Մարգարիտ Մակինթայր
Մարգարիտ Մակինթայր (անգլ.՝ Marguerite MacIntyre, մայիսի 11, 1965[1], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալում Էլիզաբեթ Ֆորբսի դերով։
Մարգարիտ Մակինթայր | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մայիսի 11, 1965[1] (59 տարեկան) |
Ծննդավայր՝ | Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, սցենարիստ և հեռուստատեսային պրոդյուսեր |
IMDb։ | ID 0532880 |
Կենսագրություն
խմբագրելՏասնվեցամյա հասակում Մաքինթայրը տարածաշրջանային թատրոնների բեմում հանդես է եկել այնպիսի բեմադրություններով, ինչպիսիք են «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» և «Հարավ-Խաղաղօվկիանոսյան»։ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան և սովորել է դերասանական վարպետություն Լոնդոնի Դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայում։
Մաքինթայրը հայտնվել է բրոդվեյ և օֆֆ բրոդվեյ թատերական բեմադրություններում, որոնց թվում են «Ջեյն Էյրը», «Հրեշտակների քաղաքը» և «Մատա Հարին»[2]։
Հեռուստատեսությունում Մաքինթայրի ամենահայտնի դերը շերիֆ Լիզ Ֆորբսն է «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալում, որտեղ նա հայտնվել է վեց եթերաշրջաններում։ Նաև խաղացել է հոգեբան Նիկոլ Թրեյգերի գլխավոր դերը «Քայլ XY» հեռուստասերիալում։
Անձնական կյանք
խմբագրելԱռաջին անգամ ամուսնացել է Մարկոս Սիգայի հետ 1990 թվականին, սակայն 2000 թվականին զույգը ամուսնալուծվել է։ Երկրորդ անգամ ամուսնացել է Քերի Լելոնդի հետ 2007 թվականի դեկտեմբերի 21-ին[2]։
Մակինթայրը չունի երեխաներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Biography for Marguerite MacIntyre Internet Movie Database կայքում
Արտաքին հղումներ
խմբագրել- Մարգարիտ Մակինթայր (անգլ.) Internet Movie Database կայքում