Մաստոդոն, ապակենտրոն, դաշնային սոցիալական ցանց է, կազմում է փոխկապակցված եւ ապակենտրոն Ֆեդիվերսի մասը, որն անկախ ղեկավարվող սերվերների ցանց է, որն օգտագործում է Ostatus պրոտոկոլը եւ ActivityPub֊ը, որին Մաստոդոնը աջակցում է սկսած իր 1.6 տարբերակից։ Մաստոդոնը միկրոբլոգ է ինչպես Թվիթերը, սակայն, Մաստոդոնը ապակենտրոն և ազատ ծրագրակազմի մասն է կազմում, ուր ամբողջ ելակետային կոդը հասանելի է բոլորին ներբեռնելու և փոփոխելու համար[7]։

Մաստոդոն
Изображение логотипа
Տեսակweb service?, ազատ ծրագրային ապահովում, distributed social network?, server software? և առցանց համայնք
Նախագծումը՝Eugen Rochko?[1] և Mastodon gGmbH?
Գրված է՝Ruby on Rails?[2], React[2] և Node.js[2]
Առկա էբազմալեզու[3]
Լույս տեսավ՝մարտի 16, 2016[4]
ԱրտոնագիրGNU Affero General Public License, version 3.0?[5]
Մասն էfediverse?
Անվանված էMammut? և Mastodon?[6]
Սխալնելի հայտման էջgithub.com/mastodon/mastodon/issues
Կայքjoinmastodon.org
Ելակոդgithub.com/mastodon/mastodon
 Mastodon (social network) Վիքիպահեստում

Յուրաքանչյուր հանգույցի անդամ կարող է կապվել եւ հաղորդակցվել այլ հանգույցի անդամների հետ։ Օգտատերերը հրապարակում են կարճ հաղորդագրություններ, որոնք կոչվում են Թութեր (toots)։ Մաստոդոնի թալիսմանը շագանակագույն կամ մոխրագույն Պրոբոսկիդեան փղիկն է, որը պատկերվում է թաբլեթով կամ սմարտֆոնով։

Ծրագիրը տարբերվում է Թուիթերից, քանի որ այն ղեկավարվում է փոքր համայնքների կողմից, ի տարբերություն թուիթերի։ Սակայն, ինչպես Թուիթերում, այնպես էլ Մաստոդոնում օգտատերերը կարող են ուղարկել միմյանց անձնական հաղորդագրություններ։ Մաստոդոնում, թութերը կարող են լինել հրապարակային, ծածուկ, հասանելի միայն հետևորդներին և հասցեագրված։

Նկարագրությունը խմբագրել

Մաստոդոնը միկրոբլոգ է[8], որում օգտատերերը կարճ հրապարակումներ են կատարում։ Մաստոդոնում այդ հրապարակումները սահմանափակված են 500 նիշով, ի տարբերություն Թուիթերի, որտեղ հրապարակումները սահմանափակված են 280 նիշով(նախկին 140֊ի փոխարեն)[9] եւ այդ հրապարակումները կոչվում են Թութեր։ Օգտատերերը միանում են իրենց նախընտրած հանգոյցին, այլ ոչ թէ մեկ վեբ֊կայքի կամ ծրագրի։ Հանգույցները կապված են միմյանց հետ, եւ յուրաքանչյուր հանգույց կարող է ունենալ իր կանոնները, հաշվի արտոնությունները եւ այլն։ Գլխավոր հանգույցը Mastodon.social-ը[10] ունի ավելի քան 163 հազար օգտատեր։ Հանգույցները կարող են հիմնված լինել նաեւ համայնքի հետաքրքրությունների վրա։ Ցանցում օգտատերերը կարող են կարգաւորել գաղտնիութիւնը։ իւրաքանչիւր թութ ունի գաղտնիութիւնն ընտրելու հնարաւորութիւն, եւ օգտատերերը կարող են ընտրել, իրենց հրապարակումը դարձնել հրապարակային կամ փակ։ Հրապարակային գրառումները ցուցադրուում են Դաշնային հոսքում, իսկ փակ հրապարակումները տարածուում են միայն օգտատիրոջ հետեւորդների համար։ Օգտատերերն իրենց հաշիւները նոյնպէս կարող են դարձնել ամբողջովին փակ։ Հանգոյցներում գրառումները կարող են ունենալ նաեւ «աշխատանքի համար ոչ ապահով» NSFW (ՔԸԽ) բովանդակութիւն, որն օգտագործուում է օգտատերերի կողմից, իրենց որոշ գրառումներ թաքցնելու համար։

 
Մաստոդոնի թալիսմանը թաբլեթով

Մաստոդոնում հոսքերը լինում են Տեղական եւ Դաշնային։

Տեխնոլոգիա խմբագրել

Մաստոդոնը բաց կոդով միկրոբլոգ է, գրված է Ruby֊ով JavaScript֊ով(React.js եւ Redux)։ Ծառայությունը գործում է GNU social դաշնային ցանցի եւ այլ Ostatus պլատֆորմների հետ։ 1.6տարբերակից հետո համատեղելի է նաեւ ActivityPub֊ի հետ։

Ծրագրերը հասանելի են նաեւ մոբայլ, դեսքթոփ տարբերակներով։ Հասանելի է Անդրոիդ, iOS, SailfishOS, Windows օպերացիոն համակարգերի համար։

Թութ խմբագրել

Մաստոդոնի տեղական հանգույցը կոչվում է Թութ, որի սպասարկիչը գտնվում է Երեւանում։ Թութում գրանցումը հրավարներով է, ցանկացած թութի օգտատատեր կարող է հրավիրել այլ մարդկանց։ Թութի խորհրդանիշը հայաստանի դրոշն է՝ Մարտիրոս Սարյանի տարբերակով։

Թութում գրառում կատարելը կոչվում է «Թթել»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GitHub — 2007.
  2. 2,0 2,1 2,2 README
  3. https://crowdin.com/project/mastodon
  4. Release v.0.1.0 — 2016.
  5. LICENSE — 2007.
  6. Forbes / S. ForbesNYC: Forbes, 1917. — ISSN 0015-6914
  7. «tootsuite/mastodon». GitHub (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  8. «A beginner's guide to Mastodon, the hot new open-source Twitter clone». The Verge. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  9. «Twitter just doubled the character limit for tweets to 280». The Verge. Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  10. Mastodon.social

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել