Մարգարիտն ու փրփուրը (նկար)

Մարգարիտն ու ալիքը (ֆր.՝ La Perle et la vague[2], կոչվում է նաև «Ալիքն ու մարգարիտը»), ֆրանսիացի նկարիչ Պոլ Բոդրիի 1862 թվականին ստեղծած կտավը [3]:

Մարգարիտն ու ալիքը
La Perle et la vague
տեսակգեղանկար
նկարիչՊոլ Բոդրի
տարի1862
բարձրություն83.5
լայնություն178
ստեղծման երկիր Ֆրանսիա
ուղղությունակադեմիզմ
ժանրնյու
նյութԿտավ յուղաներկ
գտնվում էՊրադո թանգարան[1]
հավաքածուՊրադո թանգարան[1]
սեփականատերԵվգենյա
մակագրությունPaul.Baudry.1862.
կայք
Ծանոթագրություններ
 The Pearl and the Wave Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Կտավը ստեղծվել է 1862 թվականին և համարվում է Բոդրիի այդ շրջանի առավել հայտնի գործերից։ 1863 թվականին Ֆրանսիայի կայսրուհի Եվգենին այն ձեռք է բերել 20 հազար ֆրանկով[4][5], որը նրա երկրորդ արժեքավոր ձեռքբերումն է եղել[5]։ 1904 թվականից կտավը համալրում է Մադրիդի Պրադոյի թանգարանի հավաքածուն։

Նկարագրություն

խմբագրել

Նկարում պատկերված մերկ կին՝ պառկած ժայռոտ ծովեզրին, գլուխը դեպի ուսը շրջած, հայացքը դեպի դիտողին։ Հետևի պլանում ծովի ալիքներն են։

Քննադատների գնահատական

խմբագրել

Նկարը մեծ հետաքրքրության է արժանացել ժամանակակիցների կողմից[6]։ Իր տեխնիկական և բացառիկ որակի համար արժանացել է քննադատների դրվատանքին[7]։

Ամերիկացի նկարիչ, գրող Կենոն Քոքսը կտավն անվանել է «19-րդ դարի ամենակատարյալ մերկ պատկեր»։ Քոքսն առանձնացնում է նկարի որոշ առանձնահատկություններ, որոնք նա նկարագրում է որպես «գրավիչ կեցվածք». «կլորավուն, նրբագեղ մարմին», «փոսիկներով ուսեր», «նուրբ գծերի ըմբոշխնում», «գունային գրավչություն», «նուրբ մակերեսի կատարելություն»։ Ըստ նրա այս ամենը կտավին դարձնում են իրական գլուխգործոց[3][8]։

Արվեստի պատմաբան Բեյլի Վան Հուքը կտավը բնորոշում է որպես մերկ ստեղծագործության նմուշներից մեկը, որտեղ կինը ծուլորեն պառկած է դիտողին հաճույք պատճառելու համար, ինչն արվեստաբանը համարում է այլասերում[3]։

Ֆրանսիացի քննադատ Ժյուլ Անտուանը կտավը նկարագրել է որպես «ֆարիզյան modiste», ով այս վայրի վայրում պառկած սպասում է մոլորյալ միլիոնատիրոջ[9]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://www.museodelprado.es/en/the-collection/online-gallery/on-line-gallery/obra/the-pearl-and-the-wave/
  2. Nathalia Brodskaya (2011). Manet. Parkstone International. էջ 62. ISBN 978-1-78042-029-5. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.
  3. 3,0 3,1 3,2 Bailey Van Hook (1996 թ․ հունվարի 1). Angels Of Art: Women And Art In American Society, 1876-1914. Penn State Press. էջ 45. ISBN 978-0-271-02479-0. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.
  4. Jane Turner. (2000). The Grove Dictionary of Art: From Monet to Cézanne : late 19th-century French artists. Oxford University Press. էջ 18. ISBN 978-0-312-22971-9. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.
  5. 5,0 5,1 Alison McQueen. (2011 թ․ օգոստոսի 16). Empress Eugénie and the Arts: Politics and Visual Culture in the Nineteenth Century. Ashgate Publishing, Ltd. էջ 176. ISBN 978-1-4094-0585-6. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.
  6. Nathalia Brodskaya. Manet. — Parkstone International, 2011. — P. 62. — ISBN 978-1-78042-029-5.
  7. Hubert Damisch. (1996 թ․ հունիսի 15). Damisch/Goodman: Judgment of Paris. University of Chicago Press. էջ 64. ISBN 978-0-226-13510-6. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.
  8. Kenyon Cox. (2004 թ․ հուլիսի 1). Old Masters and New: Essays in Art Criticism. Digital Antiquaria. էջ 104. ISBN 978-1-58057-280-4. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.
  9. Charles Bernheimer. (1997 թ․ մայիսի 22). Figures of Ill Repute: Representing Prostitution in Nineteenth-Century France. Duke University Press. էջ 105. ISBN 978-0-8223-1947-4. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել