Մարգարտե վզնոցով կինը (նկար)

Յան Վերմեերի նկար

«Մարգարտե վզնոցով կինը» (հոլ.՝ Vrouw met parelsnoer), բարոկկո դարաշրջանի հոլանդացի հռչակավոր գեղանկարիչ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ Յան Վերմեերի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1664 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 55 × 45 սմ։ «Մարգարտե վզնոցով կինը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Բեռլինի պատկերասրահում (Բեռլին, Գերմանիա

Մարգարտե վզնոցով կինը
տեսակգեղանկար
նկարիչՅան Վերմեեր[1]
տարի1660[2]
բարձրություն55 սանտիմետր
լայնություն45 սանտիմետր
ստեղծման վայրԴելֆտ[3][2]
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանրկենցաղային ժանր[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԲեռլինի պատկերասրահ
հավաքածուԲեռլինի պատկերասրահ[1]
սեփականատերՊիտեր վան Ռայուֆե, Barthold Suermondt? և Թեոֆիլ Թոր-Բյուրգեր
https://www.wga.hu/html/v/vermeer/03a/19woman1.html, https://artsandculture.google.com/exhibit/the-painting‘s-provenance-and-fate/LQKiKh4fYkcTJg?hl=de, https://artsandculture.google.com/story/young-woman-with-a-pearl-necklace/HAJCxcJda1BfJg?hl=de, https://artsandculture.google.com/asset/wd/kQFMVJh6zAXoxQ կայք
Ծանոթագրություններ
 Young Woman with a Pearl Necklace by Johannes Vermeer Վիքիպահեստում

Նկարագիր խմբագրել

«Մարգարտե վզնոցով կինը» ստեղծագործությունում հեղինակը՝ Յան Վերմեերը պատկերել է երիտասարդ կնոջ, որն, ըստ երևույթին, բարձր դասի ներկայացուցիչ է հանդիսանում։ Կինը զբաղված է առավոտյան պճնազարդությամբ. պարանոցին է կապում մարգարտե վզնոցը՝ երկու դեղին ժապավենների օգնությամբ։ Կնոջ դեմքը հանգիստ է։ Ականջին նույնպես մարգարտե ականջօղ է, ինչը վկայում է, որ նա թանկարժեք զարդեր կրելու մեծ հակում ունի։ Տեսարանը խիստ բնորոշ է Վերմեերին՝ կենցաղային տեսարան և կանայք։ Այս հերոսուհին կա նաև Վերմեերի այլ նկարներում՝ «Սիրային նամակ» և «Նամակ գրող կինը»։

Մորթով երիզված դեղին կիսամուշտակ հագած կինը կիսադեմով է կանգնած հանդիսատեսի նկատմամբ. արևի ճառագայթները պատուհանից ներս են թափանցել և ընկել կնոջ վրա՝ ամբողջովին լուսավորելով վերջինիս։ Կտավում տեղ գտած մնացած դետալները խիստ բնորոշ են Վերմեերի վրձնին։ Կտավում հեղինակը օգտագործել է կապույտ և դեղին գույների երանգներ, արեգակի լույս, վարագույր, ֆոնի սպիտակ պատ, հերոսի արտահայտիչ դիմագծեր, կենցաղային իրեր և այլն։ Կնոջ մոտ գտնվող զարդասեղանին Վերմեերը նկարել է հետևյալ իրերը՝ ջրով լցված կոնք, սանր, դիմափոշու վրձնիկ։ Հնարավոր է, որ վերջինս խորհրդանշում է բարձր դասի երիտասարդ կանաց թեթևամտությունը, տնային հոգսերից ազատվածությունը և դատարկ գործերով զբաղվելու հակվածությունը։ Լուսամուտի շրջակալի զարդանկարը հանդիպում է նաև Վերմեերի այլ կտավում՝ «Երիտասարդ կինը ջրի սափորով»։

«Մարգարտե վզնոցով կինը» ստեղծագործության մեծ մասը զբաղեցնում է ֆոնի սպիտակ պատը, որը թույլ է տվել, որ նկարիչը կնոջն առավել արտահայտիչ դարձնի ու հանդիսատեսի ուշադրությունը սևեռի կնոջ վրա, ոչ թե հարակից առարկաների վրա կենտրոնանա։ Դեղնաթույ վարագույրը գունային հավասարակշռություն է ստեղծում կնոջ նույնագույն հագուստի հետ։ Ձախ կողմում Վերմեերը պատկերել է մուգ կապույտ սփռոց, որով հակադրություն է ստեղծել սպիտակ ֆոնի հետ և ապահովել նկարի երկրաչափական հորինվածքի ամրապնդումը։

Վերմեերի ամենանուրբ միկրոսկոպիկ վրձնահարվածները վկայում են նրա գեղարվեստական առանձնահատկությունների մասին։ Մի քանի սպիտակ-գորշ շերտերի շնորհիվ Վերմեերը և բարոկկո դարաշրջանի շատ նկարիչներ կտավներին տվել են առավելագույն բնականություն։ Շնորհիվ դրա պատմաբանները հնարավորություն ունեն դետալ առ դետալ ուսումնասիրել այդ ժամանակների ամենօրյա կենցաղը։ 17-րդ դարի երկրորդ կեսին մորթե հանդերձանքը լայնորեն տարածված էր Նիդերլանդներում խիստ երկարաշունչ ու տևական ձմեռների հետևանքով։ Նկարում պատկերված կիսամուշտակը սովորական էր այդ ժամանակների տնային կեցաղավարության մեջ։

Պատուհանի ձախ կողմում հեղինակը պատկերել է եբենոսյան փայտից սև շրջանակով հայելի։ Այն վկայում է տերերի հարստության և բարձր հասարակական դիրքի մասին։ Հայելին, որը շատ է նկարել Վերմեերը, կարող են խորհրդանշել նաև կանացիություն, սնափառություն, կանացի բնույթի երկվություն և նույնիսկ մահ[4]։ Վերջին կարծիքին է եղել նաև սյուրռեալիզմի կարկառուն ներկայացուցիչ Սալվադոր Դալին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://rkd.nl/explore/images/235517
  2. 2,0 2,1 http://www.smb-digital.de/eMuseumPlus?service=ExternalInterface&module=collection&objectId=863178&viewType=detailView
  3. https://artsandculture.google.com/exhibit/the-painting‘s-provenance-and-fate/LQKiKh4fYkcTJg?hl=de
  4. Norbert Schneider. Vermeer. La obra completa. 1994
  5. Михаил Ямпольский. «Память Тиресия. Интертекстуальность и кинематограф», с. 299

Գրականություն խմբագրել

  • Piero Bianconi, István Schlégl: Das Gesamtwerk von Vermeer. Kunstkreis, Luzern 1967
  • Junge Dame mit Perlenhalsband. In: Johannes Vermeer. Ausstellungskatalog National Gallery of Art, Washington, Mauritshuis, Den Haag 1996. Deutsche Ausg. Stuttgart 1996. S. 152–155. ISBN 90-400-9804-2
  • Thierry Greub: J. Vermeer van Delft. Junge Dame mit Perlenhalsband. (Der Kunstbrief.) Berlin 2003. ISBN 978-3-7861-2448-1
  • Mark von Schlegell: High Wichita Übers. von Simon Elson. Berlin 2011. ISBN 978-3-88221-620-2

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարտե վզնոցով կինը (նկար)» հոդվածին։