկանությունտը սեռական թրաֆիքինգին վերաբերող 15 հետաքննական գործ է սկսել, չորսը՝ հարկադիր աշխատանքի և երեքը՝ հարկադիր մուրացկանության։ Սլովակիայի կառավարությունը նաև ֆինանսավորում է բազմաթիվ հասարակական կազմակերպություններ՝ մարդկանց թրաֆիքինգի զոհերին օգնելու համար[4]։

Քաղաքացիական իրավունքներ խմբագրել

Պատշաճ դատական խմբագրել

Սլովակիայում կամայական կալանավորումը, կյանքից կամայական զրկում՝ը և խոշտանգումները անօրինական են և չեն կիրառվում։ Անմարդկային կամ նվաստացուցիչ պատիժների վերաբերյալ օրենքները հիմնականում հարգվում են, թեև երբեմն կան ոստիկանության բռնի գործողությունների վերաբերյլ հաղորդումներ։ Ամբաստանյալներին երաշխավորվում են արդար դատաքննության, անկախ դատական համակարգի, անմեղության կանխավարկածի և փաստաբանի իրավունքը։ Անկախ դատական համակարգի նկատմամբ վստահությունը Սլովակիայում խարխլվել է կոռուպցիայի և անարդյունավետության մեղադրանքներով։ Ըստ Եվրամիության տվյալների՝ 2021 թվականի դրությամբ Սլովակիայի քաղաքացիների միայն 28%-ն է վստահում իրենց սեփական դատական համակարգին[5]։

Արտահայտում խմբագրել

Խոսքի ազատությունը և մամուլի ազատությունը երաշխավորված են Սլովակիայի օրենսդրությամբ։ Զրպարտության մասին օրենքները դիտվում են որպես քրեական հանցագործություններ և օգտագործվել են լրատվամիջոցների հաղորդումները սահմանափակելու և քաղաքական գործիչների և այլ նշանավոր գործիչների քննադատությունը ճնշելու համար։ Ատելության խոսքն ու Հոլոքոստի ժխտումը քրեական հանցագործություններ են[5]։ 2018 թվականին Յան Կուցյակի սպանությունը՝ ի պատասխան նրա կոռուպցիոն գործողությունների հետաքննության, լուրջ հարձակում էր Սլովակիայի մամուլի ազատության վրա[2]։

Խտրականություն խմբագրել

ԼԳԲՏ խմբագրել

Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիման վրա խտրականությունն անօրինական է, սակայն այս օրենքը հետևողականորեն չի կիրառվում։ Սլովակիայում ԼԳԲՏ անձանց քաղաքական ներկայացվածությունը սահմանափակ է. քաղաքական գործիչները հազվադեպ են ճանաչվում որպես ԼԳԲՏ, և ԼԳԲՏ համայնքին արհամարհող հանրային մեկնաբանությունները սովորական են։ Կառավարությունը պահանջում է սեռի օրինական ճանաչում ձգտող անհատների ամլացում[5]։

Ռասա և էթնիկ պատկանելություն խմբագրել

Սահմանադրությունը երաշխավորում է ռասայի, ազգության, ազգային պատկանելության և ցանկացած այլ կարգավիճակի հավասարությունը։ Սլովակիայում ատելության հիմքով հանցագործությունները ավելի խիստ են պատժվում։ Խտրականության դեմ օրենքները կիրառվում են անհետևողականորեն, և հատկապես գնչուները ենթարկվում են խտրականության, ոտնձգությունների և ոստիկանական դաժանության։ Գնչուները հաճախ առանձնացված են Սլովակիայի այլ ազգային խմբերից, և գնչուների դեմ կատարված հանցագործությունները բավականաչափ հետաքննված չեն[5]։ Սլովակիայի կառավարությունը խոստովանել է իր դերը հազարավոր գնչու կանանց բռնի ամլացման գործընթացում։

Կրոն խմբագրել

Սահմանադրությունը նշում է, որ Սլովակիայի պաշտոնական կրոն չկա, և որ հավասարությունը երաշխավորված է կրոնի հիման վրա։ Կառավարության կողմից կրոնական խմբերի ճանաչումը տալիս է հատուկ արտոնություններ, ինչպիսիք են բանտերում ծառայելը, հարսանեկան արարողություններ կատարելը և սուբսիդիաներ ստանալը։ Ճանաչում ստանալու համար կրոնական խումբը պետք է ներկայացնեն 50 000 կողմնակիցի ստորագրություններ։ Ուսանողներից պահանջվում է դպրոցում հաճախել կրոնական ուսուցման, թեև այլընտրանքներ կան։ Կրոնական խմբի նկատմամբ խտրականություն կամ ատելություն քարոզող նյութերն անօրինական են և պատժվում են մինչև ութ տարի ազատազրկմամբ։ Չնայած այդ փաստին, Սլովակիայում տարածված են հակասեմականությունը և իսլամաֆոբիան, որն սկիզբ է առել դեռ Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետությունում Իոսիպ Տիտոյի կառավարման շրջանում, և երկուսն էլ տարածված են ծայրահեղական կուսակցությունների քաղաքական արշավներում[6]։

Կանայք խմբագրել

Սահմանադրությունը երաշխավորում է սեռի հիման վրա հավասարությունը։ Սլովակիայում կանանց տրված են լիակատար քաղաքական ազատություններ, և 2019 թվականին երկիրն ընտրեց իր առաջին կին նախագահին։ Կանայք քիչ են ներկայացված խորհրդարանում՝ 2020 թվականին կազմելով խորհրդարանի մոտ 21%-ը։ Սլովակիայում ընտանեկան բռնությունը լայն տարածում ունի, իսկ ընտանեկան բռնության զոհերի հասանելիությունը ցածր է[5]։ Սլովակիան ստորագրել է Կանանց նկատմամբ բռնության մասին Ստամբուլի կոնվենցիան, սակայն այն չի վավերացրել 2021 թվականի դրությամբ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Slovakia's Constitution of 1992 with Amendments through 2017» (PDF). Constitute Project. 2022 թ․ ապրիլի 27. Վերցված է 2022 թ․ մայիսի 26-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Slovakia: Freedom in the World 2022 Country Report». Freedom House (անգլերեն). 2022. Վերցված է 2022 թ․ մայիսի 28-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «:1» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  3. «Democracy Index 2021: the China challenge». Economist Intelligence Unit (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 19-ին.
  4. «2021 Trafficking in Persons Report: Slovakia». United States Department of State (ամերիկյան անգլերեն). 2021. Վերցված է 2022 թ․ մայիսի 27-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «2021 Country Reports on Human Rights Practices: Slovakia». United States Department of State (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 26-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «:0» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  6. «2020 Report on International Religious Freedom: Slovak Republic». United States Department of State (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ մայիսի 21. Վերցված է 2022 թ․ մայիսի 27-ին.
  7. Amnesty International Report 2021/22 (PDF) (Report). 2022. Վերցված է 2022-05-21-ին.