Մարգիտա Ֆիգուլի (սլովակ.՝ Margita Figuli, 2 հոկտեմբերի, 1909, Վիշնի Կուբին,Ավստրո-Հունգարիա – 27 մարտի, 1995, Բրատիսլավա, Սլովակիա), 20-րդ դարի սլովակ գրող, բանաստեղծուհի։

Մարգիտա Ֆիգուլի
սլովակ.՝ Margita Figuli
Ծնվել էհոկտեմբերի 2, 1909(1909-10-02)[1][2]
ԾննդավայրՎիշնի Կուբին, Dolný Kubín District, Ժիլինայի շրջան
Վախճանվել էմարտի 27, 1995(1995-03-27)[1][2] (85 տարեկան)
Վախճանի վայրԲրատիսլավա, Սլովակիա[3]
ԳերեզմանSlávičie údolie cemetery
Գրական անունOľga Morena[4] և Morena[4]
Մասնագիտությունթարգմանչուհի, բանաստեղծուհի, գրող, մանկագիր և արձակագիր
Քաղաքացիություն Սլովակիա
Պարգևներ
 Margita Figuli Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարգիտա Ֆիգուլին ծնվել է 1909 թվականի հոկտեմբերի 2-ին Ավստրո-Հունգարական կայսրությունում՝ Վիշնի Կուբին գյուղում (ներկայում գտնվում է Սլովակիայի Ժիլինայի երկրամասի տարածքում)։ 1924 թվականին Դոլնի Կուբինում ավարտել է գիմնազիան։ 1928 թվականին Մարգիտա Ֆիգուլին Բանսկա Բիստրիցայում ավարտել է Առևտրական ակադեմիան և որպես քարտուղար սկսել է աշխատել Բրատիսլավայում՝ Տատրա բանկում։

Բանկում աշխատելու ընթացքում Մարգիտա Ֆիգուլին կոնսերատորիայում հաճախել է դաշնամուրի դասերի։ Սկսել է զբաղվել գրական գործունեությամբ, հրատարակել իր առաջին բանաստեղծությունները. նրա առաջին ստեղծագործությունները տպագրվել 1930-ական թվականների սկզբին[5]։

Իր առաջին նովելները Մարգիտա Ֆիգուլին տպագրել է Տարտա բանկի «Օրացույցում», «Slovenské pohľady», «Ժիվենա», «Էլան» («Ոգի») ամսագրերում։ 1941 թվականին Մարգիտա Ֆիգուլին հրատարակել է «Կապարե թռչուն» հակապատերազմական պատմվածքը, որի պատճառով հեռացվել է աշխատանքից։ Դրանից հետո նա զբաղվել է միայն գրական գործունեությամբ։

Մարգիտա Ֆիգուլայի «Բաբելոն» և «Երեք աշխետ ձիեր» վեպերը թարգմանվել են աշխարհի տասնյակ լեզուներով (անգլերեն, գերմաներեն, լեհերեն, ռուսերեն և այլն)։

Մարգիտա Ֆիգուլին մահացել է 1995 թվականի մարտի 27-ին Բրատիսլավայում։ Թաղված է «Սլավիչե ուդոլիի» («Սոխակի հովիտ») գերեզմանատանը։

Ստեղծագործություններ խմբագրել

  • Նամակ հորից (List od otca, 1932)
  • Սև ցուլ (Čierny býk, 1938)
  • Կապարե թռչուն (Olovený vták, 1940)
  • Երեք գիշեր և երեք երազ (Tri noci a tri sny, 1942)
  • Բաբելոն (1943, հրատարակվել է 1946 թվականին)
  • Երեք աշխետ ձիեր (Tri gaštanové kone, 1940, գրաքննության պահանջով վերամշակվել է 1958 թվականին)
  • Զուզանա
  • Ռեբեկա (1973)
  • Հողմ մեր մեջ (Vietor v nás, 1974)

Մանկական երկեր խմբագրել

  • Իմ առաջին նամակը (Môj prvý list, 1963)
  • Արիադնայի թելը (Ariadnina niť, 1964)
  • Բալլադ Յուրո Յանոշիկի մասին (Balada o Jurovi Jánošíkovi, 1980)

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգիտա Ֆիգուլի» հոդվածին։