Մարգո Բալասանյան

հայ դերասան
(Վերահղված է Մարգարիտա Բալասանյանից)

Մարգո Ջալալի Բալասանյան (1927, դեկտեմբերի 26, Ստեփանակերտ - 2007, հուլիսի 10, Ստեփանակերտ), հայ դերասանուհի։ ԱԽՍՀ (1973), ՀԽՍՀ (1978), Արցախի ժողովրդական արտիստ (2000)։

Մարգո Բալասանյան
Ծնվել էդեկտեմբերի 26, 1927(1927-12-26)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 10, 2007(2007-07-10) (79 տարեկան)
Մահվան վայրՍտեփանակերտ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1949)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Արցախ
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Մարգո Բալասանյանը ծնվել է Ստեփանակերտում։ 1945 թվականին ավարտել է տեղի միջնակարգ թիվ 2 դպրոցը, 1949 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերական բաժինը՝ դառնալով ինստիտուտի առաջին արցախցի շրջանավարտը։ Գործուղվել է Կամո, որտեղ սկսել է իր պրոֆեսիոնալ գործունեությունը։ 1953 թվականից եղել է Ստեփանակերտի պետական թատրոնի դերասան[1][2]։

Թատերական ներկայացումներ

խմբագրել
  • Սուսան՝ Շիրվանզադեի «Նամուս»
  • Մարգարիտ՝ Շիրվանզադեի «Պատվի համար»
  • Անանի, Սալոմե՝ Գ. Սունդուկյանի «էլի մեկ զոհ»
  • Ռուզան՝ Մուրացանի «Ռուզան»
  • Վասսա ժելեզնովա՝ Մ. Գորկու «Վասսա ժելեզնովա»
  • Գոսեմա՝ Վ. Գագլոևի «Ասք մոր մասին»
  • Տատիկ՝ Ա. Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում»
  • Թագուհի՝ Դ. Ռիկարդոյի «Առլեկինը արքա»

Մրցանակներ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Ալավերդյան Ի., Մարգո Բալասանյան, Ե. 1981:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Մարգո Բալասանյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգո Բալասանյան» հոդվածին։