Մարգար Դավթյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարգար Դանիելի Դավթյան (նոյեմբեր 1909[1], Շոռոթ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 4, 1964[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938 թվականից։
Մարգար Դավթյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբեր 1909[1] |
Ծննդավայր | Շոռոթ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 4, 1964[1] |
Վախճանի վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մասնագիտություն | գրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան[1] |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | Կոմունիստ[1] |
Մարգար Դավթյան Վիքիդարանում | |
Margar Davtyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Շոռոթ գյուղում (Նախիջևանի ԻՄ)։ 1924 թվականին տեղափոխվել է Բաքու, ուր և ստացել է միջնակարգ կրթությունը (1930)։ Այնուհետև սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում, ապա Բաքվի համալսարանում։ Եղել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի գրականության և արվեստի բաժնի վարիչը, 1957-1964 թվականներին՝ «Գրական Ադրբեջան» հանդեսի արձակի բաժնի վարիչը։ Միաժամանակ 1939-1964 թվականներին Ադրբեջանի գրողների միության հայկական մասնաճյուղի նախագահն էր։ Եղել է Ադրբեջանական ԽՍՀ II-IV գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։
Ռուսերեն լույս են տեսել նրա «Ուռենու տակ» (Բաքու, 1950), «Վազը» (Բաքու, 1958), «Արշալույստ քաղաքի վրա» (Բաքու, 1964), ադրբեջաներեն՝ «Արևածագից առաջ» (Բաքու, 1962) գրքերը։
Մահացել է Բաքվում[2]։
Մարգար Դավթյանի երկերի մատենագրություն
խմբագրել- Ձորը, Բաքու, Ազերնեշր, 1933, 78 էջ։
- Առաջին կինը, Երևան, Պետհրատ, 1933, 79 էջ։
- Վերջին ճիչը, Բաքու, Ազերնեշր, 1935, 104 էջ։
- Երջանկություն (պատմվածքներ), Բաքու, ԱդրԼԿԵՄ Կենտկոմի մանկա-պատանեկան գրականության հրատարակչություն, 1939, 184 էջ։
- Ուղիղ ճակատին (պատմվածքներ), Բաքու, ԱդրԼԿԵՄ Կենտկոմի մանկա-պատանեկան գրականության հրատարակչություն, 1942, 60 էջ։
- Ծիրանի ծառ (պատմվածքներ), Բաքու, Ազերնեշր, 1944, 150 էջ։
- Վերադարձ, Բաքու, Ազերնեշր, 1946, 140 էջ։
- Մեր գյուղում (պատմվածքներ, վիպակներ), Բաքու, Ազերնեշր, 1948, 276 էջ։
- Ուռենու տակ (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1949, 136 էջ։
- Մեր քաղաքում (վեպ), Ազերնեշր, 1950, 298 էջ։
- Լուսավոր ուղի (վիպակ), Բաքու, Ազերնեշր, 1952, 151 էջ։
- Երբ ծագում է արևը (վիպակներ), Բաքու, Ազերնեշր, 1954, 444 էջ։
- Վազը (վեպ), Բաքու, Ազերնեշր, 1955, 231 էջ։
- Պատմվածքներ, Բաքու, Ազերնեշր, 1957, 372 էջ։
- Առաջին շիվը (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1960, 307 էջ։
- Հափշտակված սերը (պատմվածքներ), Բաքու, Ազերնեշր, 1960, 224 էջ։
- Հավերժական կտակ (պատմավեպ՝ նվիրված նկարիչ-բանաստեղծ Նաղաշ Հովնաթանին), Երևան, «Հայաստան», 1965, 416 էջ։
- Կյանքն իր հունով (պատմվածքներ), Բաքու, Ազերնեշր, 1966, 348 էջ։
Մ. Դավթյանի կատարած թարգմանությունները (ադրբեջաներենից)
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Ջալալ Միր, Մի երիտասարդի մանիֆեստը (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1952, 167 էջ։
- Միրզա Իբրահիմով, Կգա օրը (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1953, 590 էջ։
- Գո Մո-Ժո։ Ընտիր երկեր.- Երևան։ Հայպետհրատ, 1954.- 423 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
- Գրիշաշվիլի Իոսեբ։ Բանաստեղծություններ.- Երևան։ Հայպետհրատ, 1951.- 280 էջ.- Բովանդ-ից՝ Երգիր ինձ համար, ով գեղեցկուհի։
- Իբրահիմով Միրզա։ Կգա օրը։ Վեպ.- Երևան։ Հայպետհրատ, 1953.- 590 էջ։
- Ջալալ Միր։ Մի երիտասարդի մանիֆեստը.- Երևան։ Հայպետհրատ, 1952.- 167 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 141.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգար Դավթյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգար Դավթյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 298)։ |