Մասրենի առատափուշ

բույսերի տեսակ
Մասրենի առատափուշ
Մասրենի առատափուշ
Մասրենի առատափուշ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Վարդայիններ (Rosoideae)
Ցեղ Վարդենի (Rosa)
Տեսակ Մասրենի առատափուշ (R. spinosissima)
Միջազգային անվանում
Rosa spinosissima

Մասրենի առատափուշ (լատին․՝ Rósa spinosíssima), վարդազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Ունի 0,75-2 մ բարձրություն։ Տերևները կազմած են 5-11 տերևիկներից, որոնք ունեն 4-6 սմ երկարություն և 1-2 սմ լայնություն։ Ծաղիկներն ունեն 2-5 սմ տրամագիծ, սպիտակ են կամ դեղնասպիտակ։ Բազմանում է սերմերի և թփի կիսման միջոցով։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, իսկ պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։ Պտուղն ունի 0,6-1,4 սմ երկարություն և պարունակում է 616-850 %/մգ C վիտամին։ Դիմացկուն, ցրտադիմացկուն, շոգադիմացկուն, լուսասեր բույս է։ Մեր հանրապետության բոլոր կլիմայական գոտիների համար պիտանի է[1]։ Բաց վարդագույն կամ սպիտակավուն ծաղիկները աճում են առանձին կամ վահանիկներով։ Ունեն բազմաթիվ առէջներ և սռնակներ։ Հարթ, վառ կարմիր կամ նարնջագույն հատապտուղները կեղծ պտուղներ են։ Բազմաթիվ սերմերը մազոտ ընկուզիկներ են[2]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում, Ղրիմում, Արևմտյան Սիբիրում, Միջին Ասիայում, Չինաստանում, Միջին Եվրոպայում, Միջերկրական ծովի ափերին, Փոքր Ասիայում։ Հանդիպում են նաև Սևանի ավազանում, Զանգեզուրում։ Աճում է մինչև վերին լեռնային գոտի, թփուտների մեջ[1]։

Նշանակություն խմբագրել

Մասրենու պտուղներն օգտագործվում էին որպես վիտամիններով հարուստ, հակալնդախտային միջոց։ Եթերային յուղի մեջ կուտակվում են տերպենային սպիրտներ՝ հերանիոլ, էվգենոլ, ցիտրալ և այլ միացություններ, այդ թվում նաև ֆենիլէթիլային սպիրտ, որը ապահովում է վարդաջրի հաճելի հոտը։ Մասրենու հյութը բարելավում է ստամոքսի, լյարդի, լեղուղիների, բարակ աղիքների գործունեությունը, վերացնում է լուծը, բուժում թութքն ու աղիքային խոցերը։ Պտուղների ջրային թուրմն ու ոգեթուրմն օգտագործում են թոքախտի, քութեշի, տիֆի բուժման նպատակով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 *Լ.Վ. Հարությունյան-Քո շրջապատի թփերը, Սովետական գրող, 1984, 224 էջ
  2. 2,0 2,1 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասրենի առատափուշ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասրենի առատափուշ» հոդվածին։