Մարգարիտա Աբուե (ֆր.՝ Marguerite Abouet, 1971[1][2][3][…], Աբիջան, Կոտ դ'Իվուար[1][4]), իվուարցի գրող, կոմիքսների հեղինակ, առավել հայտնի է իր «Աիյա» գրաֆիկական վեպերի շարքով[7]։

Մարգարիտա Աբուե
Դիմանկար
Ծնվել է1971[1][2][3][…]
ԾննդավայրԱբիջան, Կոտ դ'Իվուար[1][4]
Քաղաքացիություն Կոտ դ'Իվուար[5]
ԵրկերԱկիսի և Այա Յոպ Սիթիից
Մասնագիտությունդերասանուհի, գրող, սցենարիստ և կոմիքսների սցենարիստ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԿին կոմիքսների ստեղծողների կոլեկտիվը սեքսիզմի դեմ[6]
 Marguerite Abouet Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարգարիտա Աբուեն ծնվել է 1971 թվականին Աբիջանում (Կոտ դ'Իվուար)[7] և 12 տարեկան հասակում եղբոր հետ Ֆրանսիա է տեղափոխվել իր խորթ պապի մոտ[8]։ Այժմ նա բնակվում Է Փարիզի արվարձանում՝ Ռոմենվիլում՝ իր ամուսնու՝ նկարիչ Կլեման Ուբերիի հետ, որը նկարազարդում է նրա գրաֆիկական հայեցակարգերը և իրենց փոքրիկ որդու հետ[9]։ Մարգարիտա Աբուեն աշխատել է որպես իրավաբանի օգնական Փարիզում, երբ ստեղծել է իր առաջին գրաֆիկական վեպը՝ «Աիյան»։ Աբուեն փորձել է գրել նաև երիտասարդների համար, սակայն հրաժարվել է դրանից այն պատճառով, որ ըստ նրա, խիստ խանգարել է սահմանափակումները, որոնք դրվում են այդ ժանրի վրա հրատարակիչների կողմից։ Նա թողել է իր իրավաբանի օգնականի աշխատանքը, որպեսզի ամբողջ օրը նվիրի ստեղծագործությանը, այդ թվում՝ «Աիյա» շարքի հաջորդ երկու գրաֆիկական վեպերի ստեղծմանը»[9]։

«Աիյա» խմբագրել

«Աիյան» Աբուեի առաջին հրապարակված աշխատանքն է։ Այն համատեղ աշխատանք էր ամուսնու հետ, որի համար «Աիյան» գրաֆիկական վեպերի նկարազարդումներ ստեղծելու առաջին աշխատանքն էր։ Աբուեի ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Մրժան Սաթրապին՝ «Պերսեպոլիս» գրաֆիկական վեպի հեղինակը[8]։ Նրան նաև ստեղծագործելու է մղել ցույց տալ Աֆրիկան՝ շեշտը դնելով խնդիրների վրա, բացի պատերազմից և սովից, որի վրա սովորաբար կենտրոնանում են լրատվամիջոցները՝ Աֆրիկան ներկայացնելիս[10]։ Նրա ստեղծագործությունների հերոսները դպրոց են գնում, հոգնում աշխատանքից, ապագայի ծրագրեր են կառուցում և հայտնվում տնային ինտրիգների ծուղակում։ Գործողությունը տեղի են ունենում Կոտ դ'Իվուարում[11]։ Նրա պատմությունը ադապտացվել է անիմացիոն ֆիլմի՝ Աբուեի հետ համագործակցությամբ[12]։

Աբուեն հերքում է «Աիյայի» ինքնակենսագրականությունը, բացառությամբ այն բանի, որ այն պատկերում է Կոտ դ'Իվուարը, որի հետ ծանոթ էր։ Այդ կերպարները հիմնված են այն մարդկանց վրա, ում նա ճանաչում էր մանկության տարիներին, բայց սյուժեները հորինված Էին[8]։

«Աիյան» մեծ հաջողություն է ունեցել, հատկապես սկսնակ հեղինակի համար։ 2006 թվականին Աբուեն Անգուլեմում կոմիքսների միջազգային փառատոնի մրցանակին է արժանացել կոմիքսների առաջին գրքի համար, որի ավելի քան 200 հազար օրինակ վաճառվել է Ֆրանսիայում[13],։ Կանադական «Drawn and Quarterly» հրատարակչությունը տարածել է գրքի անգլալեզու տարբերակը ԱՄՆ-ում։ Այն տպագրել է ավելի քան 10 000 օրինակ[13], ԱՄՆ-ում առաջնաելույթի գրաֆիկական վեպի համար զգալի գումար էր[13]։ Աբուեն իր ֆրանսիացի հրատարակչին համոզել է իր գրաֆիկական վեպի ավելի էժան նմուշներ վաճառել իր հայրենի Կոտ դ'Իվուարում[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.drawnandquarterly.com/artBio.php?artist=a4511616c673cf
  2. 2,0 2,1 British National Bibliography — 1950.
  3. 3,0 3,1 CONOR.Sl
  4. 4,0 4,1 4,2 http://www.gallimard-bd.fr/auteur-68004-abouet.html
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. https://bdegalite.org/creatrices/
  7. 7,0 7,1 Marguerite Abouet & Clément Oubrerie Biography Արխիվացված 2020-09-26 Wayback Machine at Drawn and Quarterly.
  8. 8,0 8,1 8,2 Zuarino, John, «An Interview with Marguerite Abouet» Արխիվացված 2020-02-20 Wayback Machine, Bookslut website (май 2007)
  9. 9,0 9,1 Ajayi, Angela. «Drawing on the Universal in Africa: An Interview with Marguerite Abouet» Արխիվացված 2009-06-04 Wayback Machine, Wild River Review website.
  10. Review of Aya(չաշխատող հղում)Ilyuhen
  11. Deppey, Dirk (19 марта 2007). «Review of Aya». The Comics Journal.
  12. «Aya of Yop City (2013)», IMDb.
  13. 13,0 13,1 13,2 13,3 Berretta, Davide (2008 թ․ սեպտեմբերի 5). «The Cartoon Heart of Africa». The Wall Street Journal.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգարիտա Աբուե» հոդվածին։