Մարգարետ Մեյեր
Մարգարետ Թեոդորա Մեյեր (անգլ.՝ Margaret Theodora Meyer, հայտնի է նաև որպես Մոդ Մեյեր[3], սեպտեմբեր 1862, Ստրաբան, Derry City and Strabane, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն[1] - հունվարի 27, 1924, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի մաթեմատիկոս: Եղել է մաթեմատիկական ուսումնասիրությունների առաջին ղեկավարներից և Լոնդոնի մաթեմատիկական ընկերության առաջին անդամներից մեկը[4]: 1916 թվականին եղել է առաջին կինը, որն ընտրվել է Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերության անդամ[5]:
Մարգարետ Մեյեր | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբեր 1862 Ստրաբան, Derry City and Strabane, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն[1] |
Մահացել է | հունվարի 27, 1924 (61 տարեկան) Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, աստղագետ և ակադեմիկոս |
Հաստատություն(ներ) | Գիրթոն քոլեջ և Notting Hill and Ealing High School? |
Անդամակցություն | Բրիտանական թագավորական աստղագիտական ընկերություն[2], Լոնդոնի մաթեմատիկական ընկերություն[2] և Ladies' Alpine Club? |
Ալմա մատեր | Գիրթոն քոլեջ (1882) և Հյուսիսային Լոնդոնի կոլեգիալ դպրոց (1879) |
Հայր | Theodore Jonas Meyer? |
ԿենսագրությունԽմբագրել
Մեյերը ծնվել է 1862 թվականին[6] Իռլանդիայի Ստրաբան քաղաքում՝ պրեսբիտերական առաջնորդ Թեոդոր Ջոնահ Մեյերի և նրա կնոջ Ջեյն Էնի ընտանիքում: Նրա ավագ եղբայրը՝ Սըր Ուիլյամ Սթիվենսոն Մեյերը, եղել է Հնդկաստանի առաջին բարձրագույն հանձնակատարը[5]: Մեյերն իր մանկության մեծ մասն անցկացրել է Իտալիայում: Նա հաճախել է Հյուսիսային Լոնդոնի քոլեջի աղջիկների դպրոց, այնուհետև 1879 թվականին ընդունվել է Քեմբրիջի Գիրտոն քոլեջ, որը, 1882 թվականին ավարտելով, դարձել է մաթեմատիկայի 15-րդ «wrangler»-ը: 1907 թվականին նա Դուբլինի Թրինիթի քոլեջից ստացել է մագիստրոսի աստիճան[7]:
1882-1888 թթ. դասավանդել է Լոնդոնի Նոտինգ-Հիլ ավագ դպրոցում, այնուհետև Գիրտոն քոլեջում շուրջ 30 տարի եղել է մաթեմատիկայի դասախոս: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Մեյերը բրիտանական պատերազմական գրասենյակի համար զբաղվել է հաշվապահական աշխատանքով: 1918 թվականին նա հրաժարվել է քոլեջի աշխատանքից և աշխատել Բրիտանիայի օդային նախարարության համար, որը զբաղվում էր օդանավերի նախագծման և շինարարության հարցերով[5]:
Մեյերը հետաքրքրվում էր աստղագիտությամբ, քանի որ իր գիտական աստիճանն առնչվում էր մաթեմատիկական աստղագիտությանը: Այդ թեմայով նա իրականացրել է մի շարք չհրապարակված աշխատանքներ: 1916 թվականին Մեյերն առաջին կինն էր, որն ընտրվեց Բրիտանական թագավորական տիեզերական ընկերության կազմում[5]:
Այլ գործունեությունԽմբագրել
Մեյերը փորագրել է և ուսանողներին սովորեցրել է փորագրել Գիրթոնի քոլեջի մատուռի խորանի կաղնու վահանակի վրա[7]: Նա սիրում էր լեռնագնացություն և եղել է Կանանց ալպինիստական ակումբի անդամ, ավելի ուշ՝ նախագահ[8]:
ՄահԽմբագրել
Մեյերը մահացել է 1924 թվականին, երբ հեծանվով ընթանալիս բախվել է ավտոբուսին[6]: Իր կտակում նա 2000 £sd է ժառանգել Գրիտոն քոլեջին՝ օգնելու մաթեմատիկայի բնագավառի կին ուսանողներին[9], լրացուցիչ 1000 £sd և մաթեմատիկական գրքերի հավաքածու[7]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Wikipedia — 2001.
- ↑ 2,0 2,1 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ The Observatory: A monthly review of astronomy, Volumes 47-48։ Taylor and Francis։ 1924։ էջ 99
- ↑ «London Mathematical Society History»։ London Mathematical Society։ Վերցված է հոկտեմբերի 24, 2012
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Creese Mary R. S. (October 2009)։ «Meyer, Margaret Theodora (1862–1924)»։ Oxford Dictionary of National Biography։ Oxford University Press։ Վերցված է հոկտեմբերի 24, 2012
- ↑ 6,0 6,1 «Re Margaret Theodora Meyer, Deceased»։ The London Gazette։ մայիսի 4, 1926։ էջ 3054։ Վերցված է նոյեմբերի 3, 2012
- ↑ 7,0 7,1 7,2 Stephen Barbara (հունիսի 17, 2010)։ Girton College 1869–1932։ Cambridge University Press։ էջեր 186–187։ ISBN 978-1-108-01531-8։ Վերցված է հոկտեմբերի 19, 2012
- ↑ «Ladies Alpine Club Archive»։ The Alpine Club։ Վերցված է հոկտեմբերի 24, 2012
- ↑ «Obituary Notices : Fellows : Meyer, Margaret Theodora»։ Monthly Notices of the Royal Astronomical Society (London: Royal Astronomical Society/Weldon & Wesley) 85: 314–315։ February 1925։ Bibcode:1925MNRAS..85R.314.։ doi:10.1093/mnras/85.4.314 provided by SAO/NASA Astrophysics Data System (ADS) and published at Digital Library for Physics and Astronomy operated by Smithsonian Astrophysical Observatory (SAO).