Մասրենի սովորական

բույսերի տեսակ
Մասրենի սովորական
Մասրենի սովորական
Մասրենի սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Վարդայիններ (Rosoideae)
Ցեղ Վարդենի (Rosa)
Վերնատեսակ 'Caninae'
Տեսակ Մասրենի սովորական (R. canina)
Միջազգային անվանում
Rosa canina

Մասրենի սովորական (լատին․՝ Rósa canína), վարդազգիների ընտանիքի տերևաթափ թուփ։ Պտուղների մեջ կան մեծ քանակությամբ վիտամիններ, հատկապես А 640 մգ/տոկոս, 200-1500 մգ տոկոս նաև B1, B2, K1, P1։ Ծաղկի թերթերը և պտուղները օգտագործվում են թեյի մեջ։ Պտուղներից պատրաստվում է լիմոնադ, մածուկ, դոնդող և այլն։

Նկարագիր խմբագրել

Ունի 3 մ բարձրություն։ Ունի աղեղնաձև թեքված երկար ճյուղեր։ Կեղևը կանաչ է կամ գորշակարմրավուն։ Փշերը ամուր են։ Տերևները կազմված է 5-7 տերևիկներից և ունեն 7-9 սմ երկարություն։ Տերևները լինում են կանաչ, կապտականաչ և մերկ։ Ծաղիկները խոշոր են, 2-8 սմ տրամագծով, միայնակ կամ խմբերով։ Պտուղը օվալաերկարավուն է կամ կլորավուն, հարթ, կարմիր։

Ծաղկի բանաձև՝   [1]։

Տարածում խմբագրել

մեծ մասամբ հանդիպում է Կովկասում, ՍՍՀՄ եվրոպական մասում, միջին Ասիայում, Իրանում, Ղրիմում։ Հայկական ՍՍՀ-ում աճում է Վայքում, Զանգեզուրում, Մեղրիում, Սևանի ավազանում, Արարատյան դաշտում, Ապարան-Հրազդանում, հյուսիսային շրջաններում, միջին լեռնային գոտում, անտառների եզրերին, թփուտներում։

Պատկերասրահ խմբագրել

 

Ընդհանուր տեսք

 

Տերև

 

Ծաղիկ

 

Պտուղներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Яковлев Г. П., Челомбитько В. А.|заглавие=Ботаника: Учебник для вузов|ответственный=Под ред. Р. В. Камелина|место=СПб.|издательство=Спецлит, изд-во СПХФА|год=2003|страницы=434|страниц=647|isbn=5-299-00237-8|тираж=5000

Գրականություն խմբագրել

  • Լ.Վ. Հարությունյան - «Քո շրջապատի թփերը», «Սովետական գրող» հրատարակչություն, 1984 թվական, 224 էջ
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասրենի սովորական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասրենի սովորական» հոդվածին։