Կրասնոսելսկի շրջան (Սանկտ Պետերբուրգ)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կրասնոսելսկի շրջան (այլ կիրառումներ)

Կրասնոսելսկի շրջան, շրջան Սանկտ Պետերբուրգ քաղաքում, որը գտնվում է քաղաքի հարավարևմտյան հատվածում։

Կրասնոսելսկի շրջան
Красносельский район
Krasnoselsky District Council.jpg
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵնթարկումՍանկտ Պետերբուրգ
Հիմնադրված է1973 թ.
Մակերես115 կմ²
Բնակչություն330546 [1][2] մարդ
Պաշտոնական կայքgov.spb.ru/gov/admin/terr/reg_krasnoselsk
##Կրասնոսելսկի շրջան (Սանկտ Պետերբուրգ) (Ռուսաստան)
Red pog.png

Սահմանակից է Կիրովի, Մոսկովյան, Պետրոդվորեցի, Լոմոնոսովի, Գատչինայի շրջաններին։

Կրասնոսելսկի շրջանը ներկայումս Սանկտ Պետերբուրգի ամենաարագ զարգացող շրջաններից մեկն է։ Մոտ ապագայում ծրագրված են տարբեր նախագծեր կապված բնակարանային շինարարության հետ, ստեղծվել են նոր ժամանակակից արդյունաբերական ընկերություններ։

ՊատմությունԽմբագրել

Կազմավորվել է ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի հրամանով 1973 թվականի ապրիլի 13-ին։ Բացի Կրասնոյե սելո-ից շրջանի կազմի մեջ մտան նաև Կիրովի շրջանի մի մասը, Գորելովոն, Տորիկին և Մոժայսկին։

1979 թվականին Կրասնոսելսկի շրջանի կազմի մեջ մտավ Խվոյնի գյուղը, որը մինչ այդ մտնում էր Լենինգրադի մարզի Գատչինսկի շրջանի կազմի մեջ։ Այս զինվորական ավանի տարածքը չորս կողմից շրջապատված է Գատչինսկի շրջանով և համարվում է անկլավ[3]։

Քաղաքային կառույցներԽմբագրել

Շրջանի կամի մեջ մտնում է 7 քաղաքային կառույց․

  • Հարավ-արևմուտք քաղաքային օկրուգ
  • Հարավ-մերձծովային քաղաքային օկրուգ
  • Սոսնովայա Պոլյանա քաղաքային օկրուգ
  • Ուրիցկ քաղաքային օկրուգ
  • Կոնստանտինովսկոյե քաղաքային օկրուգ
  • Գորելովո քաղաքային օկրուգ
  • Կրասնոյե Սելո քաղաք

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել