Մարալի Բեկ-Մարմարչևա

նկարչուհի

Մարալի Բեկ-Մարմարչևա (1870, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 23, 1937(1937-11-23), Տալլին, Էստոնիա)[1], հայ ազնվական ընտանիքից սերած ռուս-էստոնացի գեղանկարչուհի։ Լայնորեն հայտնի է եղել ոչ միայն ռուսական, այլև էստոնական, գերմանական և հրեական շրջանակներում[1]։

Մարալի Բեկ-Մարմարչևա
Դիմանկար
Ծնվել է1870
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 23, 1937(1937-11-23)
Մահվան վայրՏալլին, Էստոնիա
Քաղաքացիություն Էստոնիա և  Ռուսական կայսրություն
Մասնագիտություննկարչուհի

Կենսագրություն խմբագրել

Մարալի Բեկ-Մարմարչևան ծնվել է Թիֆլիսում, հին հայկական զինվորականի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի գիմնազիայում։ Որից հետո, հակադրվելով ծնողների կամքին՝ ուղևորվել է Պետերբուրգ՝ գեղարվեստական կրթություն ստանալու և մնացած ողջ կյանքն անցել է ծննդավայրից հեռու։ Նա հաճախել է Նկարիչների խրախուսական ընկերության դպրոց[2], Օ․ Է․ Բրազի ղեկավարությամբ։ Որից հետո ավարտել է Գեղարվեստի ակադեմիային առընթեր Գեղարվեստի բարձրագույն դպրոցը, որտեղ նրա ուսուցիչներն են եղել ռուսական պատմական և կրոնական ժանրային գեղնկարիչ Պյոտր Եվգենևիչ Մյասոեդովը և Ի․ Ե․ Ռեպինը (հետագայում բարեկամական նամակագրական կապ է ունեցել Ռեպինի հետ, մինչև նկարչի մահը)[3]։ Ստանալով միջնակարգ դպրոցներում գծանկար և նկարչություն դասավանդելու իրավունք՝ նա մեկնել է Ռևել (Տալլին), որտեղ բացել է իր սեփական արվեստանոցը և դասավանդել է քաղաքային գիմնազիաներում[4]։

1912 թվականին նա նկարել է ժառանգ-ցեսարևիչի՝ Ալեքսեյ Ռոմանովի դիմանկարը, Ալեքսանդրյան գնդի հուսարի սև համազգեստով․ այդ ժամանակ Ալեքսեյը նշանակվել էր այդ գնդի հրամանատար, իսկ Մարալի Բեկ-Մարմարչևայի երկու եղբայրները ծառայում էին այդ գնդում։ Նկարը նվիրել է կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային, ինչի համար Մարալին արժանացել է կայսրուհու խրախուսանքինՆրա հայտնի դիմանկարներից են Ռեպինի և Մարդջանիշվիլիի դիմանկարները։

1915 թվականից Կանանց առաջին գեղարվեստական խմբակի անդամ է եղել, մասնակցել է խմբակի ցուցահանդեսներին։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո եղբոր՝ Հյուսիս-արևմտյան բանակի գնդապետ Միխայիլի (? - 1924) հետ Կռասնոյե Սելոյով (Կրասնոսելսկի շրջան) տեղափոխվել է Տալլին։ Բնակվելով այնտեղ՝ ղեկավարել է գեղարվեստի դպրոցը, դպրողի աշակերտների ցուցահանդեսներ է կազմակերպել։

Ուշ տարիներ խմբագրել

Մարալին իր կյանքի մեծ մասն անցկացրել է Թիֆլիսից դուրս։ Կյանքի մայրամուտին նա ցանկանում էր վերադառնալ հարազատ քաղաք, որտեղ շարունակում էր բնակվել իր հարազատ քույրը։ Հունիսի սկզբին Նառվա-Յիեսուու մեկնելու նախօրեին, որտեղ նա սովորաբար մեկնում էր ամռան ամիսներին, Տալլինի փողոցներից մեկում նա ստացել է ուղեղի արյունազեղում։ Նրան տեղափոխել են դոկտոր Գ․ Գիրշի առողջարան։ Երեք ամիս անց նա գրեթե առողջացել էր։ Տեղափոխվելով մասնավոր բնակարան, սակայն վիճակը կտրուկ վատացել է։ Նրան տեղափոխել են նույն առողջարանը։ Սեպտեմբերին նրան տեղափոխել են Զևալդ հիվանդանոցի առողջարան։ Նրա հոգեկան վիճակը ծանրացել է․ նա սկսել էր չճանաչել իրեն այցելության եկած ծանոթներին, գրեթե չէր ուտում, անվերջ անկողմնում պատկած էր, իսկ կյանքի վերջին օրերին անվերջ կանչում էր մահացած մորը։

1937 թվականի նոյեմբերի 23 -ի առավոտյան ժամը 7-ին վրա էր հասել մահը։ 13 տարի առաջ մահացել էր նրա եղբայրը և նա միայնակ էր մնացել, իրեն ամբողջովին նվիրել էր նկարչությանը, պոեզիային, գրականությանն ու թատրոնին։

Մահախոսական հրապարակումներ խմբագրել

«Նա արվեստի մարդ էր, բարի և ստրաբաց, մշտապես ինչ-որ մեկի մասին մտածող, մշտապես ինչ-որ մեկի մասին հոգացող»[1]։

Շատերին է կրթել անվճար, և մշտապես խնամքով է վերաբերվել տաղանդներին։ Մշտապես կարիքի մեջ լինելով, այնուամենայնիվ, միշտ ընդառաջ է գնացել մտերիմներին, մշտապես ինչ-որ մեկի մասին հոգում էր[5]։

Ընտանիք խմբագրել

Մարալի Բեկ-Մարմարչևան ուներ երեք եղբայրներ և մեկ քույր․

  • Յակով Բեկ-Մարմարչև (1854-?), սպա
  • Ալեքսանդր - կայսերական խորհրդական, Թիֆլիսի ռազմական շրջանային դատարանի թարգմանիչ
  • Միխայիլ (?, Թիֆլիս - 2.10.1924, Տալլին), գնդապետ[6]
  • քույր․ Նատալյա (մահ․՝ 13.10.1924, Փարիզ)։

Ծանոթագրություններ խմբագրել

Lua error in Մոդուլ:Քույրհղումներ at line 164: attempt to concatenate local 'value' (a nil value).

  1. 1,0 1,1 1,2 «Смерть художницы М. Г. Бек-Мармарчевой». № 9065. Нью-Йорк: Новое русское слово. 1937. 23 ноября.
  2. «ОБЩЕСТВО ПООЩРЕНИЯ ХУДОЖЕСТВ • Большая российская энциклопедия - электронная версия». bigenc.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.
  3. «Искусство и архитектура русского зарубежья - БЕК-МАРМАРЧЕВА Марали Григорьевна». artrz.ru. Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.
  4. «Забытые армянские художники Тифлиса։ Марали Григорьевна Бек-Мармарчева (1870—1937)». Hayastan Armenian Forum (The Largest Armenian Forum on the Net - Самый крупный армянский форум в сети) (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.
  5. «Вести дня : с приложением газеты "Сегодня" [Рига] 5 november 1937 — DIGAR Eesti artiklid». dea.digar.ee. Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.
  6. «Последния известия 5 oktoober 1924 — DIGAR Eesti artiklid». dea.digar.ee. Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել